Ցանկացած իշխանություն պարտավոր է հստակ ասել այն գինը, որը պետությունը վճարելու է այդ «լավ ապրելու հնարավորության» դիմաց. «ՉԻ»

«Ժողովրդի գաղափարախոսությունն», ըստ Նիկոլ Փաշինյանի, այն է, որ մարդիկ այլևս չեն ուզում պայքարել, չեն ուզում մաքառել, պարզապես ուզում են լավ ապրել, և վերջ, ու իրենցից էլ միայն մի բան են պահանջում՝ ապահովել դա։ Սա իսկապես բացառիկ, աննախադեպ ցինիզմ է, և ահա թե ինչու։


Նախ, ժողովրդի համար լավ ապրելու պայմաններ ապահովելը ոչ թե ժողովրդի ուղերձն է, որը «մեծահոգաբար» լսել են ՔՊ-ականները, այլ ցանկացած իշխանության ուղղակի պարտավորությունը։ Ընդ որում՝ ցանկացած իշխանություն պարտավոր է հստակ ասել այն գինը, որը պետությունը վճարելու է այդ «լավ ապրելու հնարավորության» դիմաց։ Մինչդեռ Նիկոլը վարվում է մոտավորապես այն «ընտանիքի հոր» պես, որն ընտանիքի անդամներին նախ խոստանում է արժանապատիվ և բարեկեցիկ կյանք, ապա տղա երեխաների կեսին գերեզման իջեցնում, մյուս կեսին դարձնում հաշմանդամ, աղջիկ երեխաներին ուղարկում հասարակաց տուն ու ասում «ես ճիշտ եմ, չէ՞, հասկացել ձեր ուղերձը, որ ուզում եք լավ ապրել, դե բա էլ ի՞նչ կա, կուշտ ուտում եք, սիրուն հագնվում եք, տաք անկողիններում քնում եք, ահագին էլ փող եք աշխատում»։

Երկրորդը՝ եթե անգամ ժողովրդի ինչ-որ հատված այդպիսի «ուղերձ է հղում», միևնույն է՝ որևէ երկրի իշխանություն իրավունք չունի այդ «ուղերձը» դարձնել պետական քաղաքականություն։ Ո՞վ չգիտի, օրինակ, որ և՛ Սարդարապատի ճակատամարտից առաջ, և՛ արցախյան առաջին պատերազմի ամենածանր ամիսներին իշխանությունները շատ կոշտ միջոցների էին դիմում ու անգամ փողոցներից մարդկանց հավաքում և ուղարկում առաջնագիծ։ Պարզ ասած, ըստ Նիկոլի՝ «բռնությամբ էին պարտադրում իրենց գաղափարախոսությունը»։ Դե պատկերացրեք՝ եթե այդպես չլիներ, ու օրվա իշխանություններն այն ժամանակ է՛լ ասեին «մարդիկ այլևս չեն ուզում պայքարել, ընդամենը ուզում են ապրել, և մենք առաջնորդվում ենք այդ ուղերձով», արդյո՞ք այսօր Հայաստան կլիներ, կամ այսօրվա Հայաստանի տարածքում հայեր կապրեին։ Երրորդը՝ եթե Նիկոլի պատկերացրած, երազած ու համարյա կերտած «նոր հայն» ընդամենը տարածաշրջանում բացառապես «իր հաստ, իգացող նստուկի» կարիքների մասին մտածող ֆիզիոլոգական օրգանիզմ է, բայց դրան, նույն Նիկոլի՝ կանացի ճղճղան ձայնով ազդարարված պնդումների համաձայն, դեմ են և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանն ու Թուրքիան, որքանո՞վ է հավանական, որ այդպիսի «ապագան» հնարավոր է (եթե անգամ ինչ-որ մարդիկ ընդունելի համարեն դա)։ Թե՞ նա մտածում է՝ դե ոչինչ, մի 30 տարի բոլոր ցանկություն ունեցողները մեր բարեմասնություններից կօգտվեն, հետո կձանձրանան ու հանգիստ կթողնեն, ինքն էլ՝ դե հո 30 տարուց ավել չի՞ իշխելու․․․

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am