Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից կիրառված լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել։ Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Եսայի Քարամյանը ներկայումս ունի վկայի կարգավիճակ։

«Ես նոր եմ ներգրավվել՝ որպես վկայի փաստաբան։ Քանի որ Եսային չի կարող ձեռքով ստորագրել որևէ փաստաթուղթ, հարցաքննության արձանագրության տակ, փորձում ենք նրա կնոջ միջոցով ապահովել իմ ներգրավվածությունը, որ կարողանանք համապատասխան միջնորդություններ ներկայացնել և իրավունքների պաշտպանությամբ զբաղվել»,- ասաց փաստաբանը։ Նրա փոխանցմամբ՝ առկա է քննիչի որոշում՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, բայց դեռևս դատաբժիշկ չի այցելել, նկատի ունենալով, որ հիվանդանոցային պայմաններում են գտնվում, նման դեպքերում չեն շտապում դատաբժիշկ ուղարկել, քանի որ բժշկական հաստատությունում արդեն իսկ արձանագրվում է հիվանդի իրական վիճակը։ Համապատասխան գրություններն արդեն ուղարկվել են ՔԿ, եթե առաջիկա օրերին որևէ արձագանք չլինի, ապա՝ կառաջնորդվեն այլ ճանապարհով՝ նոր գրություններ և բողոքներ ներկայացնելով։

Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում, առանձին վարույթ՝ նրա մարմնական վնասվածք ստանալու, ոստիկանության անհամաչափ գործողությունների վերաբերյալ չի նախաձեռնվել։

Հարցին՝ միտում չկա՞, որ կարող է հետագայում ներկայացվի այնպես, որ քաղաքացիներն իրենց գործողությունների հետևանքով են տուժել, ոչ թե՝ ոստիկանության անհամաչափ գործողությունների պատճառով, հնարավո՞ր է առանձին հաղորդում ներկայացվի կամ պահանջ առանձնացնելու դրվագը՝ փաստաբանը նշեց, որ դա հետագա անելիքների շարքերում քննարկվում է, բայց այս փուլում առաջնային խնդիր կա՝ առնվազն այս վարույթի շրջանակներում իրականացնելու որոշակի գործողություններ, ինչից հետո կքննարկվի ռազմավարությունը՝ գործը շարունակելու։
Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակն իբրև ձեռքով վերցնելու հանգամանքին, ինչը շահարկվել է իշխանության ներկայացուցիչների կողմից՝ իբրև թե ոստիկանների ուղղությամբ նետելու նպատակով, ապա Եսայանն ընդգծեց՝ որևէ նման միտում չի ունեցել, դա բացարձակ փաստերի խեղաթյուրում է։

«Իրավապահ մարմիններն իրենց վկայակոչած փաստերը պարտավոր են ապացուցել, քանի որ գործում է անձի անմեղության կանխավարկածը։ Ցանկացած պարագայում որևէ փաստական տվյալով չի ապացուցվում այն հանգամանքը, թե Եսային նման միտում կամ ցանկություն է ունեցել, դա մտացածին ինչ-որ ենթադրություններ են, որոնք որևէ կերպ փաստարկված չեն։ Վստահ եմ՝ գործի քննության ընթացքում ամեն ինչ կդառնա պարզ, հասկանալի և հանրամատչելի՝ բոլորի համար»,- ասաց Մանուշ Եսայանը։

Անդրադառնալով Եսայի Քարամյանի առողջական վիճակին՝ փաստաբանը հայտնեց, որ նա շարունակում է գտնվելու բուժհաստատությունում, երկու ձեռքերը վիրակապված են, նա զրկված է ձեռքերով ուտելու կամ այլ գործողությունների, սեփական խնամքի հնարավորությունից, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ՝ տարբեր խորության և չափերի, բեկորային վնասվածքներ են առկա, բայց ընդհանուր տրամադրությունը բավականին մարտական է և տրամադրված է՝ հասնելու արդարության։

Հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների՝ բռնության և լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է ավելի քան 101 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, սակայն իրավապահներն առ այս պահը գնահատականներ չեն տվել ոստիկանության ծառայողների գործողություններին, իսկ վերջիններիս գործողություններից տուժած քաղաքացիների՝ տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու հանգամանքները քննարկվում են, այսպես կոչված, «Զանգվածային անկարգության» գործով, որով ձերբակալությունների մասին ՔԿ-ն ջանասիրաբար հայտնում է։ Նախաքննական մարմինը, սակայն, առ այս պահը լռում է՝ տուժած քաղաքացիների մասին։ «Փաստինֆո»-ն դիմել է ՔԿ՝ պարզելու, թե քանի անձ, այդ թվում՝ ոստիկանության ծառայող՝ ունի տուժողի կարգավիճակ, սակայն կառույցից խուսափեցին տուժողների մասին տեղեկություն տրամադրելուց։

«Քննչական գործողությունները շարունակվում են, հստակ չեմ կարող ասել, շարունակական գործընթաց է։ Քննության որոշակի փուլում կհայտնենք»,- ասացին Քննչական կոմիտեից։

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am