Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան

Կառավարության նկատմամբ վստահության մակարդակը չափազանց ցածր է, ցավոք սրտի, այն լիովին արժանի է այդ ցածր վստահությանը, քանի որ մեր կառավարությունը ստում է, ստում է և ստում, և այն այլևս չի էլ փորձում ճշմարտությունն ասել, այն փորձում է պատմույթ (նարատիվ ) հորինել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի մասին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, մոտ երկու տասնամյակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, աշխարհի լավագույն ուղեղներից մեկը համարվող Ջեֆրի Սաքսի խոսքերն են «չեղարկման քաղաքականության» զոհ դարձած, «Ֆոքս» հեռուստատեսության նախկին մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ վերջինիս հարցազրույցի ժամանակ: Այնուհանդերձ, այս նույն բնորոշումը հավասարապես կիրառելի է արևմտյան աշխարհի գրեթե բոլոր ռազմաքաղաքական ղեկավարների համար, ովքեր ժողովրդավարական արժեքների պաշտպանության ու առաջմղման դրոշը ծածանելով, ստի ու կեղծիքի քաղաքականությամբ, սեփական գերակայությունը պահպանելու և տարածելու օրակարգին համահունչ, ստեղծել են մի պատրանքային աշխարհ, որտեղ լիբերալ արժեքների ներքո իրականացվում է մարդկային ու հասարակական խեղման գործընթաց՝ կամակատար հանրույթ ստանալու համար: Եվ այդ նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դրվում, ինչպես ցույց տվեց կորոնավիրուսի համաճարակը և արցախահայերի էթնիկ զտումը՝ տոտալ շրջափակման ու բռնի տեղահանության միջոցով:

Սակայն, ինչպես Աբրահամ Լինքոլն է նշել. «Հնարավոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»: Արթնացման առաջին նշանակալից պտուղները գրանցվեցին Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ, հաջորդ փուլին ականատես կլինենք հաջորդ երկու շաբաթների ընթացքում, երբ խորհրդարանական ընտրություններ կանցնեն Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, որտեղ, ըստ հանրային տրամադրությունների, գործող վարչակարգերը կկորցնեն տասնամյակից ավելի վայելած գերիշխող դիրքերը: Վերջնական որոշումներ կկայացվեն եվրոպական ղեկավարների մասով՝ ակնհայտորեն պատմության գիրկն ուղարկելով կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված ֆոն դեր լայեններին, դրախտային մտածողությամբ ապրող բորելներին ու միշելներին: Վերջիններիս ստի ու կեղծիքի քաղաքականության հետևանքները ամենօրյա կտրվածքով իր վրա է զգում հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը՝ գրանցելով կորուստ կորստի հետևից պատրանքային խոտումների դիմաց:

Հունիսի վերջին նշանակալից զարգացումներ են սպասվում նաև Միացյալ Նահանգներում: Հունիսի 27-ին նշանակվել են ամերիկյան պատմության մեջ ամենավաղ նախագահական դեբատները: Տարբեր մեկնաբանություններ կան այս առումով: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդարացված պատճառ են ստեղծում իրենց թեկնածուի՝ Ջո Բայդենի փոփոխության համար: Փորձարկվել են տարբեր հնարավոր թեկնածուներ, այդ թվում՝ տիկին Օբաման, հույս ունենալով հանրային աջակցություն գեներացնել նաև գենդերային տարրն օգտագործելով, սակայն ապարդյուն: Եվ, ակնհայտորեն, որոշում է կայացվել «փորձված թանն անփորձ մածնով չփոխել»՝ առաջադրել Բարաք Օբամայի թեկնածությունը, նաև այն պատճառով, որ ընտրարշավի համար շատ քիչ ժամանակ է մնում: Բայց գործող վարչակազմը գործում է «բիզնես սովորականի պես» տրամաբանությամբ, առանց հասկանալու, որ ամերիկյան քաղաքական դաշտի պահանջները փոխվել են, քաղաքացիական պատերազմի շեմին հայտված հանրությունն իրական փոփոխություն է ուզում, ոչ զուտ դերակատարների տեղափոխում: Արդեն իսկ մեկ անգամ բողոքի ու դժգոհության քվեարկությամբ մերժել են Հիլարի Քլինթոնին, Թրամփի դեմ ներկայիս քաղաքական հետապնդումներն ավելի ու ավելի են բզկտում խորապես բաժանված հասարակությունը՝ գրեթե անհնարին դարձնելով ընդունելի արդյունքով ընտրությունների անցկացումը:

Բայդենի՝ առողջական վիճակի հանգամանքով փաստական իշխանություն չիրականացնելու արդյունքում առաջ են մղվել երկրորդ էշելոնի դերակատարները, ովքեր շատ լավ հասկանալով առկա ռիսկերը՝ ավելի են արագացնում գործընթացները՝ հույս ունենալով, նախապես ծրագրված սցենարների իրականացմամբ, ի վերջո, ինչ-որ հաջողություններ գրանցել, որոնք կօգտագործվեն ընտրություններում քվեներ պոկելու համար:

Սրանով է պայմանավորված դեպի Հայաստան ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շքերթը, անգամ ջանքերն օգտագործելու հայկական համայնքի հետ առնչությունները՝ ջանալով ամերիկյան անվերապահ ու ակնկեղծ աջակցության պատրանք ստեղծել, մի կողմից, և շտապողաբար առաջ մղել հայկական կողմից հերթական զիջումների օրակարգը՝ բավարարելու թուրք-ադրբեջանական տանդեմի անսպառ պահանջները, հույս ունենալով, ի վերջո, հասնելու մշտապես սպրդող, չարաբաստիկ «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը:

Ամերիկյան կողմը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի նման պետության հետ հապճեպ ձևակերպված, իրականում անբովանդակ փաստաթղթի ստորագրումը որևէ անվտանգության ու խաղաղության հեռանկար չի ստեղծում Հայաստանի համար: Սակայն դա այն պայմանն է, որից հետո կկարողանան ադրբեջանական կողմից պահանջելու իր հանձնառությունների կատարումը Իրանի հանդեպ, որից թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ամեն կերպ խուսափում են ակնհայտ դարձող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ կիառելով «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» քաղաքականությունը: Երկու պարագայում էլ հետևանքների համար վճարողը լինում է Հայաստանը, քանի որ հետքայլերի ժամանակ պահանջների անսպառ ցուցակից հերթականներն են առաջադրվում արևմտյան կենտրոններին, իրենց կողմից փոքր զիջումների գնալով, որոնք որևէ ստրատեգիական նշանակություն չունեն, ինչպես հայ ռազմագերիներից ոմանց ազատելը կամ ադրբեջանական բանտերում գտնվող հարյուրավոր քաղաքական գործիչներից ոմանց համաներմամբ ազատ արձակելը:

Հայ-ադրբեջանական հերթական բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանը համաձայնություն տալու համար ամերիկյան միջնորդներին ներկայացվում է պահանջների շարք, որոնք բավարարվում են Հայաստանի գործող կառավարչի կողմից՝ հայ ժողովրդին ու պետությանը հերթական բաց, արնածոր ու չամոքվող վերքը պատճառելով:

Շատ լավ հասկանալով, որ ձեռքի տակ եղած կամակատար եվրոպական ղեկավարների շարքն արագորեն նոսրանում է, ինչն էապես դժվարացնելու է սեփական հեգեմոնիկ շահերի բավարարումն ու ծրագրերի իրականացումը համախումբ «միջազգային հանրության» կերպարով՝ ամերիկյան կողմն արագացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելը, որի վերահսկողությունը, գործող հայկական վարչախմբի արբանյակ լոբբիստների ներկայացմամբ, իրականացվելու է արևմտյան ընկերության կողմից, ինչին էր ուղղված նաև ԱՄՆ-ի հետ մաքսային ոլորտում վերջին համաձայնագրի ստորագրումը:

Ըստ թուրքական կողմից արտահոսած աղբյուրների՝ ապրիլին Վրաստանում հայ-ադրբեջանաթուրքական արձանագրություն է ստորագրվել այսպես կոչված «Թուրքիայի Հանրապետության «խաղաղության խաչմերուկում» մասնակցության մասին», ինչի առնչությամբ հեռուստաընկերություններից մեկի եթերում խոսել է նաև Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Մինչև հուլիսի սկիզբ զարգացումները կգան ամրագրելու այս բազմաշերտ հանձնառությունները, որոնք էլ ավելի կրիտիկական կդարձնեն Հայաստանի Հանրապետության առանց այն էլ ճգնաժամային վիճակը:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց "Безотчетник" քայլիստ գաիՇՆԻԿ Արմենը Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում "Հրեշ" Անդոյի բացահայտումը... Սպասելի էր...Ադրբեջանը Հիքմեթ Հաջիևի շուրթերով ավելացրեց նախապայմանները Դաղստանի բենզալցակայանում պայթյուն է որոտացել, զոհվածների թվում երեխա կա Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին Ազգակործան պատուհասները նույնիսկ սրբատեղին են փորձում դարձնել քաղաքական արոտավայր Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն Դոլարի փոխարժեքը նվազել է Նիկոլը ընկել է դռնեդուռ վարկանիշն է բարձրացնում, իր թիմակիցները տապալում են․ Արթուր Գևորգյան Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերաձավոր դավաճանակույտին․ Ռուբեն Մելիքյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Լեհ գործիչը քննադատել է Նիկոլի ժպտալը Էրդողանին Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը. Հաջիև Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե և ցույց տա, որ Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ չունի. Ալիևի օգնական Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին «Հրայր Թովմասյանի գործով դատավոր Գրիգորյան Տաթևիկի (Նիկոլի Շոու Տաթո) կենսագրությունից հետաքրքիր դրվագներ Ձերբակալվել է Երևանում մեքենաներ հրկիզած երիտասարդը Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում ԱՄՆ-ն 20 մլն դոլար պարգև է առաջարկել իրանցու համար, որը մեղադրվում է Բոլթոնի դեմ մահափորձ ծրագրելու համար Վերականգնվել է ցեմենտ արտադրող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված մոտ 162 միլիոն դրամ վնասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am