Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներում ակնհայտ ՄԻՏՈւՄ ԿԱ փորձ կատարելու` ձևավորել իշխող քաղաքական ուժի, իսկ գուցե նույնիսկ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի, քաղաքական հայեցակարգը: «Իզմեր»-ից հրաժարվող ուժի համար վատ չէ, սակայն…

… Լսելով պարոն Փաշինյանի վերջին ելույթները՝ ակնհայտ է դառնում, որ այդ հայեցակարգը կառուցված է «ՓՈՔՐ ՄԱՐԴՈւՆ» ՍԻՐԱՇԱՀԵԼՈւ հիմնաթեզի վրա՝ մի մտածիր ապագայի մասին, հաճույք ստացիր այս պահին, մի ձգտիր կրել պարտականություններ, ապրիր այսօրվա օրով և այլ մտքեր այս ոճով: Սա «Փոքր մարդուն» սիրաշահելու պարզ մի հայեցակարագ է, բայց… դրանով կունենա՞նք արդյոք ուժեղ պետություն և առողջ հասարակություն…

Եթե ես այս հայեցակարգով շարժվեմ, օրինակ, երեխաներիս հետ ողջ օրը «ՎԱՏ Ու ԼԱՎ ՉԵՄ ԼԻՆԻ», որ գիրք կարդան և ձգտեն լավ կրթություն ստանալ – կտամ ամեն մեկի ձեռքը մեկ հեռախոս ու անսպառ քաղցրավեիք և կքարոզեմ, որ պարի կամ կարատեի գնալ պետք չէ, ի՞նչ իմաստ կա ապագայի մասին մտածելու - հաճույք ստացեք ու այսօրվա օրով ապրեք: Պատկերացնում ե՞ք, ինչ «լավը» կլինեմ այդ պարագայում երեխաներիս համար, բայց այս հասարակ օրինակի վրա նաև պարզ է, չէ՞, թե երիտասարդ դարձած իմ երեխայի հետ ՀԵՏՈ ԻՆՉ ԿԼԻՆԻ…

Մենք այժմ գտնվում ենք ԲԱՑԱՌԻԿՈՐԵՆ ԾԱՆՐ ԴՐՈւԹՅԱՆ ՄԵՋ: Երկիրը վատ է կառավարվում ու այս ոլորտում դրականի հույս չկա, տնտեսության վիճակը ողբալի է հաշվի առնելով հենց միայն պետական պարտքի աննախադեպ չափը, մեր պետության գլխին լուրջ արտաքին սպառնալիքներ են կախված և այս պարագայում, որպեսզի, ուղղվենք, մեզ պետք է ԾԱՆՐ Ու ՔՐՏՆԱՋԱՆ, ՆՊԱՏԱԿԱՄՂՎԱԾ և ՃԻՇՏ ԱՇԽԱՏԱՆՔ: Ուղղվելու համար մեզ սա է պետք և դեռ շատ ու շատ հարցական է, թե կհերիքի՞ այդ ամենը մեզ ընդհանրապես, թե՞ ոչ, բայց «Փոքր մարդու» ուսին ձեռքը գցելը և նրա ձգտումներին «այո» ասելը հաստատ, որ չի հերիքի, չէ՞ որ «Փոքր մարդու» ու պետության շահերը որպես կանոն ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈւՄ ԵՆ: Պետությանը պետք է հարկ, բանակ, զինվոր և աշխատանք, իսկ այդ ամենի «վճարողը» հենց «Փոքր մարդն» է: Ասել նրան այդ մասին, սակայն, չի կարելի, «Փոքր մարդը» կհիասթափվի ժողվարչապետից, պետք է նրան դատարկ ու սրտին հաճո խոսքերով թմրեցնել և խոստումներ տալ, որ հետո… լավ կլինի, իսկ այժմ կյանքը վայելիր:

Մանավանդ, որ ընտրությունները մոտենում են:

Ինձ սա չի համոզում, ուղղվելու համար ես տեսնում եմ արյուն և քրտինք, անդուլ աշխատանք ու պայքար, սակայն «Փոքր մարդուն» դա չես ասի, նա չի հասկանա, ինչպես երեխաները հաճախ չեն հասկանում, երբ նրանց կոչ ես անում… գրքեր կարդալ ու լավ կրթություն ստանալ: Ես չէի ուզենա, որ ինձ խաբեին որպես «Փոքր մարդու», ինքս ինձ ոչ մի կերպ «Փոքր մարդ» չեմ համարում: Ես չեմ սիրում, երբ ինձ խաբում են կյանքից կտրված ու գեղեցիկ սխեմաներով, ես գերադասում եմ ճիշտն իմանալ, ես կուզենայի, որ ինձ հետ խոսեին ՔՐՏԻՆՔԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՊԱՅՔԱՐԻ, իսկ գուցե նույնիսկ ԱՐՅԱՆ մասին, որպես ապագա հաջողության երաշխիք, այլ ոչ թե թմրեցնեին ուղեղս կյանքից կտրված հեքիաթներով, երբ ինձ ակնհայտորեն հիմարացնում են:

Դու, որ այս տողերը կարդում ես, ԴՈ՞Ւ ՈՐԸ ԿԳԵՐԱԴԱՍԵԻՐ…»

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին 54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը «Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը» հայտնվել է տուգանային հրապարակում. «Իշխանություն» Կապանի փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է․ ՆԳՆ Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am