Համակարգչային տեխնիկայի միջոցով երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել․ նախազգուշացում

Բացահայտվել են Արտաշատի 38–ամյա բնակչի կողմից 3 տարբեր տուժողներից միևնույն հանցավոր սխեմայով ընդհանուր 2․500․000 ՀՀ դրամի չափով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021թ․ դեկտեմբեր, 2022թ․ հունվար և փետրվար ամիսներին տարբեր հեռախոսահամարներից զանգահարել է երեք տարբեր քաղաքացիների։ Ներկայանալով որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակից՝ ստուգումներ կատարելու պատրվակով, նրանց խնդրել է իրեն տրամադրել հավելվածի գաղտնաբառերը։ Դրանք ստանալուց հետո, տվյալները մուտքագրելու միջոցով նա հասանելիություն է ստացել հիշյալ քաղաքացիների անվամբ նույնականացված «Իդրամ» դրամապանակներին։

Այնուհետև դրա միջոցով համակարգչային տվյալը, առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելով` ՀՀ–ում գործող բանկերից մեկում առցանց եղանակով ձևակերպել է տարբեր չափերով՝ 100․000-ից մինչև 300․000 ՀՀ դրամի վարկային մի քանի պայմանագրեր։ Դրանից հետո «Իդրամ» դրամապանակին, որպես հատկացված վարկային միջոցներ մուտքագրված ընդհանուր 800․000 ՀՀ դրամից 600․000-ը փոխանցել է երեք տարբեր կայքում իր ծանոթների անվամբ գրանցված, սակայն փաստացի իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին՝ կատարելով խոշոր չափերով համակարգչային հափշտակություն։

Մեկ դեպքում էլ, բացի նշված հանցավոր սխեմայով ձևակերպված վարկային միջոցներ հափշտակելը, 38-ամյա տղամարդը նաև տուժողի անվամբ թողարկված և վերջինիս «Իդրամ» դրամապանակին կցված բանկային քարտից ելքագրել է ընդհանուր 1.900.000 ՀՀ դրամ գումար՝ այն ևս հափշտակելով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 38–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է համակարգչային հանցագործությունների զոհ դառնալուց խուսափելու համար որևէ դեպքում բանկային հավելվածների, էլեկտրոնային դրամապանակների մուտքային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից։ Անծանոթ անձանց կողմից բանկերի, ֆինանսական կազմակերպությունների անունից ներկայանալու և նմանատիպ տվյալներ խնդրելու դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ստուգումներ, ճշգրտումներ իրականացնել այդ կազմակերպությունների հետ հաղորդակցվելու միջոցով, ինչպես նաև ահազանգել իրավապահ մարմիններին։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Սիսիանի զանգերի մոտ Բագրատ Սրբազանին զուռնա-դհոլով դիմավորեցին (video) Ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ ծեծ ուտող Էդմոն Մարուքյանին (video) Ռուսաստանից շուտով գալու են Նիկոլի և իր Արմենի հետևից․ Հայկ Այվազյան (video) Իշխանություններն ընտրել են ամենախայտառակ տարբերակը․ Արա Պողոսյան ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Իրանում կլինի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ պայքարը կընթանա «պահպանողական» Ղալիբաֆի և ադրբեջանցի-լիբերալ Փեզեշկյանի միջև Հայաստանում Իրանի դեսպանի կոնկրետ մեսիջն Ալիևին ու Փաշինյանին (video) Փաշինյանի խայտառակ ցուցումը․․․ (video) Շիրակի մարզի դատախազը, ոստիկանները եւ քննիչները «տուժել են» լրագրողի բացահայտումներից (video) Հունիսի 12-ին ոստիկանությունը սադրել է խաղաղ ցուցարարներին․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սյունիք այցելելու ճանապարհին Բագրատ Սրբազանը Սուրբ Տրդատ Եկեղեցում հանդիպել է քաղաքացիների հետ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի արդյունքում նոր խայտառակ գործարք․ ընդդիմադիր Քրիստինե Վարդանյան (video) Ադրբեջանը չպետք է խոսի սպառնալիքի լեզվով. Իրանի դեսպան Հայաստանի հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է ու երբեք չի փոխվի`անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու ՀՀ–ում. Մեհդի Սոբհանի Երկու երկրների շահերից է բխում ճանապարհ գտնել այդ միջանցքը ստեղծելու համար․ Ջեյմս Ուորլիք Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ «Հավերժ մեզ հետ»․ լրագրող Դավիթ Մարտիրոսյանն այսօր կդառնար 28 տարեկան Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները Հայաստանում Իրանի դեսպանի կոնկրետ մեսիջն Ալիևին ու Փաշինյանին (video) Սրբազանը Վայքի Սուրբ Տրդատ Եկեղեցում կարճ հանդիպում է ունեցել իրեն դիմավորելու դուրս եկած քաղաքացիների հետ Խnւլիգանության դեպք՝ Արագածnտնում․ hարբած uկեuրայրը hայhnյել է բnւժանձնակազմին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփը Բայդենից շատ խոսեց. ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը Փաշինյանի դատավճիռը՝ 2-ից 30 տարի․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանական վանդալները շարունակում են քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի թաղամասերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am