Պակիստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին Հյուսիս-հարավ» միջանցքով

Ռուսաստանում Պակիստանի դեսպան Մուհամմադ Խալիդ Ջամալին Խանտի-Մանսիյսկում կայացած ՏՏ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է՝ Իսլամաբադը պատրաստ է միանալ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին, եւ որ նա «սկսել է համապատասխան ընթացակարգը»: Բացի այդ, նա նաեւ հայտնել է Մետաքսի մեծ ճանապարհի երթուղին վերակենդանացնելու Պակիստանի մտադրության մասին: Այս որոշումը ուշագրավ է հետեւյալ հանգամանքներով.

Հիշեցնենք՝ Հյուսիս-Հարավ» Հնդկաստանից, Հարավարեւելյան Ասիայից, Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ բեռների փոխադրման հիմնական երթուղին է: Պակիստանը չէր շտապում միանալ այս նախգծին` հաշվի առնելով Հնդկաստանի հետ իր բարդ հարաբերույթունները: Այդ պատճառով Հյուսիս-Հարավ միջանցքը, որը նախատեսում է ծովային կամ լաստանավային-ծովային հաղորդակցություն Իրանի հարավ-իրանական նավահանգստների եւ Մումբայի արեւմտյան հնդկական նավահանգստի միջեւ, անցել է՝ շրջանցելով նրա երկաթուղային-նավահանգստային ցանցը։ Սա այն դեպքում, երբ Պակիստանի եւ Իրանի երկաթուղային ցանցերը վաղուց կապված են միմյանց հետ. Դա մոտ 200 կմ Զահեդան (Իրան) – Նոկ-Կունդի (Պակիստան) գիծն է։

Իր հերթին, Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ գործում են չորս երկաթուղային սահմանյին անցումներ։ Երկրորդ, Երկրորդ, այս նախագծին կտրուկ հակազդեց ԱՄՆ-ը, որը սպառնում էր իր բոլոր մասնակիցներին պատժամիջոցներով, քանի որ, ըստ The New York Times-ի՝ «Ռուսաստանն ազատ մուտք է ստանում Հնդկաստան, ապահովում է հասանլիություն Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան այն իրավիճակում, երբ սահմանափակումներ են մտցվել եվրոպական շուկաներ մուտք գործելու համար»:

Վերջապես, Պակիստանը պատրաստ է միանալ նաեւ չինական «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախագծին, որն արեւմտյան ԶԼՄ - ներում ներկայացվում է որպես «Հյուսիս – Հարավ» նախագծին մրցակից, եւ որին դեմ է նաեւ ԱՄՆ-ը: Սա նշանակում է՝ Պակիստնը, որը հավասարակշռելով Հնդկաստանի, Չինաստանի եւ Իրանի միջեւ, սկսեց գործնականում իրականացնել բազմավեկտորութոյւնն իր արտաքին քաղաքականության մեջ, հեռու մնալ տարածաշրջանի նկատմամբ արտաքին ուժերի շահերից (ԱՄՆ, Բրիտանիա, անդրազգային կորպորացիաների կլաստեր, Ճապոնիա եւ այլն), որոշեց օգտագործել իրավիճակն ինքնուրույն խաղի համար, որը հագեցած էր ազգային շահերի համար շահավետ աշխարհատնտեսական բովանդակությամբ` առանցքային անդրմայրցամաքային մայրուղիներին միանալու միջոցով: Եվ, դատելով բոլոր նշաններից, նման միտումը մոտ ապագայում ոչ միայն կպահպանվի, այլեւ կուժեղանա։

Ուստի առաջիկայում օրակարգում կընդգրկվի նաեւ Հյուսիս-Հարավի անվտանգության համատեղ ապահովման հարցը։ Դրան կնպաստի ոչ միայն Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի եւ Պակիստանի մասնակցությունը ՇՀԿ-ին, այլեւ 1995-ին ստեղծված Տարածաշրջանային համագործակցության Հարավասիական ասոցիացիայի ակտիվացումը (Աֆղանստանի, Նեպալի, Բանգլադեշի, Շրի Լանկայի եւ Մալդիվների հետ միասին), որի շրջանակներում Դելին եւ Իսլամաբադը մասնակցում են ոլորտային եւ միջոլորային տարածաշրջանային նախագծերի իրականացմանը՝ ներառյալ տրանսպորտային: Խոսքը, հնարավոր ուժի Եվրասիական կենտրոնի ձեւավորման մասին է` աշխարհագրական լայն ընդգրկմամբ։

Բանն այն է, որ Հյուսիս – Հարավ միջանցքը միասնական տրանսպորտային զարկերակ չէ։ Իրանական հողի վրա այն ճյուղավորվում է երեք թեւի։ Արեւմտյան տարբերակը ենթադրում է, որ բեռները երկաթուղով գնում են Ադրբեջան, այնուհետեւ Դաղստան, այնուհետեւ Ռուսաստանի եվրոպական մաս։ Կենտրոնական տարբերակը նախատեսում է երթուղի Կասպից ծովով դեպի Աստրախան։ Եվ, վերջապես, Արեւելյան երթուղին նախատեսում է գծի ձգում դեպի Միջին Ասիա` կամ Աֆղանստանի տարածքով, կամ Թուրքմենստանի տարածքով։ Իսկ Իրանը վերածվում է խոշորագույն տարանցիկ հանգույցի, որի տարածքում հատվելու են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» եւ «Հյուսիս – Հարավ» երթուղիները, իսկ դա արդեն ոչ միայն տնտեսույթուն է, այլեւ աշխարհաքաղաքականություն։

Ամեն ինչ արագ զարգանում է: Իրանում տրվել է Կասպից ծովի հարավային ափին գտնվող Գիլանի նահանգի Ռեշտ-Կասպյան երկաթուղային հատվածի շահգործման մեկնարկը, որը Հյուսիս – Հարավի մաս է կազմում, որը կապող օղակ է հանդիսանում Կասպից ծովի եւ Պարսից ու Օմանի ծոցերի միջեւ:

Միեւնույն ժամանակ, պետք է պատրաստ լինել նաեւ ԱՄՆ-ի հակագործողություններին, որոնք կշարունակեն տարբեր ճնշումներ գործադրել նախագծի մասնկիցների, այդ թվում` Պակիստանի վրա, ոչ միայն ուղղակիորեն, այլեւ երրորդ երկրների միջոցով, ինչը տեղավորվում է Արեւմուտքի հակառուսական պայքարի տրամաբանության մեջ։ Բայց նա պարտվում է տրանսպորտային միջանցքների մրցավազքում, նույնիսկ աշխարհաքաղաքական ճգնաժամեր ստեղծելով Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Հյուսիս – Հարավին միանալու Պակիստանի որոշումը դրա եւս մեկ ապացույցն է։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

yerkir.am

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am