Մարտահրավեր նետել լճացած գաղափարների հարմարավետությանը՝ ակտիվ մասնակցելով նոր իրականության ստեղծմանը

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

««Օ՜ եղբայրներ իմ, միթե՞ ես դաժան եմ: Բայց ասում եմ ձեզ.
այն՝ ինչ ընկնում է, պետք է ավելի ուժգին հրել...:
Եթե չեք կարողանում մեկին սովորեցնել ճախրել՝
սովորեցրեք նրան շուտափույթ ցած գլորվել...»

Նիցշեի այս խոսքերն իր՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» հանրահայտ գրքից են։ Շատերը, ծանոթ չլինելով հեղինակի «գերմարդու» (Übermensch) գեղարվեստական գաղափարախոսությանը, «կարդացած» մարդու լրջախոհ դեմքով յուրովի մեկնաբանելով մեջբերում են կրճատ՝ «Հրիր ընկնողին» և դրա ուղիղ իմաստով լծվում են կոնկրետ որևէ անձի պարսավելու, նվաստացնելու, «հրելու» կոլեկտիվ «արարողակարգին»։

Այնինչ, Նիցշեի այս խոսքերը պետք է ընկալել որպես սոցիալական, բարոյական և մշակութային հին կառույցների արմատական նորացման և հաղթահարման կոչ։

Սրանք անիմաստ բռնություն խոսքեր չեն, այլ՝ անկման և քայքայման անխուսափելի գործընթացի արագացման ավետիս կամ պատգամ: Նիցշեի ընկալմամբ՝ այն, ինչ արդեն ընկնում է, կենսունակություն չունի և պետք է իր տեղը զիջի նորին։ Դատապարտելի են անցյալի տարրերը պահելու կամ պահպանելու փորձերը, եթե դրանք այլևս ի վիճակի չեն իրենք իրենց պահպանել:

Անկման գործընթացն արագացնելու ցանկությունը խորհրդանշում է հեղափոխական փոփոխությունների աննկուն տենչանքը: Այս «հրումը», փոխաբերական իմաստով, մեկնաբանվում է որպես հնացած կառուցակարգերի ոչնչացման գործընթացին ակտիվ մասնակցություն։ Այստեղ փիլիսոփայական այլաբանություն կա՝ հին աշխարհները պետք է անհետանան, որպեսզի նորերը բարձրանան:

«Սովորեցրեք ճախրել կամ ցած գլորվել» արտահայտության մեջ հակասությունը թվացյալ է, քանի որ այն ուղղակի երկընտրանքի առջև է կանգնեցնում. կամ սովորեք բարձրանալ ավելի բարձր (ճախրել), կամ արագացրե՛ք դրա այլընտրանքը՝ անկումը: Սա վճռականության պարտադրանք է, գործունեության պահանջ՝ կա՛մ ստեղծման, կա՛մ ոչնչացման:

Նիցշեի խոսքերը, չնայած իրենց արմատականությանը, այնուամենայնիվ, ուղղված են մտքի գործընթացի սրմանը և լճացած գաղափարների հարմարավետությանը մարտահրավեր նետելուն։ Դրանք կոչ են անում դինամիկ փոխակերպման և ակտիվ մասնակցության նոր իրականության ստեղծմանը»։

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին տեղափոխել են անվտանգ վայր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Բեյրութում Իսրայելի կողմից ավիահարվածի հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահի» առաջնորդի դուստրը Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է «Հեզբոլլահը» կորցրել է իր առաջնորդի հետ կապը Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am