Շուրջ 91 մլն դրամի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, 75 մլն դրամի փողերի լվացում․ ՔԿ

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանից ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) հերթական դեպքը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական համակարգված գործողությունների, մեծածավալ միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը 2020-2023 թթ․ ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում:

Այնուհետև թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակների միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց։ Այդ կերպ իրականացվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում:

Բացի դրանից՝ 30-ամյա տղամարդը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, նրա հետ նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ Երևանի հիշյալ բնակչի անվամբ «Քոինբեյզ» համակարգում նույնականացված դրամապանակների տվյալները՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու նպատակով:

Դրանից հետո թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձինք այդ էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար։ Ապա փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Քննությամբ պարզվել է, որ «Քոինբեյզ» համակարգում 30-ամյա տղամարդու օգտահաշվի հետ նույնականացված թվով 20 «դաշքոին» տեսակի կրիպտոարժութային դրամապանակներին 2021 թ․ դեկտեմբերից 2023 թ․ մարտ ընկած ժամանակահատվածում փոխանցվել է 75.109.979 ՀՀ դրամին համարժեք 3108 (169.249 ԱՄՆ դոլար) «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ:

Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Քննությամբ փաստվել է, որ 2017-2023 թվականների ընթացքում 30-ամյա տղամարդու անվամբ «Իդրամ» և «Թել-Սել» համակարգերում նույնականացված դրամապանակներին նշված եղանակով փոխանցվել և վերջինիս կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 91.841.503 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 30-ամյա բնակչին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբի մյուս անդամների, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայի մյուս անդամների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Այս մեղադրանքն ակնհայտ անհիմն է և առնչություն չունի իրականության հետ․ Վարդևանյան ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց Ջեյմս Օ’Բրայենը, փաստորեն, համաձայն չէ Երևանից հնչած հայտարարությանը, թե «Ռուսաստանը հանձնեց Արցախը Ադրբեջանին». Հակոբ Բադալյան Պետական պարտքի ճոճանակ․ Առաջին անգամ ներքին պարտքը գերազանցում է արտաքինը. Aravot. am ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում. Փաստաբան Հերթական անգամ ի՞նչն է հաղթելու՝ արժանապատվությունն ու պրոֆեսիոնալի՞զմը, թե՞, ինչպես իր բազմաթիվ կոլեգաների դեպքում՝ ռեժիմի «ոտնաշոր» դառնալու լատենտ, կամ բացահայտ մղումը Բայրամովը Բաքվում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ ՀՀ սահմանադրության հարցն է քննարկել Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ Գործի քննությունը կպարզի, թե Հրաչիկ Խաչատրյանը իր ո՞ր մասնագիտության շրջանակներում է ցուցմունք տվել․ Կոչուբաև Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ Այս իշխանության օրոք պետական պարտքն աճել է շուրջ 5,5 միլիարդ դոլարով կամ 80 տոկոսով․ բեռը թողնում են սերունդների ուսերին «Աշխարհն արդեն ճաշակել է ամերիկյան ժողովրդավարության պտուղները՝ պատերազմներ, արյունահեղություն»․ Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չմիջամտել իր ներքին կյանքին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային՝ Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհի հատվածները Ադրբեջանին նվիրելուց հետո Օ'Բրայենը ԱՄՆ-ի անունից Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի միջոցառմանը ՀՀ-ում ահռելի է կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների թիվը․ Yerkir.am Նախկին Խորեն վարդապետը գտել է իր գաղափարական հորը․ Հայր Անդրէաս Հանձն եմ առել` մինչև չարիքը չվերանա մեր երկրից, չեմ դադարելու գործելուց․ Բագրատ Սրբազան «Որովհետև հավատում է ճշմարտությանը և առաջ է տանում այդ ճշմարտությունը»․ Բագրատ Սրբազանը Սյունիքում ասաց՝ մի բուռ ժողովուրդն էլ ունակ է հաղթելու Իրանում ընթացող նախագահական ընտրություններին Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 16,5 միլիոն մարդ Գոռ Ավետիսյանը դիմումը գրել է, բայց այն դեռ չի հաստատվել Կրասնոդարի երկրամասում մայրուղու վրա բախվել են վեց ավտոմեքենա, երկու երեխա տուժել է Հայաստանի անվտանգության գլխավոր uպառնալիքը Փաշինյանի կառավարությունն է. Արա Աբրահամյան ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Առաջիկա 10 տարիների ընթացքում ԵՄ-ին պաշտպանության համար անհրաժեշտ է 500 մլրդ եվրո. Եվրահանձնաժողովի ղեկավար «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am