Ես դժվար եմ իմ կողքից մարդ հեռացնում, իրենք իրենց հեռանում են. սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի մասին
Սուրեն Պետրոսյանի հետ մենք ճանապարհ ենք անցել, աշխարհի ճանապարհը։ Հասել ենք մի հանգրվանի, որտեղ մենք որոշումներ ենք կայացնելու։ Այս պահին այդ ճանապարհները բաժանված չեն, բայց մենք որոշումներ կկայացնենք միասին՝ կբաժանվեն, թե չեն բաժանվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա հայտնեց, որ երեկ հանդիպել ու խոսել է Սուրեն Պետրոսյանի հետ։
Հարցին՝ պնդումները, թե Սուրեն Պետրոսյանին առևանգել են, փաստեր ներկայացվե՞լ են, Սրբազանը պատասխանեց՝ նշելով. «Ես երեկ նորից կրկնել եմ՝ եթե այդ դրվագը կա, լավ կլինի որպեսզի դիմեն համապատասխան մարմինների։ Ինքը խոսել է փաստաբանների հետ։
Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածի վրայով անցնել, չեմ ուզում մարդկանց խոսքերին չհավատալ, իմ բնույթն այդպիսին չէ։
Իմ ճանապարհը ճանապարհ է, ով կմիանա այդ ճանապարհին, թող միանա, կամ ճանապարհից կորոշի, որ լավ ճանապարհ չէ, ինքը գիտի։ Իմ կյանքն այդպես է, մնացածն իմը չէ։ Ես շատ դժվար եմ մարդկանց իմ կողքից հեռացնում, գրեթե չեմ էլ հեռացնում»։