Միայն Աննա Հակոբյանը չէ արտոնյալ․ ոստիկանությունը ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը. Mediahub

Mediahub.am-ը գրել է.

Ուղիղ մեկ տարի առաջ հունիսի 1-ից ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունը «թևերը քշտեց» և ընկավ առջևի թաղանթապատ ապաիիներով երթևեկող վարորդների հետևից՝ տուգանելով և ստիպելով հեռացնել թաղանթը։

Այս օրենքի ջատագովը, ինչպես բացօթյա սրճարաններում ծխելու արգելքի մասին տխրհառչակ օրենքի ջատագովը ոչ պակաս տխրահռչակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր։ Բայց ինչպես ծխելու մասին օրենքը, այնպես էլ «պլյոնկաների» մասին օրենքը իրավապահները չկարողացան լիարժեք կյանքի կոչել և փաստացի ձախողեցին։ Այսօր ամեն քայլափոխի կարելի է սրճարաններում, անգամ փակ տարածքներում ծխող մարդկանց հանդիպել։ Եւ ամեն քայլափոխի կարելի է նկատել թույլատրելիից ավելի մուգ, ժողովրդական լեզվով ասած՝ «պլյոնկած» ապակիներով մեքենաներ, որոնք անարգել երթևեկում են քաղաքում՝ հենց պարեկային ծառայողների աչքի առջև։ Ու պարեկները ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ ո՛չ տեսնում են այդ մեքենաները, ո՛չ արձանագրում խախտումը, որը, ի դեպ, հետո շատ հեշտությամբ կարելի է բողոքարկել և հաղթել։ Իսկ քաղաքացիները հաղթում են դատարանում, որովհետև ՔՊ-ական պատգամավորները օրենքը թերի են գրել, կիսատ-պռատ, սողանցքներով, և վարորդներն էլ, օգտվելով ՔՊ-ականների գրած օրենքի թերություններից, կարողանում են դատական կարգով բողոքարկել պարեկային ծառայության կազմած վարչական արձանագրությունն ու հաղթել դատարանում։

Փաստացի, կարող ենք մեկ տարի անց արձանագրել, որ Պարեկային ծառայությունը՝ ՔՊ-ականների հետ միասին, ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը, քանզի այսօր աջ ու ձախ մարդիկ առջևի մգեցված ապակիներով մեքենաներ են վարում։

Ավելին, ապակիների մգեցման գործ անող մեկը MediaHub-ին ասել էր, որ վերջին ամիսներին մարդիկ զանգվածաբար գալիս են իր մոտ՝ մեկ տարի առաջ պոկած թաղանթները նորից վերականգնելու, այսինքն՝ ապակիները մգեցնելու։ Այսինքն՝ վարորդները վստահ են, որ կարող են անարգել օրենքի, ավելի ճիշտ՝ սխալ ու թերի գրված օրենքի խախտմամբ մեքենա վարել և պատասխանատվության չենթարկվել։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն իրենք էլ են մասնավոր զրույցներում խոստովանում, որ իրենք օրենքը բազմաթիվ թերություններով են ընդունել, և կարիք կա այն վերամշակելու, բայց չեն անում՝ չգիտես ինչու։

ՆԳՆ-ից այս թեմայով մեր հարցին ի պատասխան հերթապահ պատասխան տվեցին, որից երևի իրենց քմծիծաղն էլ է գալիս․ «Շուրջօրյա ծառայության ընթացքում պարեկային ծառայողները մշտապես հայտնաբերում են թաղանթապատ մեքենաներ, և օրական հանրապետությունում կազմվում է միջինը հարյուր նմանատիպ արձանագրություն»։

Փաստորեն, պարեկներն օրական «հարյուրներով» արձանագրություն են կազմում թաղանթապատ ապակիներով երթևեկող վարորդների վրա, և դրան զուգահեռ՝ մարդիկ տասնյակներով ամեն օր ապակի են թաղանթապատում։

Ի դեպ, երկրի գլխավոր օրինախախտն այս հարցում Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է, որին սպասարկող թանկարժեք Lexus LX 500 մակնիշի ամենագնացը հենց առջևի թաղանթապատ ապակիներով է երևեկում։ Բայց պարեկային ծառայողները ոչ մի կերպ չեն նկատում այդ մեքենան, որն ամեն օր իրենց աչքի առջև է։ Թե ինչո՞ւ՝ ենթադրությունները շատ են. ասենք, որ գլուխ չեն դնում, գուցե՝ վախենում են կամ էլ առհասարակ անիմաստ են համարում, քանի որ Աննա Հակոբյանն արտոնյալ է:

Այսինքն՝ պարեկայիններն այս պահվածքով ակամա խոստովանում են, որ Փաշինյանի հռչակած «իրավահավասար» երկրում կան արտոնյալներ, որոնք իրենց օրենքից վեր են դասում, և առաջին արտոնյալը հենց իր կինն է՝ Աննա Հակոբյանը, որի դեմ բոլորն անզոր են՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանից սկսած:

MediaHub-ը փորձեց այս թեմայով կապ հաստատել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հետ, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերը, մինչդեռ առաջ պատասխանում էր։ Մի օր, ամեն դեպքում, Խուդինյանից մենք այս հարցի պատասխանը կփորձենք ստանալ, թե ինչո՞վ են զբաղված իր պարեկները, երբ ո՛չ Աննա Հակոբյանի մեքենայի մգեցված ապակիներն են նկատում օրը ցերեկով, ո՛չ՝ բազմաթիվ այլ մեքենաների։

Վահե Մակարյան

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Ռուսաստանից շուտով գալու են Նիկոլի և իր Արմենի հետևից․ Հայկ Այվազյան (video) Իշխանություններն ընտրել են ամենախայտառակ տարբերակը․ Արա Պողոսյան ԵԽ պատգամավորները համատեղ հայատարարությամբ են հանդես եկել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Իրանում կլինի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ պայքարը կընթանա «պահպանողական» Ղալիբաֆի և ադրբեջանցի-լիբերալ Փեզեշկյանի միջև Հայաստանում Իրանի դեսպանի կոնկրետ մեսիջն Ալիևին ու Փաշինյանին (video) Փաշինյանի խայտառակ ցուցումը․․․ (video) Շիրակի մարզի դատախազը, ոստիկանները եւ քննիչները «տուժել են» լրագրողի բացահայտումներից (video) Հունիսի 12-ին ոստիկանությունը սադրել է խաղաղ ցուցարարներին․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սյունիք այցելելու ճանապարհին Բագրատ Սրբազանը Սուրբ Տրդատ Եկեղեցում հանդիպել է քաղաքացիների հետ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի արդյունքում նոր խայտառակ գործարք․ ընդդիմադիր Քրիստինե Վարդանյան (video) Ադրբեջանը չպետք է խոսի սպառնալիքի լեզվով. Իրանի դեսպան Հայաստանի հետ Իրանի քաղաքականությունը սկզբունքային է ու երբեք չի փոխվի`անկախ նրանից, թե ով կգա իշխանության Իրանում ու ՀՀ–ում. Մեհդի Սոբհանի Երկու երկրների շահերից է բխում ճանապարհ գտնել այդ միջանցքը ստեղծելու համար․ Ջեյմս Ուորլիք Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ «Հավերժ մեզ հետ»․ լրագրող Դավիթ Մարտիրոսյանն այսօր կդառնար 28 տարեկան Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները Հայաստանում Իրանի դեսպանի կոնկրետ մեսիջն Ալիևին ու Փաշինյանին (video) Սրբազանը Վայքի Սուրբ Տրդատ Եկեղեցում կարճ հանդիպում է ունեցել իրեն դիմավորելու դուրս եկած քաղաքացիների հետ Խnւլիգանության դեպք՝ Արագածnտնում․ hարբած uկեuրայրը hայhnյել է բnւժանձնակազմին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփը Բայդենից շատ խոսեց. ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը Փաշինյանի դատավճիռը՝ 2-ից 30 տարի․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանական վանդալները շարունակում են քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի թաղամասերը Սպանությունից հետո վրացին ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք էր գործել ՀՀ (տեսանյութ) Ձեր ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք. Միքայել Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am