Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ

Առաջ, նկատի ունեմ մինչև Արցախի հանձնումը, շատ էինք լսում, որ տարածաշրջանի համար չափազանց կարևոր է, որ Արցախի անկախ կարգավիճակը ճանաչվի կամ գոնե պահպանվի ստատուս քվոն՝ այն իրավիճակը, որը կար։ Խոսքը մինչև 2020 թվականի կարգավիճակի մասին էր։ Որովհետև հակառակը՝ իրավիճակի փոխումը Ադրբեջանի, իսկ իրականում Թուրքիայի օգտին, տարածաշրջանում հավասարակշռության խախտում է բոլոր խաղացողների համար, երրորդ կողմի մուտք է տարածաշրջան, ինչն անթույլատրելի է։ Դա ընկալվում էր խոշոր հաշվով որպես վերլուծություն։ Եթե Արցախը շատերը ներկայացնում, ընկալում ու վերլուծում էին աշխարհաքաղաքական կարևորության տեսանկյունից, ազգային ուժերը, միանշանակ որպես մեր հայրենիք, ՔՊ-ական իշխանությունը՝ հող ա, էլի, մերը չէր, տվել ենք, բռնագաղթածներին էլ հեսա բնակարանաշինության ծրագիր կանենք, թող վարկ վերցնեն, տուն առնեն, էդքան բանվորի աշխատանք կա, գնան աշխատեն ապրեն։ Արցախը ընդամենը այսքանն էր իրենց համար․ հանձնենք, խնդիրները վերջանան։

Բայց Արցախը հանձնելով, իրենք մեծ վատություն են արել ոչ միայն արցախցիներին և ողջ հայ ժողովրդին, այլև այդ քայլով տարածաշրջանում հավասարակշռությունն են խախտել։ Վատություն են արել բոլորին, բացի Թուրքիայից, Ադրբեջանից ու տարածաշրջանը ցնցել ցանկացողներից։ Օրինակ՝ մենք անընդհատ ահազանգում ենք, անհանգստանում ենք, որ հանկարծ իրավիճակը կսրվի Իրանի ուղղությամբ․ մենք հարևան պետություն ենք ու տուժելու ենք, տնտեսապես ենք տուժելու, քանի որ արտահանում-ներկրում ունենք, հարևան պետություն ենք, մեզ էլ կարող են ներքաշել։ Բայց Արցախում պարտության պատճառով Իսրայելը օկուպացված Արցախում դրեց բազաներ ու զենքեր է բերում-լցնում։

Թեև Թուրքիան տարածաշրջանում ավելի վաղ ուներ ներկայություն, բայց Արցախում պարտությունը, դրանից հետո Արցախի հանձնումը Թուրքիային հնարավորություն տվեց մասնակցել գործընթացների, քիթը խոթել մեր տարածաշրջան ու ծավալվել դեպի Ռուսաստան։ Ռուսաստանի դերակատարումը այստեղ փոխարինվում է թուրքականով։ Դա ևս փաստ է։ Դե կասեք թող ռուսները չթողնեին Ղարաբաղը հանձներ։ Իհարկե՝ ռուսներն ունեն բազմաթիվ սխալներ այս ուղղությամբ, բայց այս հարցում՝ ի՞նչ անեին, եթե Նիկոլն ուզում էր հանձնել, Արայիկն էլ իրեն էր լսում, գուցե չգիտակցելով վերջնարդյունքը։ Քանի անգամ առաջարկել են կանգնեցնել պատերազմը։ Ռուսները որքանով էլ կարիք ունենար Արցախը պահելու, դա, այնուամենայնիվ, ամենից արժեքավորը մերն էր՝ մեր հողն էր և է․ ու կոպիտ ասած, դուրս եկավ՝ եթե մենք ուզում ենք մեր հողը հանձնենք, ո՞վ կարող է չթողնել։

Այսօր արդեն շատերն են բացատրում՝ Արցախի հանձնումով Ռուսաստանի դերակատարումը թուլացավ տարածաշրջանում և փոխարինվեց թուրքականով։ Սա է փաստը։

Կպատկերացնեի՞ք, որ Դաղստանում երկու օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է կապ ունենալ հենց Արցախում Փաշինյանի բերած պարտության հետ։ Հունիսի 23-ին Ռուսաստանում՝ Դերբենտում և Մախաչկալայում զինված գրոհայինները հարձակվել էին ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Կար 20 զոհ։ Կրոնական հաստատությունների վրա հարձակումը իսլամիստների կողմից, խոսվում է ահաբեկչության նպատակների, առնվազն՝ շրջանը քրիստոնյաներից մաքրելու մասին։ Ու պարզվում է, որ ահաբեկիչները հատուկ պատրաստավծություն են անցել Թուրքիայում, «Գորշ գայլեր» խմբավորման անդամ են կամ հարում են նրանց։

Այս ահաբեկչությունը՝ Թուրքիայի ներգրավմամբ, առաջին հերթին խոսում է անվտանգային բալանսի խախտման մասին, որը տեղի է ունեցել արդեն նշեցի, Արցախի հանձնման պատճառով․ խոսում է թուրքական ծրագրերի իրականացման մասին։ Էս խախտումը չէր լինի, Թուրքիան տարածաշրջանի ամեն հարցում քիթը չէր խոթի, եթե Հայաստանը չպարտվեր։ Բայց ավելին ասեմ, անգամ պարտությունից հետո այս իրավիճակը չէր լինի, եթե Նիկոլը հասկանար ու հեռանար, այս իրավիճակը անգամ չէր լինի, եթե Նիկոլը գնար 2021 թվականին։ Նա զոռով շառով, մնաց, հանձնեց Արցախն ամբողջությամբ ու տարածաշրջանը և Հայաստանը դարձրեց ժամացույցով հետհաշվարկով աշխատող ռումբ։

Արևմուտքի պահանջով, Թուրքիայի պահանջով, շանտաժով, կոմպրոմատներով Նիկոլ Փաշինյանը իրոք որ չեզոքացնում է Ռուսաստանի ազդեցությունը, իսկ դրանով միայն նրանց չէ, որ վատություն է անում․ առաջին հերթին՝ մեզ։ Ու այսքան խնդիր ստեղծելուց հետո դեռ ինչ-որ վերլուծությունն էր է անում, էլի պատճառներ ման գալիս ու անհեթեթ եզրահանգումների գալիս։ Ասում է՝ Ադրբեջանն ասում է 30 տարի դուք չեք թողել ապրեմ, հիմա ես չեմ թողնում։ Սա, ժողովուրդ ջան, արդբեջանական հետագա ագրեսիաների, հավանական պատերազմի արդարացումն է հայկական պետության ղեկավարի կողմից։ Մարդ չգիտի ինչ ասի։ Էլի եմ ասել մի քանի այլ դեպքերով էլ, եթե նորմալ ԱԱԾ ունենայինք, անմիջապես պետք է մտեր, ձերբակալեր ու լուրջ քննություն տաներ, հասկանայինք՝ սա հոգեկան խնդիրների՞ պատճառով է, որ էսպիսի մտքեր է արտահայտում, թե օտարերկրյա գործակալ է, արդեն բացահայտ գործող։

Նախ, որքան էլ որ ադրբեջանական պրոպագանդան էր գոռում-գոչում, Հայաստանը պատերազմից հետո, հաղթանակից հետո, արժանապատիվ հաղթողի մեծահոգությամբ, ոչ մի բանին չի խանգարել, ոչինչ չի վերացրել, գլխներին ամեն առիթով չի բամփել․ օրինակ՝ Հայաստանը թողել է, որ Ադրբեջանը զինվի, որը չի թողնում հիմա մեզ։ Նիկոլն է ասում՝ Ադրբեջանը կարողանում է տարբեր երկրների վրա ազդել, որ մեզ զենք չծախեն։ Զենքը առնում են, չեն կարողանում Հայաստան տեղափոխել, նա է որոշում՝ մենք զինվենք, թե ոչ։ Ադրբեջանը մի անգամ զիջեց ու պըրծ, քո մոտ զիջելու ախորժակը բացվեց առաջին անգամ զիջելուց հետո։ 1994 թվականի հրադադարից հետո Ադրբեջանը ի՞նչ է զիջել։ Իսկ դու 2020 թվականի հրադադարից հետո ավելի շատ ու ավելի կարևոր բաներ ես հանձնել, քան պատերազմով, ընդ որում, հանձնում ես նաև էսօր ու անոնս ես անում, որ էլի հանձնելու ես ու դեռ ներկայացնում, թե դա է ուզում ժողովուրդը։ Էդ ո՞ր ժողովուրդը։ Ադրբեջանի՞։ ՔՊ քաղաքական ժողովին հայտարարում է՝ հոգնել ենք պայքարելուց, հանձնվենք, մեզ լավ կվերաբերվեն։ Նա արդեն հանձնված մարդ է, երկիրն էլ է ուզում հանձնել, ու էդ նիստին մասնակից ՔՊ-ականներն էլ ծափեր են տալիս։ Մեկը չկա ասի՝ էս ինչեր ես դուրս տալիս։

Դու չես կարողանում քեզանով, քո դիվանագիտությամբ, քո դաշնակիցներով Ադրբեջանի հախից գալ, ասում ես՝ դե ժողովուրդ ջան դիմացեք, բա իրենք 30 տարի ո՞նց են դիմացել։ Վաղը Ադրբեջանին արդարացնելու է միջազգային ամբիոններում այ էս խոսույթով․ ինչ հանցանք գործի, սա ասելու է՝ վրեժ է լուծում, դիմացեք, բա իրենք ո՞նց են դիմացել․ Ալիևը մեղք չունի, էդ մենք ենք 30 տարի եղել ագրեսոր։

Այն, ինչ դու անվանում ես իրական Հայաստան, Ադրբեջանի կատարված երազանքն է։ Դու Ադրբեջանին սարքել ես անհաղթ հերոս ու Ադրբեջանով վախեցնելով՝ չես թողնում ապրենք։ Էդ Ադրբեջանին դու ես սարքել անանցանելի պրոբլեմ մեզ համար, դա քո պարագայում է անանցանելի։ Էդ Թուրքիային դու ես սարքել տարածաշրջանում թելադրող։ Հիշիր, թե քեզնից առաջ ինչ իրավիճակ էր, Թուրքիան ռիսկ չէր անում քիթը մտցնել։ Երկրորդ նախագահի կառավարման շրջանում Թուրքիայի լեզուն ու ձեռքերը էսքան երկա՞ր էին, նույն Էրդողանը չէ՞ր։

Ու քո լուծումը միայն հանձնումներով են, որոնք ոչ թե վերջ են, այլ նոր հանձնումների սկիզբ։ Գուցե չես ուզում հանձնես, բայց տարբերակ էլ չունես․ դո՛ւ չունես։ Դրա համար էլ քո օրոք թշնամիները երազանքների գրկում են, ինչպես անգղերը լեշի վրա։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե սխալվել է մեկ կամ մի քանի դեպքով, նա արել է բոլոր հնարավոր ու անհնարը ու ոչ միայն մեր երկիրը, տարածաշրջանը դարձրել է պայթյունավտանգ տեղ։ Մենք տեսնում ենք, որ թեև աշխարհում կան ուժեղ երկրներ ու ուժեղ առաջնորդներ, ինչպես, օրինակ, Իրանը, Ռուսաստանը, բայց եթե նրանց մեջտեղում կա երկիր, որն ունի նման իշխանություն, այդ դեպքում լուրջ խնդիրներ կարող են ծագել անգամ ամենաուժեղ երկրի համար։ Դրա համար էլ այդքան վախենում ես բոլոր-բոլորից, որովհետև դու քո կերպարով, կուրսով, քանդում ես վաղուց հաստատված համակարգեր։

Խոստացվել է խաղաղության դարաշրջան, բայց բացվել է ահաբեկչությունների դարաշրջանի դուռը, որովհետև, կրկնում եմ, եթե որևէ տեղ կա Թուրքիա, ուրեմն կան ահաբեկչություններ։

 

Սևակ Հակոբյան

 

yerevan.today

դիտվել է 885 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին «Սա մեզ քիչ էր, հիմա էլ Էրդողանի հետ է ծաղրածու խաղում. թուրքից գիրք է վերցնում ու ուրախանում. հերթական անգամ համոզվեցինք՝ այս ժողովուրդը չունի ղեկավար, դրա համար այս օրին ենք». Շեգունց Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է ԻՀՊԿ գեներալ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» նասրալլայի մահից հետո միասնական ճակատ են ստեղծում ՌԴ ԱԳՆ-ն «Հեզբոլլահի» առաջնորդի մահը «քաղաքական սպանություն» է անվանել Նոր մանրամասներ` դպրոցում վնասվածքներ ստացած աղջիկա մահվան դեպքից Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի տրագիկոմեդիկ ներկայացումը Եռաբլուրում. սուգ խաղալը հարգանքի տուրք չէ. 168.am Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ. Վեհափառի պատգամը Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ «Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել Երկրորդ նախագահի որդին մասնակցում է Մյուռոնի Օրհնությանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սամվել Կարապետյանը՝ «ՀԷՑ»-ը խլելու իշխանության ցանկության լուրերի մասին Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am