Սամվել Շահրամանյանի ավտոմեքենայի առևանգումը քաղաքական ուղերձ է․ Խաչատրյան
Սամվել Շահրամանյանի ավտոմեքենայի առևանգումը քաղաքական ուղերձ է՝ ուղղված Ադրբեջանին, որ «տեսնում եք՝ մեր ձեր հրամանները հլու-հնազանդ կատարում ենք», ինչպես նաև՝ արցախցիներին, որ նրանք որևէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հանրային գործընթացներին։ Վախեցնելու հերթական ժեստ էր, որը ձախողվելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը նաև չբացառեց, որ սա նաև Շահրամանյանին լռեցնելու նպատակ էր հետապնդում։
«Իշխանությունները 44-օրյա պատերազմի ծագման և ընթացքի մասին այնքան ստեր են պատմել, որ իհարկե ամենևին չեն ցանկանա, որ այդ ստերը մերկացվեն»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ Արցախի ընտրված իշխանությունները, օրինական ներկայացուցիչները չկարողանան ՀՀ-ում ոչինչ անել, արցախցիները չունենան ղեկավարություն և դուրս գան ՀՀ-ից։