ՔԿ-ն ստանձնել է գործերը կոծկելու պարտականությունը. Պատգամավոր

Ապրիլի 26-ին Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու, նրան ապօրինի բերման ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով սայլը տեղից որևէ կերպ չի շարժվում։ Գործի հարուցումից երկու ամիս անց , ինչպես պարզվեց, դեռևս որևէ ոստիկանի պատասխանատվության ենթարկելու հարց քննչական մարմինը չի բարձրացնում։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել անձեռնմխելիություն ունեցող պատգամավորին՝ բռնություն գործադրելով նրա նկատմամբ։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել։

«Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր և չէր ներկայացել։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես ․․․․

բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արթուր Խաչատրյանը։

Վարույթի հարուցումից երկու ամիս անց ոչ Արթուր Խաչատրյանն է տուժող ճանաչվել, ոչ էլ՝ որևէ ոստիկանի է մեղադրանք ներկայացվել։ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեկ անգամ՝ որպես հաղորդում ներկայացրած անձ՝ հրավեր ստացել է, սակայն այլ զարգացումներ գործով չկան, որևէ անձի մեղադրանք չի ներկայացվել։

Նշենք, որ պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ բռնության դեպքից օրեր անց՝ մայիսի 27-ին, ոստիկանների մեծաքանակ խումբը ՀՅԴ ԳՄ շենքի մոտից փորձել է բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին՝ պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրելով, խուլիգանական վարք ցուցաբերելով։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բերետավորները գետնին ընկած պատգամավորին հարվածներ հասցնում, անգամ պարզ երեւում են ոտքով հարվածող, ապտակող բերետավորների դեմքերը։

Այս դեպքով միայն մեկ ոստիկանի լիազորություն է դադարեցվել՝ ծառայողական քննության հետևանքով, քրեական վարույթով, սակայն, կրկին տեղաշարժ չկա։ ՔԿ-ն, կարծես, իր վրա է վերցրել հանցագործությունը կոծկելու պարտականությունը. առ այս պահը հայտնի չէ որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրելու մասին։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում կարծես թե օրինաչափություն է դարձել, որ անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորների նկատմամբ ոստիկանությունը բռնություն գործադրում, բերման ենթարկում՝ Խաչատրյանն արձագանքեց՝ նշելով․ «Իհարկե, Գեղամ Մանուկյանն ու Աշոտ Սիմոնյանը՝ ցցուն օրինակ։ Օրինաչափություն է դարձել, փորձում են ցույց տալ, որ իրենց համար որևէ օրենք չի գործում։ Կարծել, որ չէին ճանաչում Գեղամ Մանուկյանին, Աշոտ Սիմոնյանին, Արծվիկ Մինասյանին, ինձ՝ մի փոքր ողջախոհության սահմաններից դուրս է »։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին «Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում. թուրքից գիրք է վերցնում ու ուրախանում. հերթական անգամ համոզվեցինք՝ այս ժողովուրդը չունի ղեկավար, դրա համար այս օրին ենք». Շեգունց Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» նասրալլայի մահից հետո միասնական ճակատ են ստեղծում ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ. Վեհափառի պատգամը Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ «Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել Երկրորդ նախագահի որդին մասնակցում է Մյուռոնի Օրհնությանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սամվել Կարապետյանը՝ «ՀԷՑ»-ը խլելու իշխանության ցանկության լուրերի մասին Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am