Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի

Տավուշյան հայտնի դեպքերից հետո, երբ սկսվեց Հայաստանում նոր ընդդիմադիր շարժում, Բագրատ սրբազանի գլխավորությամբ, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվեց գրեթե 180 աստիճանով:

Առաջին անգամ, 2018-ից հետո, Նիկոլ Փաշինյանն ամբողջովին կորցրեց ոչ միայն իր քաղաքական լեգիտիմությունը, երկիր ղեկավարելու համար, այլև կորցրեց իր սոցիալական հենարանը, որն առաջացել էր 2018-ից հետո՝ նախկինների դեմ ատելության հիմքի վրա:

Նա այդ լեգիտիմությունը կորցրել էր, դեռ 2022-ի գարնանը, երբ հայտարարեց, որ պիտի հրաժարվել Արցախի անկախության գաղափարից: Սակայն այն ժամանակվա ընդդիմությունը չկարողացավ հեռացնել Փաշինյանին իշխանությունից: Դրա գլխավոր պատճառն այն էր, որ այդ ընդդիմության հետևում կանգնած էին նախկին իշխանության ներկայացուցիչները: Իսկ վերջիններիս նկատմամբ հանրությունը իր գնահատականը տվել էր արդեն 2021-ին:

Փաշինյանի հաջորդ լեգիտիմության խնդիրն առաջացավ 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո, երբ պաշտոնապես հաստատեց, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում:

Դրանից հետո, ընդդիմությունը ոչ նոր փողոցային պայքարի դիմեց, ոչ էլ պահանջեց արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ վստահ չէր, որ կկարողանար հեռացնել Փաշինյանին իշխանությունից:

Հետո սկսվեց Արցախի շրջափակումը, արցախահայության ողբերգությունների նոր շղթան, որն նույնպես չսասանեց Փաշինյանի իշխանությունը:

Հետո, 2023-ին, Երևանի քաղաքային ընտրություններին ավանդական ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել, նույն պատճառով, քանի որ վստահ չէր, որ կկարողանար հաղթել Փաշինյանի թիմին:

Իսկ երբ Արցախը ամբողջովին հայաթափվեց, 2023-ի սեպտեմբերին, նույն ընդդիմությունը կրկին հրաժարվեց պահանջել արտահերթ ընտրություններ՝ նույն պատճառաբանությամբ:

Եվ ահա, երբ եկավ տավուշյան գյուղերի հանձնման խնդիրը, այս ընդդիմության փոխարեն դիմադրության նոր շարժում սկսեց պատահական մի սրբազան, ով իր պայքարով, գրեթե ամբողջովին զրոյացրեց Հայաստանի ողջ ընդդիմությանը: Սակայն սրբազանը լուծեց մի շատ կարևոր խնդիր նույնպես: Նա «նախկին-ներկա» շահարկումային թեզը դուրս հանեց իշխանության հետ դիսկուրսից, որից էլ պարզ դարձավ, որ Փաշինյանն այլևս լուրջ հենարան չունի հանրության մեջ:

Նրա հենարանը նախկինների հանդեպ բացասական տրամադրություններն էին և պատերազմի հանդեպ վախը: Հենց այդ երկու գործոնն էր շահարկում Փաշինյանը:

Այսօր, սրբազանի շնորհիվ, նախկինի գործոնը գրեթե վերացել է, որի արդյունքում Փաշինյանը հայտնվել է ծանր վիճակում:

Նրան մնացել է ընդամենը պատերազմի հանդեպ վախի խաղաթուղթն աշխատացնելը:

Սակայն Փաշինյանն ունի նաև մեկ այլ զենք. դա սրբազանի քաղաքական անփորձությունն է: Այս մարդը չի տիրապետում քաղաքական նրբություններին և իր համար կարևոր է համարում, որ իր շուրջ հավաքված զանգվածը հանկարծ չհիսթափվի:

Սակայն երբ իր շրջապատը տարբեր շահեր ունենալու պատճառով առաջարկում է իրարից տարբեր լուծումներ, վերջնարդյունը դառնում է քաղաքական անգործությունը, որն էլ առաջ է բերում քաղաքական իմիտացիա, որի հետևանքով մարդկանց մոտ առաջանալու է հիասթափություն:

Այս հանգամանքը արձանագրել է նաև Փաշինյանը: Նա սպասելու է մի որոշ ժամանակ և, երբ զգա, որ հանրության հիասթափությունը հասել է պիկի, որոշում է կայացնելու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ձեռքի հետ անցկացնելով հանրաքվեն, որը պահանջում է Ալիևը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց "Безотчетник" քայլիստ գաիՇՆԻԿ Արմենը Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում "Հրեշ" Անդոյի բացահայտումը... Սպասելի էր...Ադրբեջանը Հիքմեթ Հաջիևի շուրթերով ավելացրեց նախապայմանները Դաղստանի բենզալցակայանում պայթյուն է որոտացել, զոհվածների թվում երեխա կա Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին Ազգակործան պատուհասները նույնիսկ սրբատեղին են փորձում դարձնել քաղաքական արոտավայր Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն Դոլարի փոխարժեքը նվազել է Նիկոլը ընկել է դռնեդուռ վարկանիշն է բարձրացնում, իր թիմակիցները տապալում են․ Արթուր Գևորգյան Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերաձավոր դավաճանակույտին․ Ռուբեն Մելիքյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Լեհ գործիչը քննադատել է Նիկոլի ժպտալը Էրդողանին Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը. Հաջիև Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե և ցույց տա, որ Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ չունի. Ալիևի օգնական Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին «Հրայր Թովմասյանի գործով դատավոր Գրիգորյան Տաթևիկի (Նիկոլի Շոու Տաթո) կենսագրությունից հետաքրքիր դրվագներ Ձերբակալվել է Երևանում մեքենաներ հրկիզած երիտասարդը Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում ԱՄՆ-ն 20 մլն դոլար պարգև է առաջարկել իրանցու համար, որը մեղադրվում է Բոլթոնի դեմ մահափորձ ծրագրելու համար Վերականգնվել է ցեմենտ արտադրող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված մոտ 162 միլիոն դրամ վնասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am