Պարեկի կողմից հետապնդվող վարորդը հարվածում է մեկ այլ պարեկային մեքենայի ու դիմում փախուստի

Հունիսի 23-ին, ժամը 15.55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին. Արին Բերդի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել պարեկային ծառայողի:

Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից․

«Հունիսի 23-ին, ժամը 14-ին, Արշակունյաց պողոտայում ծառայող պարեկները նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի ապակիները մգեցված էին: Ոստիկանները բարձրախոսով հրահանգել են վարորդին կանգնել, սակայն վարորդը ճանապարհը շարունակել է դեպի Թամանցիների փողոց: Այստեղ «Նիսանը» կանգ է առել, և պարեկային ծառայողը փորձել է մոտենալ մեքենային: Այդ պահին «Նիսանի» վարորդը կտրուկ տեղից պոկվել ու դիմել է փախուստի, ինչից հետո պարեկային ծառայողները ռադիոկապի միջոցով հավելյալ կարգախումբ են խնդրել:

Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` «Նիսանի» վարորդը հասնում է Արտաշատի խճուղի, հետո փոխում ուղղությունը դեպի Արին-Բերդի փողոց, որտեղ էլ դիտավորյալ հարվածում է օգնության հասած պարեկային մեքենային ու կրկին դիմում փախուստի:

Այստեղից էլ վնասվածք ստացած 33-ամյա պարեկը տեղափոխվում է բուժօգնության, իսկ մյուս կարգախումբը շարունակում է կարգազանց վարորդի հետապնդումը: «Նիսանի» վարորդի անհամարժեք վարքի և անկանոն երթևեկի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով հետապնդող պարեկը իրեն ամրակցված ատրճանակով կրակ է արձակում «Նիսանի» անվադողի ուղղությամբ, սակայն նախազգուշական այս միջոցն էլ չի օգնում:

Դարձյալ անկանոն վարելով` «Նիսանի» վարորդը մտնում է Մանթաշյան փողոց, որտեղ հարվածում է մի «Օպելի» և ստիպված կանգ առնում: Ոստիկանության ծառայողի օրինական գործունեությանը խոչընդոտելու, ոստիկանության և քաղաքացիական մեքենային դիտավորյալ հարվածելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ժամը 14.45-ին վարորդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Էրեբունու բաժին:

Պարզվել է նրա ինքնությունը` Մանթաշյան փողոցի բնակիչ, 23 տարեկան: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ «Նիսանը» տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեպքի հանգամանքները պարզվում են»:

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Դատարանը կատարել է Նիկոլ Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը կամերայի առջև ժենգյալով հաց ուտելու. «Փաստ» Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին 54-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը «Ուժեղ Հայաստան»-ի «ուրախ ավտոբուսը» հայտնվել է տուգանային հրապարակում. «Իշխանություն» Կապանի փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է․ ՆԳՆ Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am