Չեմ տեսել, բայց գիտեմ, որ փշալարեր են քաշում, մոտենալ չի թույլատրվում. Կիրանցի վարչական ղեկավար

Կիրանցում սահմանազատումը դեռ տներին չի հասել, որ տների մոտ էլ փշալարեր դնեն, մինչև չավարտեն սահմանազատումը, մինչև մենք մեր հողերին չմոտենանք՝ ո՞նց կարող ենք տեսնել փշալարեր կա՞ն, թե՞ ոչ, չի թույլատրվում մոտենալ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

«Հստակ դեռ չեն էլ ասում՝ մեր մոտ սահմանազատվող հատվածը 12 կիլոմետր է, թե որքան է։ Այս պահին ոչ թե գյուղի մեջ սահմանազատման գործընթացը կատարվում, այլ դաշտերի ու վարելահողերի հատվածում է, որին մենք դեռ չենք կարողանում մոտենալ։ Չեմ տեսել, բայց գիտեմ, որ էնտեղ փշալարեր են քաշում, բավականին աշխատանք են կատարել արդեն, իսկ գյուղի մեջ դեռ չեն մտել։ Հիմա ակտիվ աշխատում են շրջանցիկ ճանապարհը կառուցելու ուղղությամբ, աշխատանքները դեռ կիսատ են, դա ավարտելուց հետո արդեն նոր գյուղում էլ փշալարերը կքաշեն»,- ասաց Կ.Շաինյանը։

Նրա փոխանցմամբ՝ մտահոգությունները մարդկանց չեն լքել, սակայն այս պահին նրանք զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով։ «Մարդիկ շարժի մեջ են եղել, չեն էլ նկատել որ բերքը հասունանում է, մեկ էլ տեսել են, որ ծառերին բերք կա։ Հիմա ամեն մեկն իր գործին է, չնայած մարդկանց մտահոգությունները նույնն են։ Մենք էլ աշխատում ենք մարդկանց հետ, որ հասկանանք, թե ոնց ենք ապրելու»։

«Փաստինֆո»-ն նաեւ Ոսկեպարի վարչական ղեկավարի հետ փորձեց կապ հաստատել՝ հասկանալու համար, թե այնտեղ փշալարեր կան թե ոչ, սակայն Իշխան Աղբալյանը մեր զանգերին չպատասխանեց։ Զրուցեցինք Ոսկեպարի բնակիչ պահեստազորի գնդապես Միհրան Մախսուդյանի հետ։

Նա նշեց, որ թեև շատ հաճախ այս օրերին Երևանում է եղել, բայց Ոսկեպար ևս այցելել է։ «Ոսկեպարի մոտ փշալարեր չեմ տեսել, տեղանքն էլ անծանոթ էր։ Բնակիչներն էլ չգիտեն՝ ինչ հատված է, ու ինչ փշալարարեն են ներկայացրել»։

Հիշեցնենք, որ Սյունքի այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցույց էր տվել մի լուսանկար և նշել որ այժմ Ոսկեպարում փշալարեր են քաշվում։

Բագրատ Սրբազանն այսօր հայտնեց, որ Ոսկեպարում այս պահի դրությամբ նման փշալար չկա։ «Խնդրել եմ՝ երկրորդ անգամ ստուգեն՝ հնարավորինս բոլոր ծայրերը։ Հունիսի 21–ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու։ Այն, ինչ որ ինքը ցույց է տվել, չկա, միգուցե ինչ- որ հատվածում մի կտոր է, որ նկարեն ու ասեն՝ այլևս վերջ»,-ասել է Սրբազանը։

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել. factor.am Գերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով ՊՆ-ն հերքում է Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտագործեն դադարը դիվանագիտական ​​​​միջամտության համար Իրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ Արմենիա Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կա Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելի Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան Ամուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ Pastinfo Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am