Փաշինյանին աջակցում է ժողովրդի միայն 10 տոկոսը. ընդդիմադիրներին խանգարում է ներքին գզվռտոցը. Արամ Նավասարդյան

Փաշինյանի պնդումը, որ իրենց առաջ քաշած օրակարգը համընկնում է ժողովրդի օրակարգի հետ՝ իրականության հետ առնչություն չունի։ Մեր վերջին հարցումները վկայում են, որ միայն 12.8 տոկոսն է պատրաստ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը ենթադրում է, որ այդ կուսակցության գաղափարներին ու ծրագրերին մեր քաղաքացիներից միայն այդքանն են պատրաստ աջակցել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

 

Երեկ ՔՊ-ի քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմադիր շարժումները Հայաստանում «տապալվում են», որովհետեւ իրենց առաջ քաշած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ընկալելի է ժողովրդի կողմից։

Ա. Նավասարդյանի արձանագրմամբ՝ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում շուրջ 10 տոկոսը։

«Այստեղ ևս չի կարելի ասել, որ Փաշինյանի գործողությունները ողջունվում են լայն հասարակության կողմից, դրա մասին էր վկայում նաև Սրբազանի առաջնորդած շարժումը։ Մենք տեսնում ենք, որ բավականին լայնածավալ բողոքի ցույցեր էին և չենք տեսնում Նիկոլ Փաշինյանի աջակիցներին փողոցում։ Չեմ բացառում, որ նրանք կան, բայց եթե մենք խոսում ենք 1998-20 թթ. աջակցության մասին, ապա դրանից գրեթե ոչինչ չկա։

Այնպես որ՝ Փաշինյանը կարող է ինչ-որ բաներ խոսել, բայց մենք ականատես ենք եղել, որ նրա խոսույթները հետագայում դարձել են առոչինչ կան սուտ», – նշել է նա։

Դիտարկմանը, թե Փաշինյանն ինքն է զարմացած, որ ինքը դեռ շարունակում է մնալ իշխանության՝ Նավասարդյանն ասել է, որ սա չի նշանակում, որ ընդդիմադիրներն ունեն աջակցություն։

«Այստեղ խոսքն այն մասին է, որ իր դեմ տարվող պայքարը պետք է լինի ավելի համակարգված ու ավելի ճիշտ։ Օրինակ, ինքս Սրբազանի առաջնորդած շարժումը ողջունում եմ, բայց անգամ ես չէի պատկերացնում, որ կլինի մարդ, որը կկարողանա համախմբել և առաջնորդել նման շարժում։

Ցավոք, վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ շատ են խմբերն ու կուսակցություններ, որոնք խոչընդոտում են որպեսզի շարժումը հաջողվի»,- ասել է նա։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ խոսքը ոչ թե իշխանության մասին է, այլ հենց ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունների, որոնք ունեն իրենց օրակարգը, մտայնությունները և գործում են իրենց կուսակցության շահերից ելնելով, ոչ թե՝ երկրի կամ ազգի շահերից ելնելով։

«Ավելին, վերջին շրջանում ես նկատում եմ գզվռտոց ընդդիմադիր ուժերի միջև, որոնք, մեկը մյուսի հանդեպ նախապայմաններ ներկայացնելով, խոսում են այն մասին, որ մասնակցությունը պետք է լինի առանց նախապայմանների։ Սա այն եզակի դեպքերից է, որ չենք կարող մեղադրել Նիկոլ Փաշինյանին, չեմ բացառում, որ իր մասնակցությունն այս պրոցեսներին կա, բայց ոչ մի իշխանություն՝ իշխանությունը սկուտեղի վրա չի հանձնում ընդդիմադիրներին։ Հասկանալի է, որ պետք է պայքարեն իրենց իշխանության համար։

Գործը մնում է ընդդիմադիր դաշտի գործիչներին, թե որքանով նրանք հասուն են, գիտակից, որպեսզի կարողանան նստեն ու որոշակի ժամանակահատված պայմանավորվածություններ ձեռք բերեն, ոչ թե միմյանց հանդեպ նախապայմաններ դնեն, անցյալը հիշեցնեն։ Դա չի նպաստում սրբազանի կողմից առաջնորդած շարժման զարգացմանը»,- հավելել է Նավասարդյանը։

դիտվել է 1011 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am