Մի’ ստիպեք՝ հրապարակեմ ձեր կոմիտեի նախագահի հայտարարությունները Արցախի նախագահի հետ խոսակցության ընթացքում. փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՀՀ քննչական կոմիտեի խոսնակը հայտարարում է՝ իբր Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի առգրավումը քաղաքական ենթատեքստ չունի։ Հավելում է, որ մեքենան քրեական վարույթի համար ներկայացնում էր որոշակի հետաքրքրություն, ինչն էլ առգրավման պատճառ էր դարձել։

Այս անձը կարծես թե մոռանում է, որ այդ նույն ավտոմեքենան նույն վարույթի շրջանակում արդեն առգրավել, խուզարկել և քննությանը հետաքրքրող որևէ տվյալ չհայտնաբերելու հիմքով վերադարձրել էին։
Անիմաստ հայտարարությունների փոխարեն, խոսնակը լավ կլիներ՝ պարզաբաներ, թե դեպքից 4-5 ամիս անց կամ Արցախի նախագահի ճեպազրույցին հաջորդող օրերին ինչու հետաքրքրություն ներկայացրեց արդեն իսկ առգրավված, խուզարկված և վերադարձված մեքենան։ Մեքենա, որում քննությանը հետաքրքրող որևէ տվյալ կարծես չէր հայտնաբերվել։

Թե բա, մեքենան վարվում էր հետախուզման մեջ գտնվող համարանիշով։ Նախ՝ դա ի՞նչ կապ ունի թմրանյութ իրացնելու վարույթի հետ։ Երկրորդ՝ չհաշվառված համարանիշով մեքենա վարելը երբվանի՞ց է հանցանք որակվում։ Երրորդ՝ այդ նույն չհաշվառված համարանիշը ո՞վ կամ ո՞ր մարմինն էր տվել։ Բա այն ժամանակ ինչո՞ւ չէիք նման հիմարություններից խոսում։ Չորրորդ՝ մոռացե՞լ եք, որ այդ համարանիշը 4 ամիս առաջ առգրավել էիք։
Այ խոսնակ ջան, ձեր առջև դրված քրեական դատավարության օրենսգրքով բնակարան համարվող տարածքից (ծառայողական շինությանը հարակից տարածք, որն ընդգկված է սեփականության վկայականում) առգրավման համար դատարանի որոշում չի՞ պահանջվում։ Պաշտպանության իրավունք, առգրավման արձանագրություն, արձանագրությանը ծանոթանալու իրավունք, մասնակիցների ստորագրություն և այլն, այսպիսի հասկացությունների մասին երբևէ լսե՞լ եք։

Մեկ էլ, որ ժամանակ ունենաք, կհիշեցնեք էլի՝ այդ երբվանից եք նման գործերով դիմակավորված անձանց միջոցով դարպաս ջարդում ու մեքենա առգրավում, բայց արցախցիների նկատմամբ սպանության փորձ գործած և նրանց գանգոսկրերը կոտրած անձին ձերբակալելու փոխարեն գործընկերոջ հարսանիքը տոնում։

Մի’ ստիպեք՝ հրապարակեմ ձեր կոմիտեի նախագահի հայտարարությունները Արցախի նախագահի հետ խոսակցության ընթացքում։ Որ ասում էր՝ բա ինձ սխալ են զեկուցել, ինքնագլուխ որոշումներ են կայացրել, տեղյակ չէի ոչնչից, ես ասել էի՝ այս վարույթը քաղաքապետների վարույթներին կցեն և այլն։

դիտվել է 2343 անգամ
Լրահոս
Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին տեղափոխել են անվտանգ վայր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Բեյրութում Իսրայելի կողմից ավիահարվածի հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահի» առաջնորդի դուստրը Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է «Հեզբոլլահը» կորցրել է իր առաջնորդի հետ կապը Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am