Արարատի մարզում Lexus-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ
Հունիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գեղամ Գ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Ավշար բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գեղամ Գ․-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արևիկ Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։