ԿԳՄՍՆ-ն որոշել է վերջապես հերքել ադրբեջանական մամուլի հրապարակումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

«Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին (տեղացիներն անվանում են Սբ Երրորդություն) կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում:

Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով»,-նշված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ։

 

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողները երրորդ երկրից միկրոավտուբուսներ ձեռք բերելիս կազատվեն մաքսատուրքից. նախագիծ ՔՊ-ից ավելի ՔՊ լինելու հետևանքը «Օրենքն իրենց համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ մարդկանց պատժելու, վախեցնելու, ահաբեկելու» Հայաստանի առաջ դրված է ոչ թե խաղաղության հասնելու, այլ Ռուսաստանին հեռացնելու փաստաթուղթ․ Աբրահամյան Իրանում քարոզարշավն ընթանում է թեժ մթնոլորտում. ՀՀ-ի համար ընկալելի կարող են լինել պահպանողական թևի թեկնածուները. Վարդան Ոսկանյան Պատժամիջոցային քաղաքականության ֆիասկոն. սեփական ժողովուրդների և այլ երկրների զոհաբերությունը՝ հանուն քաղաքական շահերի Գաղտնալսված դատախազները դատարանում հաղթել են Գլխավոր դատախազին. ի՞նչ է պատրաստվում անել Աննա Վարդապետյանը Սպասենք հաջորդին․ Սուրենյանը օր է նշել «Արմանի մասին մտքերով ենք շնչում, քնում ու արթնանում, նա է ապրելու ուժ տալիս». ավագ սերժանտ Արման Աղվանյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում Այս չարաբաստիկ հոդվածը դագանակ է դարձել ընդդիմադիր տարբեր գործիչների դեմ. Ավետիք Չալաբյան Խոշոր վթար՝ Երևանում. Կա 7 վիրավnր Գարեգին Բ կաթողիկոսը կոչեր է հնչեցնում վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին. Պետդեպի զեկույցը Արսեն Թորոսյանը ուզում է վերադառնալ վարչապետի աշխատակա՞զմ Ադրբեջանցիները նորից մանիպուլյատիվ մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի հանքարդյունաբերության հետ կապված Մարդ են ման գալիս, որ ցուցմունք ստանան. ի՞նչ պատասխանատվություն կկրեն ապօրինություն թույլ տվողները Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցներին հրահանգ է տվել. եղել է ներքին հանդիպում Ադրբեջանը դատում է հայ գերիներին, իսկ Փաշինյանը մոռացել է նրանց մասին ՔՊ-ականն առաջարկում է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներին Հորդառատ անձրևների պատճառով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը, վնասվել են խմելու ջրի խողովակները Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման մեկնարկը տրված է․ Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այսօր կժամանի Դիարբեքիր Վիշապն արթնացել է․ Վահե Դավթյան Էրդողան-Փաշինյան հանդիպումը մնում է հարցականի տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am