Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում է

Այսօր՝ հունիսի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 3 ամսից ավելի է՝ Հրազդան քաղաքում հայտնի դեռ Խորհրդային տարիներից գործող «Հրազդան ցեմենտ»-ի 450-ից ավելի աշխատակիցներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ՝ թե ի վերջո երբ են իրենց մարտ, ապրիլ, մայիս, հունիսի մասին էլ դեռևս խոսք չկա, աշխատավարձները ստանալու:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշխատակիցները ասում էին.

«3, հունիսն էլ հետը հաշված՝ 4 ամիս է՝ չենք կարողանում մեր արդար քրտինքով վաստակած, կարելի է ասել, գրոշները ստանալ: 4 ամիս շարունակ այդ փոշու մեջ մեր առողջության հաշվին աշխատել ենք:


Մենք շատ բան չենք ուզում, մեր աշխատանքի դիմաց ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը, որոնք սկսվում են 80 հազար դրամից՝ մինչև 100-120 հազար դրամ:

3 ամսից ավելի է՝ տնօրինությունը ռսի «զավտռա»-ն է անում՝ «էսօր կտամ, վաղը կտամ»: Կարծես սրանք մենակ իրենց թափանները լցնեն ու մեկ էլ երևի սաղ կյանքում կարդացել են մեծն Թումանյանի «Շունն ու կատուն»՝ «ուրբաթ օրը համեցեք, տար»:

Ու տենց 3 ամիս է՝ ուրբաթները հոլի նման «ֆռում են»:

Մարդ ինչ աստիճանի անմարդկային վերաբերմունք ցուցաբերի իր աշխատողների նկատմամբ, որ չեն էլ մտածում՝ ընտանիքներ կան, կոմունալները չեն կարողանում մուծել, «Վելոիա ջուրն» ու էլեկտրոցանցը, գազի գրասենյակը անջատումներ են կատարել:

Երեխան ջերմում է, չենք համարձակվում տանենք հիվանդանոց, քանի որ պետք է վճարում կատարենք, իսկ որտեղից վճարենք, երբ մեր քրիտինքով վաստակած չնչին աշխատավարձը հրազդան ցեմենտը չի վճարում, գցում է էսօր-էգուց:

Նույնիսկ կարող ենք դիմել ամենածայրահեղ միջոցի՝ փակելով ճանապարհները, բայց ասում ենք՝ չենք ուզում իջնել դրանց մակադակին, խնդրում ու պահանջում ենք, որպեսզի ղեկավարությունը օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում խնդիրը լուծի՝ աշխատավարձները վճարի, ու գիտենք, որ լավ էլ գումար ունեն, նենց չի, որ տեղյակ չենք, թե զավոդում ինչքան ցեմենտ ա արտադրվել, ինչքանն ա սպառվել»:

Այս պահին գործարանի դահլիճում 70-ից ավելի աշխատակցիներ հանդիպում են սեփականատիրոջ՝ Կոլյա Խաչատուրովի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև գործարանի գլխավոր հաշվապահ Ռոբերտ Քոքոբելյանն ու կադրերի բաժնի պետ Հրայր Քոքոբելյանը, ովքեր ասում էին, թե պատասխանատուները դատարանում են, հեսա դատարանը որոշումը կայացնի, ձեր փողերը կտանք, էնպես չի որ փող չկա: Գոնե փող լինելու մասին խոստովանում են, քամի չեն անում, չեն խաբում, թե փող չկա, մնում է մարդկանց վաստակը գնահատեն ու վճարումները կատարեն:

Այս պահին էլ գործարանի աշխատակիցներին նրանք հայտնեցին, որ 1 ու կես ժամից սնանկության ինչ-որ կառավարիչ կայցելի գործարան ու հստակ մարդկանց հուզող հարցերին պատասխանը կտա:

Բայց որ պատասխանով չես կարող մարդկանց լույսը, գազը, ջուրը մուծել, դա երևի իրենք մեզնից լավ գիտեն:

դիտվել է 546 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ ծեծ ուտող Էդմոն Մարուքյանին (video) Ռուսաստանից շուտով գալու են Նիկոլի և իր Արմենի հետևից․ Հայկ Այվազյան (video) Իշխանություններն ընտրել են ամենախայտառակ տարբերակը․ Արա Պողոսյան ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Իրանում կլինի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ պայքարը կընթանա «պահպանողական» Ղալիբաֆի և ադրբեջանցի-լիբերալ Փեզեշկյանի միջև Հայաստանում Իրանի դեսպանի կոնկրետ մեսիջն Ալիևին ու Փաշինյանին (video) Փաշինյանի խայտառակ ցուցումը․․․ (video) Շիրակի մարզի դատախազը, ոստիկանները եւ քննիչները «տուժել են» լրագրողի բացահայտումներից (video) Հունիսի 12-ին ոստիկանությունը սադրել է խաղաղ ցուցարարներին․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սյունիք այցելելու ճանապարհին Բագրատ Սրբազանը Սուրբ Տրդատ Եկեղեցում հանդիպել է քաղաքացիների հետ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի արդյունքում նոր խայտառակ գործարք․ ընդդիմադիր Քրիստինե Վարդանյան (video) Ադրբեջանը չպետք է խոսի սպառնալիքի լեզվով. Իրանի դեսպան Հայաստանի հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է ու երբեք չի փոխվի`անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու ՀՀ–ում. Մեհդի Սոբհանի Երկու երկրների շահերից է բխում ճանապարհ գտնել այդ միջանցքը ստեղծելու համար․ Ջեյմս Ուորլիք Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ «Հավերժ մեզ հետ»․ լրագրող Դավիթ Մարտիրոսյանն այսօր կդառնար 28 տարեկան Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները Հայաստանում Իրանի դեսպանի կոնկրետ մեսիջն Ալիևին ու Փաշինյանին (video) Սրբազանը Վայքի Սուրբ Տրդատ Եկեղեցում կարճ հանդիպում է ունեցել իրեն դիմավորելու դուրս եկած քաղաքացիների հետ Խnւլիգանության դեպք՝ Արագածnտնում․ hարբած uկեuրայրը hայhnյել է բnւժանձնակազմին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփը Բայդենից շատ խոսեց. ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը Փաշինյանի դատավճիռը՝ 2-ից 30 տարի․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանական վանդալները շարունակում են քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի թաղամասերը Սպանությունից հետո վրացին ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am