Կհայտնվենք առաջնագծում հենց նախագահն ասի

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից հավաստիացնում եմ, որ մենք հիշում և հարգում ենք 1988-ի Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը։ Սումգայիթը նենգ, դավադիր թուրքի պատասխանն էր հայոց արդար պահանջատիրությանը, արցախահայության խաղաղ պայքարին։ Սումգայիթին հաջորդեցին ջարդեր Բաքվում, Ադրբեջանի այլ բնակավայրերում։ Չբավարարվելով ջարդերով և տեղահանություններով՝ Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սկսեց հայերի դեմ՝ հարձակումներ գործելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի նկատմամբ։ Միասնական հայությունը հաղթեց պատերազմում՝ արժանապատիվ հրադադարի հասնելով։ Առաջադեմ մարդկությունը գիտակցում է, որ 28 տարի առաջ Սումգայիթում կատարվածն իսկական ցեղասպանություն էր։ Դրա իրագործումը հնարավոր էր դարձել այն պատճառով, որ համայն մարդկության կողմից, միջազգային իրավասու ատյանների և դատարանների կողմից չէր ճանաչվել և չէր դատապարտվել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-ի Մեծ եղեռնը։ Դատապարտելով Սումգայիթն ու մնացյալ բոլոր ջարդերը, ցեղային զտման փորձերը՝ ԵԿՄ-ն կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել ազգային խնդիրների շուրջ, լինել միասնական և միասնաբար առաջ քաշել ճանաչում, դատապարտում, հատուցում պահանջները։ Աշխարհը հաշվի կառնի մեր պահանջը, աշխարհը հաշվի կնստի մեզ հետ, եթե լինենք միասնական և ուժեղ։ Միաժամանակ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից հայտարարում եմ, որ խստորեն դատապարտում ենք թուրք ազերիների այսօրվա պահվածքը՝ սահմանային սադրանքների տեսքով։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության համար գրոշի արժեք չունի շարքային քաղաքացու կյանքը, և նրանք շարունակաբար սադրանքներ են կազմակերպում հայ-ադրբեջանական շփման գծում։ Հայերիս համար, սակայն, թանկ, անգին է ամեն մեկ հայի, ամեն մեկ հայ զինվորի կյանքը, և մենք չենք կարող հանդուրժել, որ այս վիճակը շատ երկարի։ Երկրապահը, Արցախյան պատերազմի բոլոր վետերանները պատրաստ են ողջ կարողությունները ներդնել պաշտոնական Բաքվին վճռական հարված հասցնելու գործում։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը։ Ցանկացած պահի, որ նպատակահարմար կգտնի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՀՀ նախագահը, Երկրապահը կհայտնվի առաջնագծում։ Մեզ 4 ժամ է հարկավոր՝ հազարավոր երկրապահներով մարտական դիրքերում հայտնվելու համար։ Մենք բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ երկրապահական կուռ կառույցներ ունենք, բոլոր տարածքներում ունենք ԵԿՄ հազարավոր անդամներ: Իսկ մինչ կգա թուրքին արդար ու դաժան պատիժ հասցնելու ժամը, ես ներողություն եմ խնդրում մարտական առաջադրանք կատարելիս զոհված հայ քաջերի հարազատներից։ Ներե՛ք մեզ, եթե կարող եք։ Վստահեցնում ենք՝ ձեր զավակները գիտակցաբար անմահության ուղին են ընտրել, նրանք հավերժ ապրելու և մեծարվելու են սերունդների կողմից։   ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am