Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ
![Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ](/timthumb.php?src=/disc/25-06-24/3e73f8676c86c794967bf98aaa0803f3.jpg&w=708)
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների ժամանումը Հայաստան հետևանքներ կունենա։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Դուք էլ պետք է հասկանաք, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանին հարևանությունից, նույնպես պետք է ընկալվեն՝ որպես գին, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի որոշ արտատարածաշրջանային խաղացողների այնտեղ գալը, իհարկե, կունենա հետևանքներ»,-ասել է Օվերչուկը: