ՀՀ իշխանությունների կողմից վարվող «պատմական Հայաստանի» ու դրանից բխող «նուրբ» թեմաների ժխտողական քաղաքականությունը նորանոր դրսևորումներ է ստանում, այդ թվում՝ կրթության ոլորտում: Ավելին, իշխանություններին հաջողվում է նոր «ռեկորդներ» գրանցել։
«Փաստ» թերթը վերջին շրջանում մի քանի դպրոցներից տեղեկություններ է ստանում, որ ավարտված ուսումնական տարվա վերջում որոշակի գործընթացներ են գեներացվել, որոնք նոր ուսումնական տարվա սկզբին նախատեսվում է առավել հստակ ու «համակարգված» իրականացնել։ Հարցն ավելի զգայուն է հատկապես «Հայոց պատմություն» առարկայի հետ առնչվող հարցերի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ խոսքը վերաբերում է դասապրոցեսում պատմական տեղանունների հետ կապված հարցերին. մասնավորաբար, երևանյան մի քանի դպրոցներում ուսուցիչներին արդեն արգելել են օգտագործել «Արևմտյան Հայաստան» եզրույթը՝ պարտադրելով օգտագործել «Արևել յան Թուրքիա» ձևակերպումը։
Բացի դրանից, արգելվում է դասաժամերին «նախկին» քարտեզներ կիրառել՝ Արևմտյան Հայաստանի քաղաքների, տեղանունների մասին աշակերտներին որպես դիդակտիվ նյութ և տեսանելի պատկեր չունենալու համար։ Մեզ հայտնի է դարձել նաև, որ այն համարձակ ուսուցիչները, որոնք չեն ենթարկվում այդ կարգադրությանը, տնօրենների կողմից առանձին խիստ նկատողության են արժանանում, նրանց սպառնում են, որ նման կեցվածքով հետագայում առաջնորդվելու դեպքում ուղղակի կհեռացվեն։
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը