ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի

18․06․2024թ․-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրեց Վճիռ՝ արձանագրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգման ենթարկվելու արգելքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները։

«Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 14 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող երեխայի նկատմամբ հանրակրթական դպրոցի ուսուցչի(ով հանդիսանում էր նաև երեխայի բնակության վայրի գյուղապետը) կողմից դրսևորած սեռական բռնության դեպքին։ Գործի ներպետական քննության ժամանակ դատական տեղեկատվական համակարգում ամբողջությամբ հրապարակվել էր վերջինիս բոլոր անձնական տվյալները, ներառյալ՝ անուն-ազգանունը։ ՀՀ-ի կողմից ոչ նյութական վնասի որևէ փոխհատուցում այդպես էլ չեղավ, խախտվել էր Ա․Պ․-ի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տարիքի և հաշմանդամության հանգամանքով պայմանավորված երեխան գտնվել է հատկապես խոցելի վիճակում, ուստի պետությունից պահանջվող միջոցառումները պետք է առնվազն արդյունավետ պաշտպանություն ապահովեին և պետք է ներառեին ողջամիտ միջոցներ՝ կանխելու չարաշահումները, որոնց մասին իշխանությունները տեղյակ էին կամ պետք է տեղյակ լինեին:

Միաժամանակ, Դատարանն անդրադառնալով Ա․Պ․-ի արդարացի փոխհատուցման իրավունքին, արձանագրել է, որ թեև գործի ներպետական քննության ժամանակ արդեն իսկ ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ-ի վճիռը», որով դատարանը անդրադարձել էր ոչ նյութական/բարոյական վնասի փոխհատուցման պարտավորությանը, այնուամենայնիվ, քննվող գործի շրջանակներում ներպետական դատարանները անձի՝ բարոյական վնասի փոխհատուցում չեն նախատեսել։

Դատարանի վճռով Հայաստանը պարտավորվել է Ա․Պ․-ին փոխհատուցել 32,000 եվրո։

Մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից այս կարևոր գործի վերաբերյալ ՄԻԵԴ արտահայտած իրավական դիրքորոշման հիշատակմամբ ևս մեկ անգամ ընդգծենք ՀՔԱՎ գրասենյակի կողմից բազմիցս բարձրաձայնված այն հարցը, որ անձի խախտված իրավունքները կարող են համարվել ամբողջությամբ վերացված՝ ոչ միայն նյութական, այլև բարոյական վնասի փոխհատուցման տրամադրմամբ։ Ուստի ներպետական մակարդակում անհրաժեշտ է ապահովել խախտված իրավունքներով անձի արդարացի փոխհատուցում ստանալու հնարավորությունը։ Մինչդեռ այս պահին, նկարագրված դեպքից տասը տարի անց նույնպես, թեև «ոչ նյութական վնաս»-ը ամրագրվել է վնասների շարքում, այնուամենայնիվ, ՀՀ օրենսդրությամբ շարունակում են սահմանափակ թիվ կազմել այն իրավունքները, որոնց խախտումը ենթադրում է բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն։ Այսպիսի մոտեցումը, խնդրահարույց լինելով մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից, պահանջում է համակարգային փոփոխությունների իրականացման օբյեկտիվ անհրաժեշտություն։

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Դատարանը կատարել է Նիկոլ Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը կամերայի առջև ժենգյալով հաց ուտելու. «Փաստ» Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին 54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը «Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը» հայտնվել է տուգանային հրապարակում. «Իշխանություն» Կապանի փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է․ ՆԳՆ Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am