Լիբանանում միջնորդավորված բանակցություններ են` նախագահի ընտրության շուրջ.Գանտահարյան

Այս պահի դրությամբ Լիբանանում իրավիճակը կարող ենք բանաձևել հետևյալ կերպ՝ հարավային հատվածում սահմանափակ ռազմական գործողություններ, քաղաքական անորոշություն և միջնորդավորված բանակցություններ` նախագահի ընտրության շուրջ: Երկրում կարելի է ասել, որ բավական անորոշ իրավիճակ է, իսկ հարավային հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են, - «Փաստինֆո»-ին ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Լայնածավալ պատերազմի վտանգ վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Գանտահարյանը նշեց, որ օրեր առաջ «Հզբոլլահը» հրապարակել է Իսրայելի տարածքում «Sky on» հենակետերի ընդհանուր քարտեզը, ինչը հանգեցրել է բավական սուր հռետորաբանության, փոխամբաստանությունների ու սպառնալիքների:

«Նման սպառնալիքները ռազմական սահմանափակ գործողությունները կարող են վերածել լայնածավալ գործողությունների` ամբողջ Լիբանանի տարածքում, և ոչ միայն ողջ Լիբանանի տարածքով, այլև նույնիսկ տարածաշրջանային կարող էին դառնալ: Ընդհանրապես քաղաքական վերլուծաբաններն այս բոլորը կապում են նաև ներիսրայելյան լարված իրավիճակի հետ: Իսկ Լիբանանում մարդիկ պատերազմ չեն ուզում:Ժողովրդային մոտեցումն այն է, որ իսրայելյան պատերազմին չպետք է Լիբանանը ներգրավվի, բայց միաժամանակ կա նաև դիմադրության շրջանակի որոշ խավ, որն ուզում է հակազդել իսրայելյան ոտնձգություններին:Կարծում եմ, որ սպառնալիքների այս փուլը կանցնենք և չեմ կարծում, որ ռազմական գործողություններն ավելի մեծ լայնածավալ տարողություն կստանան, սա փոխհակակշռման ընդհանուր տրամաբանության պարունակում կարող ենք ընկալել» , -ասաց Գանտահարյանը:

Ըստ նրա` մինչ այդ նաև որոշակի անհանգստություն կար, քանի որ օտարերկրյա դեսպանությունները իրենց քաղքացիներին զգուշացնող հաղորդագրություններ էին հրապարակել:Հետո նաև ապատեղեկատվություն էր տարածվել, որ բազմաթիվ պետությունների դեսպանություններ իրենց քաղաքացիներին հորդորում են շտապ լքել Լիբանանը ինչը հերքվեց: Գանտահարյանը նաև անորոշ համարեց ներքաղաքական իրավիճակը` նախագահի ընտրության հարցով:

«Քաղաքական առումով անորոշ է դեռևս նախագահի ընտրության հարցը: Կան միջնորդավորված աշխատանքներ` հատկապես արևմուտքի կողմից և որոշ արաբական երկրների կողմից, սյս պահի դրությամբ իրավիճակը աա է»,- ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը:

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Բլինկենը ճախրում է Բայրամովի եւ Միրզոյանի միջեւ Իսրայելական բանակը տեղեկացրել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին ավելի քան 140 հարվածների մասին Բոլոր մահմեդականները շարիաթի համաձայն պարտավոր են իրենց հնարավորություններով կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հըզբոլլահի» կողքին․ Իրանի հոգեւոր առաջնորդի կոչը Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «Audi»-ում Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am