Գագիկ Սուրենյանը բացում է փակագծերը. ինչպե՞ս է նա ծանոթացել Քանաքեռցի Տույի հետ

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ընթերցողին է ներկայացնում՝ ինչպես է ծանոթացել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ: «7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ... Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք: Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ ընկերը... Իսկ մինչ այդ՝ իմացա, որ նա հեղինակություն է բառիս ամենաուղիղ իմաստով, բայց քանի որ արդեն հասցրել էի ճանաչել որպես ՄԱՐԴ, դա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես հաճախ պատահում է, երբ մարդիկ «հեղինակություն» բառը տարբեր կերպ են ընկալում և մեկնաբանում: Սովորական միջավայրում, սովորական մարդկանց հետ իմ ԸՆԿԵՐԸ չի տարբերվում ոչ մի քաղաքակիրթ ու բազմակողմանի զարգացած մարդուց: Երբեք, ոչ-ոք չի կարող կռահել, որ ինքը զրուցում է մի այնպիսի մարդու հետ, ում գաղափարներն ու գաղափարախոսությունը տարբեր է սովորական մահկանացուներից, ում «այոն՝ այո է, ոչը՝ ոչ, խոսքը ստույգ է, ոչ մի պարագայում կասկածի ենթակա չէ»: Հայերս մի սիրած արտահայտություն ունենք. «Իր խոսքին տեր տղամարդ»: Ընկերս ու նրա նման մարդիկ ապրում են ՌԵԱԼ աշխարհում, ՌԵԱԼ գաղափարներով: Նրանց ԱՇԽԱՐՀԸ շատ ավելի մաքուր է, ավելի բարի ու անկեղծ, քան այն կեղտի մեջ թաթախված աշխարհը, որի մեջ ապում ենք մենք, չգիտակցելով, թե դեռ ինչ որոգայթներ են սպասում մեզ աշխարհի «հզոր» պետությունների ինտրիգների արդյունքում: ԸՆԿԵՐՍ Աստվածապաշտ է՝ բոլոր իրական Աստվածապաշտների նման: Կարդում, լսում և կատարում է Աստծո խոսքը, ջերմեռանդ աղոթում է, և իր Աստվածային զինացում բազմաթիվ խելացի ու առաջնորդող գաղափարներ ու մտքեր ունի, որի կարիքը, կարծում եմ, բոլորս ունենք ԸՆԿԵՐՍ հայրենասեր է, ազգասեր, ՄԱՐԴասեր, սիրում է փոքրիկներին, կանանց, բնությունը, կենդանիներին...Մի խոսքով՝ սիրում է ԿՅԱՆՔԸ: 7 ամիսների հեռուներից հիմա կարծում եմ, որ կյանքս կեսքուն-կեսարթուն եմ ապրել, այժմ արթնացել եմ իմ ապրած մղձավանջային կյանքի անզգայացումից: ԸՆԿԵՐոջս մեն-միակ արտահայտությունը՝ «Մարդը ողջ կյանքում չպետք է կորցնի զգոնությունը, որովհետև չգիտես, թե ով, երբ, և ինչ պարագայում կհարվածի քո թիկունքից», ես դարձրել եմ իմ կյանքի կրեդոն: Աշխարհայացքիս մեջ այնքան բան է փոխվել, որ չգիտեմ, թե էլ ինչերով կիսվեմ ձեզ հետ: Վերջում մի բան ավելացնեմ. Ես 360 աստիճանով փոխել եմ իմ կարծիքը հեղինակությունների ու նրանց ապրած ԱՇԽԱՐՀԻ մասին: Շնորհակալ եմ ԱՍՏԾՈՒՑ ու իմ ԸՆԿԵՐոջից, որ այսօր կողքիս են, ինչպես երկու պահապան հրեշտակ:»

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am