Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

2024 թ. հուլիսի 24-ին ժամը 18։30-ին «Անի Գրանթ հյուրանոցի» սրահում տեղի կունենա «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» (հատոր Ա.,Երևան, «Լուսակն», 1040 էջ) մեծադիր գրքի՝ աշխատասիրությամբ Լուսինե Սահակյանի, Անի Ոսկանյանի և Անի Սարգսյանի երևանյան շնորհանդեսը։ Սույն ուսումնասիրությունը կատարվել է՝ համագործակցաբար Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստուտուտի և Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ։ Գրքի խմբագրականկազմը՝ Վահ­րամ Շե­մմաս­յան (ԱՄՆ), Վա­չե Բրուտ­յան (ԱՄՆ), Ռուբեն Մելքոնյան, Միհ­րան Մի­նաս­յան, Ալեքսանդր Սաֆարյան, Սեր­գեյ Վարդանյան, Սե­դա Գաս­պար­յան, Վա­րու­ժան Պո­ղոս­յան։

Շնորհանդեսը կվարի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Բանախոսությամբ հանդես կգան ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պ. դ. թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ. գ. դոկտոր, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դոկտոր, Ալբերտ Խառատյանը, պ. գ. դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, խմբագիր և հրապարակախոս Վաչե Բրուտյանը, պ. գ. թեկնածու պրոֆեսոր, Ալեքսանդր Սաֆարյանը և գրքի հեղինակները։

Գր­քում ա­ռա­ջին ան­գամ ցու­ցա­կագր­վել են և մանրամասն նկա­րագրվել 1938 թ.-ից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող 1919-1922 թ. Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի հովանու ներքո ստեղծված «Տեղեկատու դիվանի»՝ «Հայ­կա­կան հար­ցի և Հայոց ցեղասպանության» ար­խի­վի առաջին տուփի 634 վա­վե­րա­գիր (հա­յե­րեն, օս­մա­նե­րեն, ֆրան­սե­րեն, անգ­լե­րեն, գեր­մա­նե­րեն, ռու­սե­րեն)՝ համապատասխան ծա­նո­թագ­րություն­նե­րով։ Տասնմեկ տուփերում պահվող բացառիկ այս արխիվը մանրամասներ է հաղորդում Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության խորքային ուսումնասիրության համար՝ ներ­կա­յաց­նելով 1912-1922 թթ. պատ­մա­կան ու աշխարհաքաղաքական առ­ճա­կա­տում­նե­րի մի բարդ ժա­մա­նա­կաշր­ջա­ն, ո­րի կոր­ծա­նա­րար կիզակետում էր հայտն­վել հայ ժո­ղո­վուր­դը։ Արխիվում պահվող յուրաքանչյուր վավերագիր նաև մի դաս է Հայաստանի Հանրապետության ներկա բարդ արտաքին ու ներքին ճակատագրական իրողությունները ճիշտ վերագնահատելու համար։

Արխիվում են հավաքված Հայոց հոգևոր առաջնորդների, հայ և ­օ­տար քա­ղա­քա­կան, հասարակական գործիչների, դի­վա­նա­գետ­նե­րի, բազմաթիվ տեղեկագրեր, զեկույցներ և նամակներ, Առաջին աշխարհամարտից առաջ և հետո հայ բնակչության վիճակագրություններ, որբերի, բռնի իսլ­մա­ցված ու առ­ևանգ­ված հա­յե­րի ցուցակներ, հայերի անշարժ գույքի բռնազավթումների և կոտորածների վերաբերյալ ա­ռաջ­նոր­դա­րան­նե­րից ուղարկ­ված նա­մակ­ներ, ա­կա­նա­տես­նե­րի վկա­յութ­յուն­ներ, թուրք ոճրագործների ցուցակներ, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերում, Կիլիկիայում օսմանյան իշխանությունների՝ հայերի բնաջնջման ու բռնի տեղահանման հրամանագրեր, քեմալականների ոճրագործությունները փաստող վավերագրեր։ «­Տե­ղե­կա­տու դի­ւա­նի» բազ­մա­հա­զար է­ջա­նոց այս եզակի արխիվը ժամանակին ստեղծ­վել է որ­պես հայց՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան կազ­մա­կեր­պիչ-պա­տաս­խա­նա­տու­նե­րին ու հան­ցա­գործ­նե­րին օրինական պատ­ժե­լու և արդարությունը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։ Այս արխիվը Հայկական հարցի և Օսմանյանկայսրության ցեղասպան քաղաքականության վկայարան է։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am