Անհասկանալի բարդություններ ու տարօրինակ խորհրդավորություն

Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ԵՄ հանձնաժողովի կողմից թարգմանվել է Եվրամիության բոլոր լեզուներով, բացի իռլանդերենից, այս մասին Tert.am-ը պարզաբանում ստացել է Եվրահանձնաժողովի լրատվական ծառայությունից: Պարզաբանման մեջ նշվել է, որ թարգմանություններն արվել են ոչ թե երկրների կողմից, այլ՝ Եվրահանձնաժողովի: «Իռլանդական իշխանությունների հետ համաձայնության արդյունքում, ներկայումս ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն»,- նշված է պարզաբանման մեջ: Եվրահանձնաժողովը նաև ներկայացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի Եվրամիության լեզուների թարգմանության էջը: Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԵՄ անդամ որոշ երկրներ չեն թարգմանել Եվրամիության հետ Հայաստանի ստորագրվելիք համաձայնագիրը, ինչը կարող է թեև որպես տեխնիկական խոչընդոտ, այնուամենայնիվ, արգելափակել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ հոկտեմբերի սկզբին Երևան Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն իր այցի նախօրեին «Առավոտ»-ին բացառիկ հարցազրույցում ևս չէր նշել՝ կոնկրետ, արդյոք հենց նոյեմբերի 24-ին կայանալիք գագաթնաժողովում է ստորագրվելու ՀՀ-ԵՄ փաստաթուղթը: Օգոստոսի վերջին, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ ոչինչ չի խանգարում այդ համաձայնագրի ստորագրմանը՝ հասկացնելով, որ գոնե պաշտոնական Երևանը որևէ խնդիր չունի: Ուրեմն, խնդիրը ԵՄ-ո՞ւմ է... Ըստ ամենայնի՝ այո: Եվրահանձնաժողովը, երեկ, փաստացի հերքել է տեղեկությունը, որ ԵՄ անդամ երկրներ չեն հասցրել թարգմանել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ու դրա պատճառով կարող է կողմերը չհասցնեն ստորագրել համաձայնագիրը, նոյեմբերի 24-ի Բրյուսելյան Վեհաժողովի ընթացքում: Բայցև, մյուս կողմից, ասվում է, որ չի թարգմանվել միայն իռլանդերեն: Ընդ որում, Եվրահանձնաժողովը կրկին խուսափում է կոնկրետ նշել, որ համաձայնագիրը լիարժեք պատրաստ է նոյեմբերի 24-ի գագաթնաժողովին՝ ստորագրման համար: Մնում է, փաստացի մի մեծ հարց՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրելո՞ւ են համաձայնագիրը նոյեմբերի 24-ին կայանալիք գագաթնաժողովում, թե ոչ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am