Պատրաստվում է Վրաստանի վտարումը Եվրոպայից

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Ներչինսկին հայտնել է՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը գրեթե սառեցված է: Նրա խոսքով՝ Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո պատասխան միջոցառումների թեման հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում կքննարկվի ԵՄ արտաքին գործերի նախարարների մակարդակով: «Ներկայումս Վրաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում ծանրագույն շրջան է, - նշել է Գերչինսկին։ - Մենք բազմիցս կրկնել ենք՝ «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ եվրոպական ինտեգրացիայի ձգտման վրա։ Ցավոք, դա տեղի ունեցավ»։ ԵՄ-ից Վրաստանի հնարավոր հեռացման փաստը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային նշանակության իրադարձություն։ Այսպես, Հայաստանի վարչապետը 2023 թ-ի դեկտեմբերին Վրաստանի կողմից ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո ասում էր՝ «սա դարակազմիկ որոշում է, քանի որ փոխվում է Հարավային Կովկասի տարածաշրջանը, տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների բնույթը», եւ որ «Հայաստանին օգտակար է դա հաշվի առնել»։ Նա հասկացնում էր՝ Հարավային Կովկասում ԵՄ-ն ամրապնդվելու է տարածաշրջանի երեք երկրներից երկուսում՝ նկատի ունենալով Վրաստանն ու, իհարկե, Հայաստանը։ Ընդ որում, նա հույս ուներ, որ Բրյուսելն ավելի արդյունավետ միջնորդական դեր կխաղա Ալիեւի հետ իր երկխոսության մեջ, եւ որ կսկսվի Ռուսաստանին դուրս մղելու գործընթացը, որն այդ երկխոսության մեջ հանդես էր գալիս միջնորդի դերում։ Հաշվարկն արվել է այն բանի վրա, որ Վրաստանի տարածքով անցնում են Ադրբեջանի գլխավոր էներգետիկ եւ այլ հաղորդակցությունները դեպի Թուրքիա, որը տարիներ շարունակ ԵՄ անդամության թեկնածու է: Եվ ոչ միայն դա: ԵՄ-ն սկսել է մեծ ուշադրություն դարձնել այն նախագծերին, որոնք նախատեսում են Չինաստանից ապրանքների, էներգետիկ, ածխածնային, ինչպես նաեւ տարանցիկ ապրանքների առաքման երթուղիներ՝ Ռուսաստանից անկախ։ Այս համատեքստում ԵՄ-ի համար Հարավային Կովկասի երկրները սկսեցին ձեռք բերել կարեւորագույն ռազմավարական նշանակություն։ Նման դասավորության դեպքում Բրյուսելը գայթակղվում էր Բաքվին «անկյուն քշել», նրա արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ վերակողմնորոշել դեպի Եվրոպա Թուրքիայի միջոցով, որին կարելի էր ինչ-որ հերթական եվրոպական նախապատվություններ խոստանալ։ Անկարային առաջարկվում էր խաղարկել հայկական «խաղաքարտը»՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ Ադրբեջանի սերտ էներգետիկ կապերը։ Ի դեպ, պատահական չէ, որ Եվրախորհրդարանի բանաձեւերից մեկը կոչվում էր «ԵՄ-Հայաստան ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին»:

Սակայն Բրյուսելին չի հաջողվում գրագետ եւ նրբանկատորեն կառուցել իր քաղաքականությունն Անկարայի նկատմամբ, եւ նա սկսել է ընկնել իր համար սովորական պատժամիջոցների փոսի մեջ՝ արգելափակելով Հայաստանի հետ երկխոսության եւ Թուրքիայի հետ երկխոսության իր միջնորդությամբ փոխգործակցության վերսկսումը։ ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, տարածաշրջանում հակամարտությունների ինտենսիվությունը նվազեցնելու փոխարեն, սկսեց մեծացնել այն։ Բայց երբ Փարիզը՝ ԵՄ-ի առաջատար խաղացողը, կռվի մեջ նետվեց Ֆրանսիայի հայկական սփյուռքի դրդմամբ, ամեն ինչ սկսեց էլ ավելի ձախողվել, որից հետո ԵՄ-ն որոշեց մի կողմ քաշել ռեգիոնալիզմը եւ այն փոխարինել երկկողմ, տնտեսական հարաբերություններով։ Հենց այս փուլում էլ տեղի ունեցավ ԵՄ-ի խափանումը Վրաստանում։ծ Փորձագետները մինչ օրս տարակուսում են, թե ինչու է Թբիլիսիի վրա ճնշումը սկսվել օտարերկրյա ազդեցության մասին օրինագծով, որը մեծ իներցիոն ազդեցություն է թողել այդ երկրում իրադարձությունների հետագա ընթացքի վրա: Դրա հետեւում այլ բան էր թաքնված, որը վկայում էր տարածաշրջանում արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Վրաստանում իշխանությունը փոխելու ձգտման մասին։ Մեր կարծիքով՝ դա պայմանավորված է որոշակի հեռանկարով, որ Չինաստանից Եվրոպա տարանցումը կսկսի անցնել առավելապես Ադրբեջանով եւ Վրաստանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը։ Ուստի անհրաժեշտ էր խնդիրներ մտցնել Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Դրան գումարած այն, որ Թբիլիսին պրագմատիկ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ՝ արեւմտյան պատժամիջոցների ֆոնին։ Բացի այդ, Վրաստանին սկսել են մեղադրել նաեւ այն բանում, որ այն դարձել է Ռուսաստանին Էլեկտրոնիկա մատակարարելու հանգույց՝ շրջանցելով արեւմտյան պատժամիջոցները։

Ինքը՝ Վրաստանը, հայտնվել է յուրահատուկ իրավիճակում։ Երբ նրան մերժեցին ԵՄ-ում կարգավիճակ ստանալ, նա վրդովվեց, որ իրեն մերժում են ճանաչել եվրոպական ինքնությունը: Բրյուսելում հույս ունեին, որ կարգավիճակի ստացման ձգձգումը խթան կհանդիսանա Վրաստանում քաղաքական իրավիճակի սրման եւ արեւմտամետ ուժերի վերականգնման համար։ Չստացվեց։ Այժմ Վրաստանում վրդովված են, որ ԵՄ-ն իրեն պարտադրում է գաղութային կառավարման հնարքներ եւ դուրս մղում Եվրոպայից։ Դրանք Անդրկովկասում Եվրամիության դիրքերի թուլացման իրական նշաններ են։ Բացի այդ, ամենացածր կետում են հայտնվում Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները, իսկ Հայաստանը, ինչպես միշտ, մնում է միայնակ՝ Արեւմուտքի հետ ինտեգրվելու իր ձգտումներով՝ Վրաստանի եվրատլանտիզմի ձեռքից սայթաքելու ֆոնին։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

դիտվել է 1855 անգամ
Լրահոս
Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին տեղափոխել են անվտանգ վայր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Բեյրութում Իսրայելի կողմից ավիահարվածի հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահի» առաջնորդի դուստրը Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է «Հեզբոլլահը» կորցրել է իր առաջնորդի հետ կապը Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am