Վահան Քերոբյանը սլաքներն ուղղում է դեպի ԱԱԾ տնօրենը

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը տնային կալանքի ավարտից հետո հարցազրույց է տվել Factor TV-ին և որոշակի մանրամասնել հայտնել քրեական վարույթից ու իրեն առաջադրված մեղադրանքից։

-Պարո՛ն Քերոբյան, մեկ շաբաթ առաջ ավարտվեց ձեր տնային կալանքը, որից անմիջապես հետո Դուք ֆեյսբուքյան գրառում կատարեցիք, մասնավորապես, նշելով, թե «անհամբերությամբ սպասում եք այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։ Այս գրառումն ի՞նչ է նշանակում։ Ուզում եք ասել, որ Դուք ազնիվ և անկաշառ եք, և Ձեր գլխին արհեստական գո՞րծ է սարքվել։

-Գործից կերևա, որ դրանում ներգրավված մեղադրյալները, որոնք Էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) աշխատակիցներ են, աշխատել են թե՛ ազնիվ, թե՛ անկաշառ։ Նրանք փորձել են այնպես անել, որ այն ծրագրային ապահովումը, որը գնվելու է պետության կողմից, լինի բարձր որակի։ Գործի նյութերում սա երևում է։ Մենք սա ցույց կտանք։ Իրավապահները մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, բայց որևէ կոռուպցիոն ռիսկ կամ գործարք չեն տեսել։ Իրենց փորձերն այդ ուղղությամբ տանելու չեն ստացվել։ Գործի նյութերն ապացուցում են հակառակը, որ բոլորն աշխատել են պետական շահի հիման վրա։

-Դուք նշում եք, որ մեղադրանքն իրական չէ, բայց Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն է այդ մեղադրանքն առաջադրել։ Ստո՞ւմ են։

-Արգիշտի Քյարամյանն այս գործընթացի կառավարումը ստանձնել է ամենավերջում։ Պրոցեսը սկսվել է ԱԱԾ-ում՝ 2023 թվականի սկզբին, երբ քննչական խումբը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ, այդ գործընթացը նոր հայտնվել է Արգիշտի Քյարամյանի տիրույթում, և, ըստ էության, ինքը գործ է ունեցել 95% եփված գործի հետ։

-ԱԱԾ-ն է սխալ գծե՞լ։

-Այո։

-Ինչո՞ւ։

-Իմ կարծիքով՝ նրանք մտածել են, որ այստեղ, իսկապես, կարող է կոռուպցիոն խնդիր լինել, և բախվելով այն խնդիր հետ, որ նախարարության աշխատակիցներն աշխատում են ազնիվ, անկաշառ, միևնույն է, ինչ-որ շարժմամբ շարունակել են առաջին վարկածի ապացուցմանն ուղղված գործողությունների շղթան։ Անընդհատ չի ստացվել ապացուցվել և որոշվել է, որ այսքան արված աշխատանքը ջուրը չեն գցելու, տարել են առաջ։

-Ուզում եք ասել, որ ԱԱԾ-ն դիտավորյալ ցանկացել է գո՞րծ սարքել։

-Ես կարծում եմ, որ այս գործի մեջ որևէ բովանդակություն չկա։

-Իսկ իմ հարցի մասով ի՞նչ եք կարծում։

-Եկեք այսպես պատասխանեմ՝ կա կոռուպցիայի դեմ պայքար, վարչապետն էլ դրան մեծ ուշադրություն է դարձնում։ Երբ անցած տարի ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվն ընկավ, դրան հետևեցին մի շարք քննարկումներ, թե ինչ անել, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունքներ տա։ Դրան հաջորդեց ձերբակալությունների շղթա, ես կոռուպցիայի բացահայտման դեպք չեմ հիշում, որի վերաբերյալ դատական ակտ կլինի։ Երբ դուք ապացույցների բազմություն եք ապահովում, որ նախարարին մեղադրանք առաջադրեք, արդյո՞ք կարող եք ապահովել, որ այդ մեղադրանքը դառնա մեղադրական ակտ՝ մեկ տարվա ընթացքում։ Մենք այս դեպքում ունենք իրավիճակ, երբ մեկ տարուց ավելի ակտիվ քննչական գործողություններ են արվել և որևէ ապացույց չկա։

-Իսկ ԱԱԾ-ն պատճառ ունե՞ր, որ Ձեր կամ Ձեր ղեկավարած կռույցի շուրջ քրեական գործ ստանար։

-Ես իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք։

-Այդ թվում ԱԱԾ տնօրենի՞ հետ։

-Այո, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենը։

-Ի՞նչ խնդիր ունեիք Արմեն Աբազյանի հետ։

-Մի քանի էպիզոդով ես իր խնդրանքները չեմ կատարել։

-Մասնավորապես․․․

-Եկեք հիմա դրա մասին չասեմ։

-Ինչո՞ւ, աղմկահարույց բացահայտում եք անում։

-Եկեք անցնենք ուրիշ հարցերի։

-Օրինակա՞ն, թե՞ անօրինական էր ԱԱԾ տնօրենի պահանջը։

-Ինձ համար իմ բարոյական արժեքների սահմանում չէր։

-Որևէ մեկի բիզնես առաջխաղացման հե՞տ էր կապված։

-Չէ, ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հարց էր։

-Այսինքն, ԱԱԾ տնօրենն ասում էր՝ ինչ-որ մեկին պաշտոնի՞ նշանակել, և սա հանգեցրել է նրան, որ ցանկանար․․․

-Չեմ ուզում կապել։ Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ։ Այն արժեհամակարգը, որը ՔՊԿ-ի արժեհամակարգն է, չեմ ուզել դրանից զիջումներ անել։ Ես չեմ խնդրել, խնդրանքներ էլ չեմ լսել։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին «Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում. թուրքից գիրք է վերցնում ու ուրախանում. հերթական անգամ համոզվեցինք՝ այս ժողովուրդը չունի ղեկավար, դրա համար այս օրին ենք». Շեգունց Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» նասրալլայի մահից հետո միասնական ճակատ են ստեղծում ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ. Վեհափառի պատգամը Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ «Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել Երկրորդ նախագահի որդին մասնակցում է Մյուռոնի Օրհնությանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սամվել Կարապետյանը՝ «ՀԷՑ»-ը խլելու իշխանության ցանկության լուրերի մասին Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am