Գիտե՞ք, փաշինյանական իշխանությունը մի օր ավարտվելու է․․․

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Փաշինյանի ու նրա թիմի իշխանության օրոք Հայաստանը ոչ մի «ժողովրդավարության բաստիոն» էլ չէ, արդեն շատ վաղուց պարզորոշ հայտնի է բոլորին: Առաջին հերթին, իհարկե, դա տեսնում ու հասկանում են փաշինյանական իշխանության, այսպես ասենք՝ «արևմտյան գործընկերները», որքան էլ որ երկերեսանիաբար լռում են կամ ծպտուն իսկ չեն հանում իրենց ֆինանսավորմամբ «բարեփոխված», իրականում իշխանության վարած քաղաքականության դեմ հանդես եկող խաղաղ ցուցարարներին ծվատող ոստիկանական վայրագությունների և, ընդհանրապես, այս իշխանությունների՝ ժողովրդավարության հետ աղերս չունեցող գործողությունների վերաբերյալ:

Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս վկայում են, որ Հայաստանը կամ այն, ինչ մնացել է Հայաստանից, վերածվել է խայտառակ հակաժողովրդավարական ու հակաժողովրդական անձնիշխանության ու անձնիշխանական քմահաճույքների տակ գտնվող տարածքի, որտեղ ուղղակի ծիծաղելի է խոսել օրենքի և օրինականության մասին ևս: Օրենքները կամ օրենքի պահանջները կիրառվում են ընտրողաբար, ինչն արդեն անօրեն լինելու արտահայտություն է: Այլ կերպ կարելի է ասել, որ բացի ակնհայտ բռնապետական (եթե կուզեք՝ խուլիգանապետության) շեղումներից, ներկայում Հայաստանում ցցուն արտահայտված են նաև իրավաքաղաքական խտրականությունն ու «բեսպրեդելը»: Դիտարկենք դա հայտնի օրինակներով:

Տեսեք, երբ ապրիլի 15-ին միջադեպ էր տեղի ունեցել հանրային փոխադրամիջոցում ԱԺ քպական պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև, դրան կայծակնային արագությամբ արձագանքեց ԱԺ նախագահը՝ տալով նաև իրավական բնույթի գնահատականներ, ինչը կարելի է մեկնաբանել նաև որպես իշխանության ուղիղ ենթակայության տակ հայտնված իրավապահ համակարգին հասցեագրված ուղղորդում: Մեծ հաշվով, արձագանքելը նորմալ է, քանի որ միջադեպը ուղղակիորեն վերաբերում էր ԱԺ պատգամավորի ու, որոշակի առումով, կապված էր նրա պատգամավորական գործունեության հետ: Սակայն այդ նույն ԱԺ նախագահը կամ այլ քպական պատգամավորներ նույնպիսի հրապարակային վրդովմունք ու վերաբերմունք չարտահայտեցին, երբ նշված միջադեպից կարճ ժամանակ անց ապօրինաբար «բերման ենթարկվեց» ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Բայց դա՝ դեռ իր հերթին:

Որևէ մեկը հիշո՞ւմ է, լսե՞լ է, որ այդ նույն քպականները որևէ բան ասած լինեն այն խայտառակագույն հանցագործության վերաբերյալ, երբ ոստիկանական համազգեստ ու «կարմիր բերետներ» կրող մոտ երկու տասնյակ անձինք ակնհայտ խուլիգանական դրսևորումներով հարձակվեցին ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Աշոտ Սիմոնյանի վրա: Եթե որևէ մեկը լսել է, որ, օրինակ՝ ԱԺ նախագահը պաշտոնապես դատապարտել է պետական իշխանության ներկայացուցչի վրա այդ հարձակումն ու ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկելու բացահայտ դրսևորումը, թող ձայն հանի: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ բացահայտ իրավաքաղաքական խտրականություն: Ավելին, ինչ-որ «վարույթ» նախաձեռնված է: Քանի՞ մեղադրյալ կա այդ «գործով», քանի՞սն է ձերբակալված, քանի՞ «բերետավոր» է ազատված համակարգից, ի՞նչ մեղադրանք է ներկայացված նրանց հրամանատարին, ի՞նչ մեղադրանք՝ այդ հրամանատարի վերադասին:

Գիտե՞ք այդ խմբակային հարձակման համար քանի ոստիկան է «գործից ազատվել»: Մեկ: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ ծաղր օրենքի ու օրինականության նկատմամբ: Շարունակենք. Հակոբ Սիմոնյանի հետ կապված միջադեպի փաստով արագորեն քրեական վարույթ նախաձեռնվեց, քաղաքացի Սամվել Վարդանյանը արագորեն ձերբակալվեց, ապա, գտնվելով ոստիկանների հսկողության (նույնն է, թե՝ պաշտպանության) ներքո, այդ նույն ոստիկանների կողմից հանձնվեց ինչ-որ «խորհրդավոր» դիմակավորված անձանց և նրանց կողմից հոշոտման ու խոշտանգման ենթարկվեց: Ներկա դրությամբ, ինչպես հայտնի է, Սամվել Վարդանյանի նկատմամբ շարունակում է խափանման միջոց գործել՝ «տնային կալանքի» տեսքով:

Ի դեպ, որևէ մեկին հայտնի՞ է, թե իրեն՝ Սամվել Վարդանյանին հոշոտման հանձնած ոստիկանների, նրանց անմիջական ղեկավարի, այդ ղեկավարի ղեկավարի նկատմամբ ի՞նչ քրեական վարույթ է իրականացվում, նրանցից քանիսի՞ն է մեղադրանք առաջադրված, քանի՞սն է կալանավորված, «խորհրդավոր» դիմակավորվածներից քանի՞սն է հայտնաբերված, և այդպես շարունակ: Պարզ է, չէ՞, որ կոնկրետ Սամվել Վարդանյանի վրա հարձակման, նրան խոշտանգելու «գործը» ջրելու, հանցանքը պարտակելու, հանցագործներին պատասխանատվությունից «փախցնելու» վարկածը շատ ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով, թե ինչ կարգի ցածր իշխանության ու իշխանավորների առկայության պայմաններում է այդ ամենը տեղի ունենում: Շարունակե՞նք:

Տեսեք, հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում տեղի ունեցածը, անզեն մարդկանց վրա նռնակային հարձակումն ու արյունահեղությունը փաշինյանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես, ոչ ավել - ոչ պակաս, «գրոհ ԱԺ շենքի վրա», «զանգվածային անկարգություններ», անգամ՝ «բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մահափորձ»: Պարզ է, իշխանությունը պատվերն իջեցրել է, իսկ իրենց ենթակա «իրավապահ» համակարգը այդ պատվերը կատարում է: Ամեն օր տեղեկանում ու լսում ենք ամենատարբեր մարդկանց, զուտ դեպքի վայրում եղած քաղաքացիների ձերբակալման կամ հարցաքննելու ու նման բաների մասին: Բայց որևէ բան լսե՞լ եք այն մասին, որ քննություն իրականացվի նման «հատուկ միջոցներ», նման քանակությամբ խաղաղ ու անզեն ցուցարարների դեմ կիրառած, կիրառելու հրաման տված ոստիկանության ծառայողների ու ղեկավարների նկատմամբ:

Չէ՛, չենք լսել ու այս իշխանության պաշտոնավարման շրջանում երևի չլսենք էլ: Շարունակե՞նք: Կհիշեք, իհարկե, մերձքպական մի լրատվամիջոցի թղթակցի հետ կապված միջադեպը: Էլի՝ կայծակնային արագությամբ արձագանք, ձերբակալում, քրեական վարույթ, քննություն: Իսկ այն, որ այս 40 օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ ոստիկանների կողմից եղել են ոչ իշխանական լրատվամիջոցների թղթակիցների վրա հարձակումներ, այդ թվում՝ վնասվածքներ պատճառելու նպատակով, բռնության գործադրում, մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտում (քրեական գործի «թեմա» է), ոչ մեկին առանձնապես չի էլ հետաքրքրել: Նկատի ունենք, այսպես կոչված, «իրավապահ մարմինները»: Թող սխալ տպավորություն չստեղծվի, թե մենք ինչ-որ երևակայական ակնկալիքներ ունեինք փաշինյանական իշխանություններից կամ նրանց ենթարկված իրավապահներից:

Ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, մենք այդ իշխանության ու նրա ներկայացուցիչների հետ կապված որևէ պատրանք չունենք: Բայց դա մեր ընկալման խնդիրն է ու այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այստեղ այլ բան է. այն, որ իրավաքաղաքական այդ խտրականությունը, այդ «ջոկողությունը» երբեք ոչ մեկին ոչ մի լավ տեղ չի տարել ու այս անգամ էլ չի տանելու: Նման խտրականություններով միգուցե հնարավոր է մի երկու ամիս ավելի երկար նստած մնալ պաշտոններում, իսկ հետո՞... Գիտե՞ք, փաշինյանական իշխանությունը մի օր ավարտվելու է: Անխուսափելիորեն: Եթե ոչ հիմա, ապա առավելագույնը մեկուկես տարի անց: Ու նույնքան անխուսափելիորեն առաջ է գալու բոլոր այդ խտրականությունների համար պատասխան տալու հարցը: Սրած բիզը, ինչպես ժողովրդական խոսքն է փաստում, բավականին տհաճ, բայց օրինաչափ դրսևորում ունի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 438 անգամ
Լրահոս
«Կապիտալ բիլդը» թերություններով է կառուցել շենքը, բնակիչները ամռան շոգին մնացել են առանց ջրի․ Mediahub Արցախը սիրելու գրառոմների և ելույթների քողի տակ նիկոլենք այն հանձնեց թուրքերին Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու. Արթուր Սուքոյան Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ մանրամասներ Մեր շարժումը տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են․ Բագրատ սրբազան Կառավարությունը հանձնել է Կիրանցի տարածքները, մարզպետարանում «կառավարություն» բառը մեծատառով են գրում Կորել է 60 հազար հատ ցախավել․ Factor.am Թուրքիան պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին. Թուրքիայի ՊՆ «Հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում»,-Վեհափառ Հայրապետ Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին Բագրատ սրբազանը հավաք է հրավիրել սուրբ Աննա եկեղեցու բակում Ձեր ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է Ո՞նց չասես՝ բավ չէ՞ սեփական դարբասին գոլ խփես․․․ Նշանակում են որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել նա․ փաստաբան Հայաստանում քաղաքական փոփոխությունների երկու հավանական ճանապարհ կա․ Հովհաննես Ավետիսյան Իրանի նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ․ Վարդան Բալյան Նիկոլի խորհրդականը հակադրվում է ԱԽՔ-ի Արմենին ՍԴ-ն կարճել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը Շնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի Լևոն Քոչարյանի օգնականն ազատ արձակվեց Ռուս-իրանական նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար․ Վահե Դավթյան Մարտակերտ համայնքի ղեկավարի խափանման միջոցը փոխվել է Մոտ ապագայում մենք ականատես կլինենք հետագա դրական քայլերի․ ադրբեջանցի նախարարը՝ սահմանազատման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am