Ադամ Շիֆի կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը

Հունիսի 25-ին կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), որին միացան ԱՄՆ 47 կոնգրեսակկներ, նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որտեղ ընդգծված է Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի պահպանումն ու պաշտպանությունը՝ միաժամանակ ընդգծելով այդ խոցելի վայրերի շարունակվող ոչնչացումը։ Այս մասին հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից։

«Մենք ողջունում ենք կոնգրեսական Շիֆի երկկուսակցական նամակն ուղղված պետքարտուղար Բլինքենին, որում ընդգծվում է Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի պահպանման խիստ կարևորությունը։ Ադրբեջանի շարունակվող ցեղասպան քաղաքականությունն արտացոլվում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտների համակարգված ոչնչացման մեջ: Մենք կոչ ենք անում վարչակազմին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և մեր մշակութային ինքնության հետագա կորուստը կանխելու համար»,- ասել է ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։

Նամակում վարչակազմին կոչ է արվել «արագ քայլեր ձեռնարկել» և մեջբերվել է Կոռնելի համալսարանի Կովկասյան ժառանգության դիտորդը (Caucasus Heritage Watch)՝ նշելով, որ «Ադրբեջանը պատասխանատու էր Նախիջևանի անկլավում գտնվող հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսի ոչնչացման համար 1997-2011 թվականներին… 2023թ.-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ, արդեն իսկ ապացույցներ կան, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը այս տարածաշրջանում, ինչպես նաև դրա շուրջը»։

Նամակում ընդգծվել է Ադրբեջանի կողմից Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (հայտնի է նաև որպես Կանաչ ժամ/Կանաչ եկեղեցի) վերջերս իրականացված վերակառուցումը՝ որպես «հայերի համար նշանակալի արժեք ունեցող վայրերի անաղմուկ ոչնչացման օրինակ… այս գործողությունները բարենպաստ չեն և, ի վերջո, հանգեցնում են հայկական մշակույթի ոչնչացմանը և տարածաշրջանի՝ դրա պատմական հայկական արմատներից համակարգված մաքրմանը»:

Նամակն ավարտվում էր Պետդեպարտամենտին խնդրելով «ավելին անել՝ կանխելու Ադրբեջանի գործողությունները» և բարձրաձայնել այդ մտահոգությունները, երբ վարչակազմը հանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ.

«Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին ապահովել, որ բոլոր ամերիկացի դիվանագետները առաջնահերթություն տան այս հարցին՝ բարձրաձայնելով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրի մասին Ադրբեջանի կառավարության բոլոր մակարդակների պաշտոնյաների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ… Խիստ կարևոր է, որ վարչակազմը կոչ անի անհապաղ դադարեցնել ադրբեջանական գործողությունները, որոնք կարող են վերացնել հայ ժողովրդի հարուստ պատմությունն ու մշակույթը: Այդ վայրերը պետք է պաշտպանված լինեն»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին «Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում. թուրքից գիրք է վերցնում ու ուրախանում. հերթական անգամ համոզվեցինք՝ այս ժողովուրդը չունի ղեկավար, դրա համար այս օրին ենք». Շեգունց Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» նասրալլայի մահից հետո միասնական ճակատ են ստեղծում ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ. Վեհափառի պատգամը Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ «Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել Երկրորդ նախագահի որդին մասնակցում է Մյուռոնի Օրհնությանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սամվել Կարապետյանը՝ «ՀԷՑ»-ը խլելու իշխանության ցանկության լուրերի մասին Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am