Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին

«Հրապարակի» զրուցակիցն է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

- Հայ-թուրքական հարաբերությունները հիմա ի՞նչ կարգավիճակում են, ի՞նչ պրոցեսներ են ընթանում:

- Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը պետք է երկու առումով գնահատել․ առաջինը` ջանքեր ցույց տալու, որ գործընթացը շարունակվում է, գործընթացում կան ինչ-որ ձեռքբերումներ, առաջխաղացումներ, որոնք իրականում արվում են այս իշխանությունների կողմից, նաեւ իշխանություններին սատարող, այսպես կոչված, վերլուծաբանների կողմից, բայց որեւիցե կապ իրականության հետ չունեն: Երկրորդը․ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունները կարող ենք բնութագրել որպես հայկական սկզբունքային գծերի, ազգային եւ պետական արժանապատվության անկման փուլ, որովհետեւ չեն պահպանվել այն կարմիր գծերը, որոնք տասնամյակներով ձեւավորվել են մեր պետության եւ ազգի համար: Կարմիր գծեր եւ անգամ մեր հայկական խոսույթում մեր պետականությունն ու մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող ձեւակերպումներ, ինչպիսին են՝ Արարատ սարից հրաժարվելը՝ որպես սիմվոլ, Ցեղասպանության հարցի հետ կապված զարմանալի ձեւակերպումների կիրառումը։ Այնքան զարմանալի, որ հարուցել է անգամ Լեմկինի ինստիտուտի որոշակի վերաբերմունքը, եւ նմանատիպ այլ խնդիրներ: Ուստի կարող ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերություններում չլինելով որեւէ դրական առաջընթաց, ավելացել է արժանապատվության զգալի հետընթաց, որը միշտ՝ սկսած 1991 թվականից, մեր պետականության համար կարեւորագույն գործոններից ու խրամատներից է եղել, ու բոլոր իշխանություններն այդ հարցում, ըստ էության, որեւէ զիջում չեն արել՝ պահպանելով ազգային ու պետական արժանապատվությունը:

- Ձեր նշած, այսպես կոչված, վերլուծաբանների կատեգորիան փորձում է հայ հանրությանը համոզել, որ Թուրքիան Արեւմուտքի գործընկերն է, եւ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի առանցքում բազմաթիվ տարբերություններ ու հակասություններ կան: Այս պնդումը որքանո՞վ է առնչվում իրականության հետ: Այդ մարդիկ համոզում են, որ Թուրքիայի կողմից արվող քայլերը չպետք է ընկալվեն որպես աջակցություն Ադրբեջանին, նույնիսկ եթե այդ մասին բացեիբաց հայտարարում է Թուրքիան:

- Առաջինը. նրանք չեն հասկանում այն խնդիրը, ինչի մասին խոսում են, որովհետեւ այդ ձեւակերպումները ցույց են տալիս գիտելիքների զրոյական մակարդակը: Երկրորդ․ նրանք երեւի չեն էլ կարդացել Շուշիի հռչակագիրը, որտեղ շատ հստակ ձեւակերպումները կան, եւ երկար պրպտումներ կամ վերլուծություններ պետք չէ անել՝ տեսնելու համար, թե իրականում ինչ է թաքնված այդ՝ Շուշիի հռչակագիր կոչված երեւույթի տակ, որը Թուրքիա-Ադրբեջան՝ ըստ էության, մեկ դաշնակցային պետության տեսլականն է, եւ այնտեղ ֆիքսված են նաեւ խնդիրները, շահերը, առաջնահերթությունները եւ այլն: Ոչ միայն Թուրքիայի հայտարարությունները, այլ նաեւ Թուրքիայի քայլերը ցույց են տվել Ադրբեջանի հանդեպ նրա ոչ թե աջակցությունը, այլ, ըստ էության, ադրբեջանական խնդիրներն առաջ տանելու եւ իր խնդիրը համարելով լուծելու ջերմեռանդությունը: Այնպես որ, այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը եւ չեն հասկանում, թե խնդիրն ինչի մասին է, կա՛մ խաբում են ժողովրդին, մինչեւ ժողովրդին խաբելը՝ խաբում են իրենք իրենց: Ես չեմ կարող հիշել որեւէ լուրջ վերլուծաբանի, առավել եւս՝ թուրքագետի, որը իր մասնագիտական սկզբունքներին եւ մասնագիտական ճշմարտություններին հավատարիմ մնալով՝ կկարողանա անել նման վերլուծություններ եւ նման ձեւակերպումներ:

- Թուրքիան ո՞ր ուղղություններում է հիմա Հայաստանին ճնշում ու ստիպում զիջումների գնալ՝ առաջնային ուղղությունները որո՞նք են:

- Ես կանվանեմ տոտալ ճնշում, որովհետեւ այդ ճնշումը պարտված իշխանության հանդեպ հիմնական, գլխավոր-տոտալ համակողմանի ճնշում է, որը տալիս է Թուրքիայի համար տարբեր էֆեկտներ՝ տարբեր ոլորտներում զիջումներ: 30 տարվա ընթացքում ես չեմ հիշում Արարատ սարի մասին ներհայաստանյան որեւէ խոսույթ, բաց հիշում եմ, եւ դա փաստված է, որ Թուրքիան դեռ 90-ականներից պահանջել է, որ Հայաստանն իր պետական սիմվոլիկայից դուրս բերի Արարատ սարը, բայց ես չեմ տեսել, որ այդ խոսույթը Հայաստանում տարածված լինի, ինչը հիմա կա: Կարո՞ղ եմ ենթադրել սա որպես ճնշման դրսեւորում կամ արդյունք՝ կարող եմ: Չեմ տեսել Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված, սփյուռքի հետ կապված, հայոց եկեղեցուն ուղղված նման ձեւակերպումներ, թշնամական հայտարարություններ Հայաստանի ներսում, բայց հիմա դա տեսնում ենք, եւ նույնպես չեմ կարող անտեսել, որ սրանք թուրքական թիրախներ են եւ թուրքական պայմաններ են՝ նախապայմաններ: Այնպես որ, հիմա առանձնացնել մի ուղղություն, թե Թուրքիան որ ուղղությամբ է Հայաստանին ճնշում, շատ սխալ է, որովհետեւ Թուրքիան Հայաստանին ճնշում է գլոբալ, ճնշել է գլոբալ, եւ պարտված իշխանությունն այդ ճնշման հետեւանքով բռնել է շղթայական զիջումների ճանապարհը:

- Ադրբեջանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն մինչեւ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը (COP 29): Ի՞նչ նոր գործընթացներ են լինելու, որոնք լեգիտիմացնելու համար Ալիեւը գնում է արտահերթ ընտրությունների:

- Ես կարծում եմ, որ Ադրբեջանը՝ որպես տոտալիտար երկիր, իր քայլերը պայմանավորում ու ձեւակերպում է հենց բռնապետական մտածողությամբ, ընդ որում՝ այդ բռնապետական մտածողությունը դրսեւորված է ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության մեջ: Մենք տեսել ենք Ադրբեջանի արժեհամակարգը, հերոսներին, տեսել ենք պատերազմ վարելու նրա մեթոդները, անզեն խաղաղ բնակչության հանդեպ մահապատժի զանգվածային օրինակներ եւ այլն, եւ այս կոնտեքստում խոսել՝ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ սպառնալիք է, թե ոչ… Իհարկե, սպառնալիք է, եւ Ադրբեջանի ցանկացած քայլ, բնականաբար, իր մեջ կրում է Հայաստանի դեմ սպառնալիքի տարրեր: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ենթադրում եմ, որ դա պետք է դիտարկենք Ադրբեջանի տոտալիտար քաղաքականության ընդհանուր համատեքստում։

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին «Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում. թուրքից գիրք է վերցնում ու ուրախանում. հերթական անգամ համոզվեցինք՝ այս ժողովուրդը չունի ղեկավար, դրա համար այս օրին ենք». Շեգունց Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» նասրալլայի մահից հետո միասնական ճակատ են ստեղծում ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ. Վեհափառի պատգամը Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ «Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել Երկրորդ նախագահի որդին մասնակցում է Մյուռոնի Օրհնությանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սամվել Կարապետյանը՝ «ՀԷՑ»-ը խլելու իշխանության ցանկության լուրերի մասին Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am