Այստեղ քաղականության հարց չէ, այլ մեր էության հարցն է. Աննա Մայիլյան
«Ընդհանրապես յուրաքանչյուր հայ մարդ, Հայաստանի քաղաքացի, ով ծնվել է և արժեքների կրող է, այստեղ պետք է լինի, որովհետև սա մեր ազգային արժանապատվության մասին է»-, ասաց երգչուհի Աննա Մայիլյանը` մտահոգիչ համարելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խաչքարերի մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանը, խոսելով խաչքարերի մասին, ասել էր. «վզներիցդ տարեք կախեք:
Երգչուհին այսօր եւս Սուրբ Աննա եկեղեցու բակում էր, որտեղ տեղի էր ունենում Սրբազանի հանդիպումը` քաղաքացիների հետ:
Նա նաև վստահեցրեց, որ իր գործընկերների մեջ անտարբերներ չկան, կան ուղղակի մարդիկ, ովքեր վստահ չեն, որ կարող են մասնակցել, կան մարդիկ որ բևեռված են, բայց այստեղ մեր էության հարցն է, պետք է չմտածել չգիտեմ ինչ մետրության հարցերի շուրջ, մենք այսօր պետք է լինենք հայակենտրոն:
«Այստեղ քաղականության հարց չէ: Նույնիսկ, եթե մենք ասենք քաղաքականության մեջ չենք, կարող լինել, քաղաքականությունը գալու է քո հետևից», - նշեց երգչուհին:
Աղբյուր` Փաստինֆո