Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան
Բաքուն դեռ չի արձագանքել սահմանին հրադադարի ռեժիմի խախտման համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ–ից հրադադարի խախտում է լինում։
«Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծել համապատասխան գերատեսչությունների միջև»,– նշեց Գրիգորյանը։