Սամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ

«Հրապարակ» թերթը գրել է.

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի հրաժարվում արցախցիների հետ կապված ինչ-որ ֆորմատով կառույց ղեկավարելու մտքից։ Արցախցիներից տեղեկացանք, որ վերջին շաբաթներին Կամանդույուշչին իր շրջապատի անձանց միջոցով արցախցիների հավաքագրում է իրականացնում՝ Արցախ վերադառնալու տեսլականով։ Բաբայանի մտերիմներն արցախցիներին նրա անունից փոխանցում են՝ եթե 2 հազար մարդ հավաքվի, ավտոշարասյունով՝ նույնկերպ, ինչպես բռնի տեղահանվել են, կվերադառնան Ստեփանակերտ՝ պատրաստակամություն հայտնելով ադրբեջանական իշխանության ներքո ապրել իրենց հայրենի հողում։ Ասել է, որ երթն ինքն անձամբ է առաջնորդելու, այսինքն՝ Բաբայանն ուզում է Քադիրով-2 դառնալ։ Սամվել Բաբայանն այն քչերից է, որ մինչեւ Արցախի հանձնումն ու բռնի տեղահանությունը կողմ էր Լեռնային Ղարաբաղի ինտեգրացիային Ադրբեջանին եւ անգամ հրապարակային էր քարոզում, որ պետք է լեզու գտնել Ադրբեջանի հետ եւ ապրել մայր հայրենիքում` որպես ազգային փոքրամասնություն։ Մինչդեռ, քաղաքական մյուս ուժերի համոզմամբ, Ադրբեջանը չէր կարող երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը, եւ ցեղասպանությունն ու հայաթափումը լինելու էին ընդամենը ժամանակի հարց։ Արցախի քաղաքական շրջանակներում վստահ են, որ Բաբայանի ծրագիրը ձախողման է դատապարտված, Արցախում կատարվածից հետո անգամ 200 մարդ չի համաձայնի առանց անվտանգության երաշխիքների վերադառնալ Արցախ, որքան էլ Հայաստանի իշխանությունները գրկաբաց չեն ընդունել իրենց, եւ իրենք այստեղ բազում դժվարություններ ունեն։


Վստահ են նաեւ, որ Սամվել Բաբայանի իրական նպատակը ոչ այնքան վերադարձն է, որքան արցախցիներին հայաստանյան ներքաղաքական գործընթացներից հետ պահելը, հակաիշխանական ցույցերից «կտրելն» ու վերադարձի հույսով ապրեցնելը, այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանին հերթական քողարկված աջակցություն ցուցաբերելը։
Ի դեպ, հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի կուսակցությունը միացել էր սրբազան շարժմանը, համենայնդեպս՝ քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ Բաբայանի կուսակցությունից ներկայացուցիչ էր մասնակցում, եւ նա իր ելույթում շեշտել էր, որ կողմ են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մտադիր է Ստեփանակերտում դեսպանություն բացել: Մեր աղբյուրներից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է Բաբայանի նախաձեռնությունն ամենեւին էլ մտացածին չէ, քանի որ կան տեղեկություններ, որ դեսպանություն բացելով՝ ռուսները եւս փորձելու են հետագայում վերաբնակեցնել Ստեփանակերտը։ Սակայն Արցախի քաղաքական շրջանակների մեր աղբյուրը վստահեցրեց, որ իրականում ռուսները դեսպանատուն բացում են որպես այլընտրանք խաղաղապահներին, որոնց մեծ մասն արդեն հեռացել է Արցախից, սակայն ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից եւ ընդամենն ուզում է աչք ու ականջ ունենալ Ստեփանակերտում։ Եվ որքան էլ գերտերությունների համար արցախցիների վերադարձն օրակարգային հարց է առաջին իսկ օրվանից, սակայն այն իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները վերադարձի խնդիրը դարձնեն պետական քաղաքականության մաս, այլ ոչ թե տարբեր հարթակներից սաստեն այլազգի պաշտոնյաներին, թե արցախցիների խնդիրները պետք չէ բարձրաձայնել, դա վնասում է խաղաղության գործընթացին եւ պայմանագրի կնքմանը։

Մեզ պատմեցին, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը զգուշացրել է ֆրանսիացի պաշտոնյաներից մեկին, որը պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսել է Արցախի բնակիչների` իրենց տներ վերադառնալու անհրաժեշտության մասին։ Դեսպանատնից ասել են, որ նման հայտարարությունները խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերություններին, խանգարում խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Այս մեղադրանքն ակնհայտ անհիմն է և առնչություն չունի իրականության հետ․ Վարդևանյան ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց Ջեյմս Օ’Բրայենը, փաստորեն, համաձայն չէ Երևանից հնչած հայտարարությանը, թե «Ռուսաստանը հանձնեց Արցախը Ադրբեջանին». Հակոբ Բադալյան Պետական պարտքի ճոճանակ․ Առաջին անգամ ներքին պարտքը գերազանցում է արտաքինը. Aravot. am ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում. Փաստաբան Հերթական անգամ ի՞նչն է հաղթելու՝ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալի՞զմը, թե՞, ինչպես իր բազմաթիվ կոլեգաների դեպքում՝ ռեժիմի «ոտնաշոր» դառնալու լատենտ, կամ բացահայտ մղումը Բայրամովը Բաքվում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ ՀՀ սահմանադրության հարցն է քննարկել Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ Գործի քննությունը կպարզի, թե Հրաչիկ Խաչատրյանը իր ո՞ր մասնագիտության շրջանակներում է ցուցմունք տվել․ Կոչուբաև Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ Այս իշխանության օրոք պետական պարտքն աճել է շուրջ 5,5 միլիարդ դոլարով կամ 80 տոկոսով․ բեռը թողնում են սերունդների ուսերին «Աշխարհն արդեն ճաշակել է ամերիկյան ժողովրդավարության պտուղները՝ պատերազմներ, արյունահեղություն»․ Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չմիջամտել իր ներքին կյանքին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային՝ Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհի հատվածները Ադրբեջանին նվիրելուց հետո Օ'Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանը ՀՀ-ում ահռելի է կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների թիվը․ Yerkir.am Նախկին Խորեն վարդապետը գտել է իր գաղափարական հորը․ Հայր Անդրէաս Հանձն եմ առել` մինչև չարիքը չվերանա մեր երկրից, չեմ դադարելու գործելուց․ Բագրատ Սրբազան «Որովհետև հավատում է ճշմարտությանը և առաջ է տանում այդ ճշմարտությունը»․ Բագրատ Սրբազանը Սյունիքում ասաց՝ մի բուռ ժողովուրդն էլ ունակ է հաղթելու Իրանում ընթացող նախագահական ընտրություններին Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 16,5 միլիոն մարդ Գոռ Ավետիսյանը դիմումը գրել է, բայց այն դեռ չի հաստատվել Կրասնոդարի երկրամասում մայրուղու վրա բախվել են վեց ավտոմեքենա, երկու երեխա տուժել է Հայաստանի անվտանգության գլխավոր uպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է. Արա Աբրահամյան ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Առաջիկա 10 տարիների ընթացքում ԵՄ-ին պաշտպանության համար անհրաժեշտ է 500 մլրդ եվրո. Եվրահանձնաժողովի ղեկավար «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am