Գիշերային խրախճանք՝ Երևան Պարկում․ ոստիկանների ժամանումն ու տուգանքից չկաշկանդվողները

Գիշերային խրախճանք Երևան Պարկում, բազմաթիվ քաղաքացիների հանգստի իրավունքի կոպիտ խախտումով ու օրենքի ոտնահարումով։ Պարզվում է նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող օբյեկտում պատրաստվում են այսօրվա մեծ համերգին ու դրանով պայմանավորված որոշել են երեկ գիշերը փորձ անել, որ հանկարծ երաժիշտները չսխալվեն ու փարթին կայանա։ Երևան Պարկի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ հունիսի 22–ին, ժամը 20:00 կայանալու է Մայրամուտը վերտառությամբ համերգ, ինչ–որ չորս հոգանոց բենդի կատարմամբ։ Բնավ դեմ չլինելով քեֆ–ուրախություններին մեկ կարևոր արձանագրում անենք, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է լռությունը խախտելու համար նախազգուշացում և տուգանք։ Գիշերային ժամանակ է համարվում ժամը 23.00-ից մինչև 7.00-ը։ Այս պարզ ժամանային գրաֆիկը գոնե պարկի ղեկավարությունը պետք է, որ իմանար, բայց պարզվում է իրականությունից կտրված են ապրում։ Հիմա ավելի համառոտ։ Համերգի փորձը իսկական փորձանք էր դարձել Վերածնունդ երիտասարդական ավանի բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել դիմել ոստիկանություն, բայց անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչների այցը չի կաշկանդել Նուշիկյանենց։ Թաղամասի բնակիչները ֆիքսել են կադրեր, թե ինչպես են նախ արհեստական խոչընդոտ ստեղծում որպեսզի պարեկները չկարողանան մոտենալ պարկի տարածքին։ Ի վերջո նրանց հաջողվում է, և բարձր երաժշտությունը դադարում է։

Սակայն ընդամենը կես ժամ։ Ոստիկանության ներկայացուցիչների հեռանալուց հետո կրկին բերսպրիդելը շարունակվում է ու այս անգամ ավելի բարձր։ Կրկին ոստիկաններ են ժամանել տարածք։ ՆԳՆ խոսնակը հաստատում է, երկու անգամ են բնակիչների ահազանգով պարկ ժամանել ոստիկանները։


Երևան Պարկից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ Նշված հեռախոսահամարով զանգահեցինք։ Պարկից նախ լսեցին հարցը, հետո հարցադրում արեցին, ինչումն է խնդիրը։ Մեկ անգամ ևս պարզաբանեցինք, այս անգամ էլ հեռախոսազանգին պատասխանողը խոստացավ ճշտումներ անել ու նորից կապ հաստատել մեզ հետ։

Ավելի ուշ պարկից կապ հաստատեցին։ Հայտարարեցին բնավ նպատակ չեն ունեցել խանգարել բնակիչների անդորրը։

Կատարվածն ինքնին խոսում է այն մասին, որ որոշ շրջանակներ պարզապես իրենց օրենքից վեր են դասում, և երկու անգամ տուգանվելն անգամ որեւէ կերպ իրենց վրա ազդեցություն չի թողնում։ Ի վերջո գործ ունենք խոշոր գործարարի հետ, որի գրպանին մանր տուգանքները դժվար թե ազդեն։ Բայց տուգանքից զատ գոյություն ունի նաև սոցիալական պատասխանատվություն, ինչն իհարկե այս դեպքի ու այս կառույցի մասին չէ։ Այսօր պարկում գլխավոր համերգն է։ Վերածննդի բնակիչները հույս ունեն, ժամը 23:00–ից սկսած աղմուկը իսկապես կդադարի, հակառակ դեպքում պատրաստ են իրենց սուղ միջոցներից փող առանձնացնել ու պարկին ժամացույց նվիրել, որ գոնե մեկ մեկ նայեն։

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին տեղափոխել են անվտանգ վայր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Բեյրութում Իսրայելի կողմից ավիահարվածի հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահի» առաջնորդի դուստրը Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է «Հեզբոլլահը» կորցրել է իր առաջնորդի հետ կապը Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am