Պարգեւին չեն բուժում, Անդրեյին ծեծել են, Ռուստամին «դանգել են»․ «Նուբարաշեն» ՔԿՀ առօրյան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների իրավունքների խախտումները վերջերս ավելի հաճախակի են դարձել։ Գրեթե ամեն օր այդ հիմնարկի բնակիչները, կամ նրանց հարազատներն ու ընկերները ահազանգում են հերթական արտառոց դեպքի մասին։ Անցյալ շաբաթ դատապարտյալներից տեղեկություն ստացանք, որ բերդի խցերից մեկում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ Կալանավոր Ն –ն դանակով հարվածել է մեկ այլ կալանավորի՝ Ռուստամ Հ-ին։ Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քրեակատարողական ծառայությունից պարզաբանում խնդրեցինք դեպքի վերաբերյալ։ ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։

« ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանցից մեկը խցում վիճաբանության արդյունքում ինքնաշեն դանակով հարվածներ է հասցրել նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձի թևին և կողային հատվածին։ Վնասվածքներ ստացած կալանավորված անձն անմիջապես տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, վերքերը մշակելուց հետո վերադարձվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։ Նույն օրը հաղորդում է տրվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ»։ Մեր տեղեկություններով, կալանավորներից մեկը բազմիցս դիմել է «Նուբարաշենի» ղեկավարությանը, հայտնելով, որ կոնֆլիկտներ ունի խցակիցների հետ, խնդրել է տեղափոխել իրեն այլ խուց, սակայն բերդի ղեկավարությունը անտեսել է նրա խնդրանքները։

Հունիսի 10-ին մեզ դիմեց դատապարտյալ Պարգև Պետրոսյանը, որը նույնպես պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա հոգեկան խնդիրներ ունի, նրա մոտ ախտորոշվել է դիսոցիացված (կոնվերսիոն) խանգարում, որը բնորոշվում է դյուրագրգիռությամբ, հուզական անկայունությամբ։ Պարգևը վստահեցնում է, որ չի ստանում համապատասխան բուժում, իրեն չեն տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց։ Նա բազմիցս ինքնասպանության փորձեր է արել, որոնցից մեկով հունվարի 4-ին «ինքնասպանության փորձ» հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Պարգեւը վստահեցնում է, որ իրեն ինքնասպանության է հասցրել Չարենցավանի ոստիկանության աշխատողը՝ իրենց թաղայինը։ Նա պահանջում է, որ իր գործով անաչառ քննություն իրականացվի։ «Քննիչները ծածկադմբոց են անում։ Ստեղ վերցնում են, ընդեղ փակում են։ Չարենցավանի ոստիկանության աշխատող թաղային Ռաֆոյի հետ խնդիր եմ ունեցել։ Նա ինձ դրդել է ինքնասպանության։ Բայց քանի որ ստեղի աշխատողներն էլ են միլիցեք, նրանք էլ են միլիցա, իրենք իրար օգնում են։ Իրենց համար մեկ ա, կալանավորը կապրի, կմեռնի»։

Պարգևի մյուս պահանջը, որի համար նա հացադուլ է հայտարարել, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ. «Ես ինքնավնասումներ եմ արել, ես հոգեկան խնդիրներ ունեմ, ցավերի մեջ մեռնում եմ։ Օդս չի հերիքում։ Ստեղ կախվել եմ, ես հոգեմետներով պերեդոզներ են բռնել, ու ինձ համար շտապօգնություն չեն կանչել։ Առավոտվանից ես «գալադովկի» մեջ եմ։ Պահանջում եմ, որ ինձ տանեն հիվանդանոց։ Ես 140-160 ճնշում ունեմ, ասում են՝ նորմալ ա, դուռը վրես փակել են։ Դեղերը ինձ չեն օգնում, ես փակ պատերի մեջ խեղդվում եմ, պահանջում եմ, որ ինձ տանեն «Ցե Բե», բայց չեն տանում։ Ես գիտեմ, որ հիվանդանոցում կան մարդիկ, փողը տալիս, մնում են, իսկ ես որ փող չունեմ, բայց ինձ հասնում ա հիվանդանոցը, ինձ չեն տանում» - գանգատվում է Պարգև Պետրոսյանը։
Խցից խուց, կալանավայրից կալանավայր տեղափոխվելը կարծես կալանավորների գլխավոր խնդիրն է։ Այդ պահանջով օրերս հացադուլի էր նստել ազգությամբ եզդի, 25 տարեկան Անդրեյ Խալիլյանը։ Նա եւս, ինչպես կալանավոր Ն-ն պահանջել էր «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունից իրեն այլ խուց տեղափոխել, քանի որ նա խնդիրներ ունի խցակցի հետ, սակայն բերդի ղեկավարությունն անտարբեր էր մնացել երիտասարդի խնդրանքին։

Խցակիցը նվաստացրել ու ծեծի էր ենթարկել եզդի տղային։ Վերջինս հացադուլ էր հայտարարել մեկ պահանջով՝ տեղափոխել իրեն և փրկել խոշտանգումներից։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ահազանգից և ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների այցելությունից հետո տղան դուրս եկավ հացադուլից և տեղափոխվեց այլ խուց։

lurer.com

դիտվել է 370 անգամ
Լրահոս
«Կապիտալ բիլդը» թերություններով է կառուցել շենքը, բնակիչները ամռան շոգին մնացել են առանց ջրի․ Mediahub Արցախը սիրելու գրառոմների և ելույթների քողի տակ նիկոլենք այն հանձնեց թուրքերին Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու. Արթուր Սուքոյան Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ մանրամասներ Մեր շարժումը տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են․ Բագրատ սրբազան Կառավարությունը հանձնել է Կիրանցի տարածքները, մարզպետարանում «կառավարություն» բառը մեծատառով են գրում Կորել է 60 հազար հատ ցախավել․ Factor.am Թուրքիան պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին. Թուրքիայի ՊՆ «Հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում»,-Վեհափառ Հայրապետ Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին Բագրատ սրբազանը հավաք է հրավիրել սուրբ Աննա եկեղեցու բակում Ձեր ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է Ո՞նց չասես՝ բավ չէ՞ սեփական դարբասին գոլ խփես․․․ Նշանակում են որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել նա․ փաստաբան Հայաստանում քաղաքական փոփոխությունների երկու հավանական ճանապարհ կա․ Հովհաննես Ավետիսյան Իրանի նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ․ Վարդան Բալյան Նիկոլի խորհրդականը հակադրվում է ԱԽՔ-ի Արմենին ՍԴ-ն կարճել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը Շնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի Լևոն Քոչարյանի օգնականն ազատ արձակվեց Ռուս-իրանական նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար․ Վահե Դավթյան Մարտակերտ համայնքի ղեկավարի խափանման միջոցը փոխվել է Մոտ ապագայում մենք ականատես կլինենք հետագա դրական քայլերի․ ադրբեջանցի նախարարը՝ սահմանազատման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am