Անահիտ Ավանեսյանի իրական տեղը ոչ թե նախարարի, այլ մեղադրյալի աթոռն է
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր բուժաշխատողներին շնորհավորել է իրենց մասնագիտական տոնի առթիվ։ Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ ոչ բժիշկ է, ոչ էլ ՝կարգին իրավաբան, առողջապահության նախարարությունը դատարանում պարբերաբար պարտվում է, պետական բյուջեից միլիոնավոր դրամներ են վճարվում նախարարուհու սխալ որոշումների պատճառով։ Անահիտ Ավանեսյանը հայաստանցիների առողջության մեծ խնդիր է համարում սեղաններին աղամանի ներկայությունը, մինչդեռ առողջապահության ոլորտում պետապատվերի գումարների բաշխման գործում մեծ բարդակ է տիրում։ Իշխանափոխությունից հետո իրավապահները կքննեն նախարար Անահիտ Ավանեսյանի, պետպատվերի բաշխումն իրականացնող պետական առողջապահական գործակալության գործունեությունը Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող «Ուիգմոր» ԲԿ-ի ստացած պետպատվերի մեծ գումարները ։ Կարծում եմ՝ Անահիտ Ավանեսյանի իրական տեղը ոչ թե նախարարի, այլ մեղադրյալի աթոռն է:
Ոսկան Սարգսյանի գրառումը