«Ձեր ղեկավարած նախարարությունում պայքարո՞ւմ եք կոռուպցիայի դեմ». Անահիտ Բախշյանը՝ Վարդան Արամյանին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին Հարգելի պարոն Արամյան, «Հրապարակ» թերթի սեպտեմբերի 29-ի հոդվածում Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մասին նշված փաստերը շատ մտահոգիչ են՝ մրցույթին մասնակից փոխկապակցված անձանց առկայության տեսակետից: Հոդվածում գրված է. «ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում մեր ուշադրությունը գրավեց վերջերս հայտարարված մի մրցույթ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից: Մրցույթում, որը հայտարարվել է այս տարվա օգոստոսին՝ «շարժասանդուղքների բազրեփոկերի լռմանը հետեւող համակարգի արդիականացման» ծառայությունների մատուցման նպատակով, հաղթել է «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն: Հասարակությանը շատ մտահոգել է այս թեման, թե ինչպե՞ս է տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն շահել մի մրցույթ, որի իրականացման որակով է պայմանավորվում մետրոպոլիտենով տեղափոխվող հազարավոր մարդկանց կյանքի անվտանգությունը: Մետրոպոլիտենի անվտանգության գործունեությունը պարտավոր եք երաշխավորել և բացառել որևէ շեղում՝ մետրոպոլիտենի շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության տեսակետից: Ակնհայտ է, որ մետրոպոլիտենում շուրջ 35 տարի աշխատող Սամվել Մնացականյանը, որպես տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ի ճարտարագետ և ՍՊԸ-ի հիմնադիր Լիլիթ Սամվելի Մնացականյանի հայր, տիրապետել է մրցույթի գնի մասին տեղեկատվությանն ու առաջարկել հենց այդ գինը և լինելով մրցույթի միակ մասնակիցը, շահել է այն: Պարոն Նախարար, որքանո՞վ է օրինական այս մրցույթը: Այն փաստը, որ այդ մրցույթը ակնհայտորեն հարմարեցվել է հե՛նց այդ ՍՊԸ-ին ու հե՛նց Սամվել Մնացականյանին, փաստում է կոռուպցիոն շղթայի մասին, որտեղ քիչ դեր չունի մետրոպոլիտենի նախկին տնօրեն, այժմ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը: Կարծում եմ Դուք, որպես նախարար, հասարակությանը պետք է պարզաբանեք կոռուպցիայի մասին վկայող վերոնշյալ փաստի մասին ու այն մասին, թե Ձեր ղեկավարած նախարարությունում ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am