Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1
![Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1](/timthumb.php?src=/disc/26-06-24/ea7e334b39e876d9d7995f5e429bf8d1.jpg&w=708)
Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի, փոխանցում են Հ1-ից։
Նշված իրադարձությունների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ ՀՀ ՔԿ-ում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում նաև լրագրողներ, տուժող են ճանաչվել։