Դեմարշ Իսրայելի դե՞մ, թե՞ հումանիզմի ակտ. փորձագետը` ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչման մասին

Պաղեստինը պաշտոնապես ճանաչելու Հայաստանի որոշման մեջ պետք է տեսնել մի քանի գործոն ՝ գլոբալ մերձապաղեստինյան միտումներից մինչև Իսրայելի դեմ դեմարշ և մահմեդական երկրների հետ էլ ավելի մերձենալու ձգտում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արևելագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հունիսի 21-ին հանդես է եկել Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ՝ ընդգծելով հավատարմությունը միջազգային իրավունքի, ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության և խաղաղ համակեցության սկզբունքներին: Երևանն անդրադարձել է Գազայի աղետալի վիճակին և շարունակվող հակամարտությանը ՝ այն համարելով միջազգային օրակարգի կարևորագույն հարցերից մեկը, որը պահանջում է լուծում:
Պետրոսյանը կարծում է, որ Գազայում իսրայելական բանակի ռազմական գործողությունները և խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերը միջազգային հանրության շրջանում առաջացրել են մոտեցման փոփոխություն պաղեստինա–իսրայելական հիմնախնդրի հետ կապված։
Արևելագետի խոսքով` Իսրայելին հասկացնում են, որ լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի ստեղծումը, տարածաշրջանային մեծ պատերազմ հրահրելու փորձերն անընդունելի են։ Եվ այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային հանրության անդամ, պետք է արտահայտեր իր հստակ դիրքորոշումը, ինչն էլ արել է։
Ինչ վերաբերում է Իսրայելին, մեր զրուցակիցը հավանական է համարում, որ Երևանն իր այս որոշմամբ ցանկանում է Իսրայելի լրացուցիչ ուշադրությունը հրավիրել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա` վեր հանելով Ադրբեջանին ցուցաբերվող անընդունելի ռազմական աջակցությունը և, իհարկե, հայ համայնքի նկատմամբ վարվող քաղաքականությունը Իսրայելի կողմից։

«Առաջին հերթին ՀՀ–ն` որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, իր սկզբունքային մոտեցումն է հայտնում այս լրջագույն հակամարտության հետ կապված, այսինքն անմասն չի մնում այս հիմնախնդրից։ Երկրորդը` կարևոր արձանագրում կլինի ՀՀ–ի և մի շարք մահմեդական երկրների, այդ թվում` մեր հարևանների հետ հարաբերություններում։ Պաղեստինի ճանաչումը կարող է նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հարաբերությունները հարևան մահմեդական երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների հետ: Եվ հերթական անգամ կընդգծի Հայաստանի ռազմավարական մոտեցումը նման խնդիրների կարգավորման հետ կապված»,–ընդգծեց Պետրոսյանը։
Բացի դա, սա հերթական հնարավորությունն էր Հայաստանի համար` ցույց տալու, որ ՀՀ–ն երբեք նման կոնֆլիկտները չի դիտարկել կրոնական տեսանկյունից` այն, ինչ փորձում էին տասնամյակներ շարունակ ցույց տալ Թուրքիան ու Ադրբեջանը։
Միևնույն ժամանակ փորձագետը հիմքեր չի տեսնում կարծելու, որ Հայաստանի մերձապաղեստինյան քայլերը թույլ կտան լուրջ փոփոխություններ մտցնել Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում: Ինչպես հայտնի է, Անկարայի և Բաքվի՝ երկու ռազմավարական դաշնակիցների դիրքորոշումները փոքր-ինչ տարբերվում են պաղեստինյան հարցում։
Այս որոշումից հետո Պետրոսյանը ամենավտանգավոր խնդիրը համարում է Իսրայելի հայ համայնքի անվտանգության հարցը, որովհետև դա կարող է ավելի բորբոքել հատկապես ծայրահեղական, ազգայնական և կրոնական հակում ունեցող հրեաների շրջանում։
«Կարող են հակահայ տրամադրություններ բորբոքվել, այսինքն` հարձակումներ լինեն։ Ավելի մեծ մարտահրավեր, չեմ կարծում, թե կարող է առաջացնել ՀՀ–ի համար»,–հավելեց Պետրոսյանը` ընդգծելով, որ հնարավորություններն ավելի մեծ են, քան ռիսկերը։
Հավելենք, որ ՀՀ–ի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելն արդեն ողջունել են Պաղեստինն ու Թուրքիան։ Ինչ վերաբերում է Իսրայելի արձագանքին, ապա այդ երկիրը Իսրայելում Հայաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ։ Ավելին` Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին տեղափոխել են անվտանգ վայր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Բեյրութում Իսրայելի կողմից ավիահարվածի հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահի» առաջնորդի դուստրը Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է «Հեզբոլլահը» կորցրել է իր առաջնորդի հետ կապը Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին (video) Այ ոչխարնե՛ր, «գռփել, լափել» եք, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ քաղաքացին հունից դուրս եկավ ՄԱԿ-ի ամբիոնից հնչել է ամենախայտառակ և սարսափելի վտանգներով հայտարարությունը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հենց սրա համար պետք է թքել Նիկոլի երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Փաշինյանը պատրաստ է գնալ ամեն տեսակ զիջումների, եթե․․․ միջազգայնագետ (video) Լա՛վ լսեք՝ որտեղ է կեղտոտ բանալին․ դպրոցներում խայտառակ վիճակ է․ մանկավարժը բացահայտում է (video) ՆիՔոլը մեծ դժբախտության մեջ է․ Գևորգ Պետրոսյան (video) Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին Ազատ արձակեք հայ ռազմագերիներին․ ԵԽ պատգամավորը դիմել է Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է Քաղաքացիները՝ 44-օրյա պատերազմից 4 տարի անց․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am