Մեխանիզատորը վախենում է դաշտ մտնել՝ ամեն պահ թշնամին կարող է կրակել. եթե կրակեն, դրա պատասխանն ո՞վ է տալու. Վերին Շորժայի վարչական ղեկավար

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում բնակիչների համար գրեթե անհնարին դարձավ սեփական հողը մշակելը. դրանք հայտնվել էին թշնամու դիտարկման տակ։ Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զինուժն այս մարզերում հետ քաշեց իր դիրքերը, և հանձնեցին թշնամուն, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վիճակն ավելի վատթարացավ, քանի որ նրանց մշակովի հողատարածքների ու արոտավայրերի մեծ մասը պարզապես թշնամու հսկողության տակ էին։

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում պատերազմից հետո կյանքը շատ է դժվարացել, մարդիկ զրկվել են անասնապահությամբ և գյուղատնտեսական աշխատանքով ապրուստի միջոցից։ Մինչդեռ, 2020 թվականի պատերազմից առաջ այնքան շատ էին ցորեն ու կարտոֆիլ մշակում, որ նույնիսկ արտահանում էին։ Այսօր անգամ սեփական կարիքները հոգալ չեն կարողանում։

168.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ այս տարի էլ գյուղատնտեսական աշխատանքները կիսով չափ են արել՝ 20-30 տոկոսի չափով։

«Մեր հողերի մեծ մասը թշնամու հսկողության տակ է, չենք կարողանում մշակել։ Օրինակ, ցորեն չենք կարողացել ցանել, որովհետև մեխանիզատորը վախենում է դաշտ դուրս գալ, ի՞նչ իմանանք, որ պահին թշնամին կկրակի։ Հո մենք պայմանագիր չունե՞նք կնքած թշնամու հետ, թե որ ժամանակ չպետք է կրակի, անկանխատեսելի է, ցանկացած պահի կարող է կրակել, տեսանք՝ տեխնիկան մտավ դաշտ, կրակեն, դրա պատասխանն ո՞վ է տալու։ Սա է պատճառը, որ վար ու ցանքս չենք արել։ Այս 20-30 տոկոսն էլ մի կերպ ենք մշակել, թեթևակի գարի ենք ցանել»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ կորցրել են իրենց ապրուստի միջոցը, մեկը կարտոֆիլ էր մշակում վաճառում, մյուսը՝ ցորեն, բնակիչների մի մասն էլ անասուն էր պահում, կաթը վաճառում, բայց հիմա ամեն ինչից զրկվել են։

«Հիմա ամեն մեկը մի ճար տեսել է ու իր հացն է վաստակում, շատ դժվարությամբ։ Դե, ինչպես ասում են՝ հայ ենք, մի տեղից մի բան ստեղծում՝ ապրում ենք։ Ես էլ ժամանակին մեծ հողատարածք էի մշակում, հիմա ես էլ չեմ կարողանում մշակել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Տավուշից հետո սահմանագծման հաջորդ աշխատանքները տեղի են ունենալու Սյունիքում, Գեղարքունիքում, Արտյոմ Երանոսյանն ասաց, որ դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

«Մեզ որևէ բան չեն ասել դրա մասին, բայց մենք մեծ հույս ունենք, որ նրանք մեր հողերից դուրս կգան»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ. Վեհափառի պատգամը Սեյեդ Նասրալլահի անունը հավերժ կմնա իսլամի պատմության մեջ. Իրանի նախագահ Եկեղեցին շարունակելու է պահանջել իշխանությունների հրաժարականը. Եսայի Արթենյան Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստացած 9-ամյա աղջիկա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ «Մշակույթի հերն шնիծել են, ամաչում ես ծաղրածու դառնաս». Լևոն Հարությունյան Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից․ Ամենայն Հայոց Կաթողիկոս 4 տարի առաջ ցավը բաժանեց բոլորիս կյանքը մինչև-ի և հետո-ի, սուգը հավերժ է, եթե չկա պայքար Երևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել Երկրորդ նախագահի որդին մասնակցում է Մյուռոնի Օրհնությանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սամվել Կարապետյանը՝ «ՀԷՑ»-ը խլելու իշխանության ցանկության լուրերի մասին Վեհափառը կոչ արեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ազատ արձակելու գերեվարված հայորդինեին Թղթի կտորի վրա Ալիևի ստորագրության համար Փաշինյանը պատրաստ է միջանցք տալ. Արթուր Խաչատրյան Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հազար ռուբլի Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am