Նիկոլը պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանը» այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը․ քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Օրեր առաջ քայլիստ-դավաճանաոհմակի շաբաշին ելույթ ունենալով կապիտուլյանտ Նիկոլը հայտարարել էր, որ Բագրատ Սրբազանի շարժումը տապալվել է, «որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը»...

Շարունակելով իր հակահայ զառանքանքները նա նաև ասել է. «Ադրբեջանն ասում է դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»...

Այս ամենը պատահական չէ... Ինչպես միշտ, Նիկոլ Անհողն իր բոլոր հանցանքները բարդում է սրա-նրա վրա և ժողովրդի կողմից ընկալելի «իրական Հայաստանի» մասին հրապարակ նետված միտքը նպատակ ունի հետագա գործընթացների մեջ մեղադրել ժողովրդին, որը տապալեց, ըստ Նիկոլի, Բագրատ Սրբազանի շարժումը և կործանեց Հայաստանը... Եվ երկրորդը՝ Նիկոլը շատ պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանը» դա այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը և այդ Հայաստանին հասնելու համար և պատերազմից խուսափելու նպատակով պետք է կատարել Ալիևի բոլոր պահանջները...

Միևնույն ժամանակ Նիկոլը մարդկանց խաբելու նպատակով մշտապես «ֆոլգայից» պատրաստված քարտեզն է ցույց տալիս, թե, իբր, դա է «իրական Հայաստանը», բացարձակ աչնադրադառնալով այն փաստին, որ մինչև հիմա այդ Հայաստանին չի վերադարձրել գեթ մեկ միլիմետր տարածք, բայց Ադրբեջանին է նվիրել մոտ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածք... Սահմանազատումը և սահնամագծումն իրականացնում է ըստ Բաքվի ցանկության...

Իսկ ո՞րն է Ալիևի պատկերացրած «իրական Հայաստանը»... Այո՛, դա ստորև ներկայացված քարտեզով Հայաստանն է, որը նաև տեղադրված է Ադրբեջանական ԶՈւ ԳՇ-ի շենքի կենտրոնական սրահում... Ադրբեջանը նաև դրա իրավական հիմքերն է ապահովել. Ադրբեջանի Սահմանադրության մեջ ներառված 1991 թ-ի հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի անկախության հռչակագիրը ներկայիս Ադրբեջանը հռչակել է 1918-20 թթ-ի Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության ժառանգորդ, որնը 20-րդ դարի սկզբին «իրենն» էր հռչակել Հայաստանի գրեթե 60 տոկոսը և հիմա Բաքուն Նիկոլի ձեռամբ փորձում է այդ ծրագիրն իրականացնել մեզ թողնելով լավագույն դեպքում 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք... Ավելին՝ դա Բաքվի պլան մինիմումն է... Ալիևն ունի նաև պլան մաքսիմում՝ դա «Նիկոլի «իրական Հայաստանը» դա Արևմտյան Ադրբեջանն է և վերջ» ծրագիրն է...

Այս պահի դրությամբ, դե ֆակտո Բաքուն ամբողջությամբ վերահսկում է Սյունիքը և Վայոց ձորը, Տավուշի և Գեղարքունիքի մեծ մասը՝ իր վերահսկողության տակ վերցնելով կամ նվեր ստանալով Նիկոլից այնպիսի բարձունքներ և դիրքեր, որտեղից շատ հեշտությամբ կարելի է խոցել բոլոր թիրախներն այդ մարզերում՝ քաղաքներ, գյուղեր, զորանոցներ, ճանապարհներ և այլն... Տիգրանաշենը նվեր ստանալուց հետո նույնը կլինի նաև Արարատի մարզի հարավի պարագայում...

Նիկոլը ամեն անկյունում ցույց տալով Հայկական ԽՍՀ-ի քարտեզը և այն ներկայացնելով որպես «իրական Հայաստան» իրականում խաբում է, քանի որ իր պատկերացրած «իրական Հայաստանին» հասնելու համար ոչինչ չի արել բացի խոսելուց, իսկ իրականում շատ պարզ հասկացնելով, որ Բաքվի ցանկությունները պետք է կատարվեն պատերազմից խուսափելու և իբր «իրական Հայաստանին» հասնելու համար, ամեն ինչ անում է Ադրբեջանի հակահայ ծրագրերն իրկանացնելու և Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի վերաբերյալծրագրերը կյանքի կոչելու համար...

Ի դեպ, թշնամու շանտաժները և պահանջները բավարարելով ոչ թե խաղաղություն, այլ միայն ավելի ծանր պատերազմներ է բերվում...

Նիկոլը նորանոր աղետների հեղինակ է դառնալու Հայաստանի համար, որի վերջնարդյունքում Հայաստանը կործանվելու է...

Նիկոլի «իրական Հայաստանը» դա Ալիևի հակահայ ծրագրերի իրականացումն է...

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Դատարանը կատարել է Նիկոլ Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը կամերայի առջև ժենգյալով հաց ուտելու. «Փաստ» Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին 54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը «Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը» հայտնվել է տուգանային հրապարակում. «Իշխանություն» Կապանի փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է․ ՆԳՆ Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am