Նիկոլ Փաշինյանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի նոր կարգախոսը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»

––––––––––––––––––––––

Կարգախոսն այդ նոր է զուտ ձևական առումով։ Պարզապես նախկինում այն Դավիթ Տոնոյանի շուրթերով հնչեցվում էր՝ ակնարկելով, որ նոր տարածքներ են գրավվելու Ադրբեջանից, եթե հանկարծ նոր պատերազմ լինի։ Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք չկա։

Հիմա այդ կարգախոսը հնչում է իր բուն բովանդակությանը համապատասխան։ Նիկոլ Փաշինյանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները։

Նոր կարգախոսի հետ հանրությանը հրամցվում են նաև նոր մեղավորներ։

Ինչպես հայտնի է, 44–օրյա պատերազմի, պարտության մեղավորներ 2020–ին նշանակվեցին ՀՀ նախկին իշխանությունները։

2021–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը խաբեց հանրությանը և քվեն ստանալուց հետո արեց իր խոստացածի հակառակը։

2022–ից սկսած Փաշինյանը դե ֆակտո և դե յուրե Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Մեղավոր նշանակվեց Ռուսաստանը։

Հիմա Փաշինյանը հանձնում է Հայաստանի տարածքները՝ ամբողջությամբ սպասարկելով թուրք–ադրբեջանական օրակարգը։ Այս ամենն ի վերջո կարող է հանգեցնել նոր պատերազմի, տարածքային նոր կորուստների և մեր պետականության ոչնչացման։ Նիկոլը դա գիտի, բայց հանուն սեփական անվտանգության՝ գնում է այդ ուղղությամբ։ Այս անգամ մեղավոր է նշանակվել ժողովուրդը (Ռուսաստանն ու նախկինները մշտական ռեպերտուարի մեջ են)։

Երբ Նիկոլը հայտարարում է, թե «Իրական Հայաստանի» օրակարգը ինքը վերցրել է ժողովրդից և ժողովուրդն է դարձել պետական գաղափարախոսության հիմնադիրը, դա նշանակում է, որ իր բոլոր ձախողումների հեղինակ է նշանակվում ժողովուրդը, քանզի «Իրական Հայաստանում» տեղի են ունենում միակողմանի զիջումներ, ադրբեջանական պահանջների բավարարումներ և այլն։

Նիկոլին ու թուրքական շահերին ծառայող, Վազգեն Սարգսյանի անունը պղծողն էլ բաց տեքստով ու ցինիկաբար հայտարարում է, որ պետք է հանրաքվեով գնալ ԵՄ ուղղությամբ, պատերազմ հայտարարել Ռուսաստանին ու երբ դա հանգեցնի պատերազմի, Հայաստանի կորուստների, ապա մեղավորությունը հնարավոր կլինի բարդել ժողովրդի վրա, հայտարարել, որ դա ժողովրդի ընտրությունն է եղել ու չոր դուրս գալ ջրից։ Ահա այս սցենարի շրջանակներում է Հայաստանի արտգործնախարարությունը նախապատրաստում հանրությանը նոր պատերազմին, որ հետո ասեն՝ դե մենք զգուշացրել էինք, մենք ի՞նչ կարող էինք անել։

Նիկոլն էլ իր հերթին նախապատրաստվում է նոր մեղավոր նշանակելուն․ այն կլինի ժողովուրդը։ «Թավշյա» թյուրիմացությունն այլ բան չէր էլ ենթադրում»։

դիտվել է 537 անգամ
Լրահոս
Դատարանը կատարել է Նիկոլ Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը կամերայի առջև ժենգյալով հաց ուտելու. «Փաստ» Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին 54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը «Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը» հայտնվել է տուգանային հրապարակում. «Իշխանություն» Կապանի փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է․ ՆԳՆ Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am