Հակառուսական ու հակաիրանական ծրագրերի սպասարկման համար Արևմուտքը պայքարելու է մինչև վերջին հայը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը

Ոստիկանական նռնակների, ներքաղաքական թոհուբոհի, տեղեկատվական աղմուկի ներքո ամերիկյան պաշտոնյաներն անկեղծորեն ու հրապարակավ խոսում են մինչև վերջին հայը Ռուսաստանի (նաև Իրանի) դեմ պայքարելու իրենց ծրագրերի մասին։ Թեման զարմանալիորեն օրակարգային չդարձավ։ Տարօրինակ լռություն է։

Նիկոլ Փաշինյանը զուգահեռաբար խոսում է հանրաքվեի մասին։ Մինչև վերջերս նա այդ թեման մոռացության էր տվել, բայց հայտնի իրադարձություններից հետո լեզու առավ ու սկսեց խոսել։ Այդ հանրաքվեն նույնպես մինչև վերջին հայն այլոց ծրագրերը սպասարկելու մասին է։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություն ենթադրող հանրաքվեն փաթեթավորում է եվրոպական փայլաթղթով, սակայն իրականում թուրք–ադրբեջանական արտադրության ապրանք է առաջարկում հայ ժողովրդին։

Ինչ վերաբերում է ամերիկյան պաշտոնյաների առաջարկին, ապա նրանք ձևականությունների հետևից չեն ընկնում և ի տարբերություն Նիկոլի՝ հայ ժողովրդի հետ անկեղծ են։

Ինչպես որ Բոլթոնն էր բաց տեքստով ցուցումներ տալիս Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Օ՝Բրայանն է բացահայտորեն ասում, թե ինչ են ակնկալում նրանից, ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ է սպասում հայ ժողովրդին։ Ըստ այդմ՝

Քանի դեռ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, պետք է շտապել Հարավային Կովկասում, որպեսզի Ռուսաստանին դուրս մղել այստեղից՝ տեղը լցնելով թուրք–ադրբեջանական ներկայությամբ,
ԱՄՆ-ն անվտանգության որևէ երաշխքի չի տալիս Հայաստանին, բայց ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ–ն քանդի գործող անվտանգության համակարգը (դուրս գա ՀԱՊԿ–ից, հեռացնի ռուսական ռազմաբազան Գյումրիից), ու միևնույն ժամանակ հայտարարում է, որ ՀԱՊԿ–ից դուրս գալը ՀՀ–ի գործն է,
Հակառուսական ու հակաիրանական ծրագրերի սպասարկման համար Արևմուտքը պայքարելու է մինչև վերջին ուկրաինացին ու վերջին հայը․ Զելենսկին ու Փաշինյանը համաձայնել են դրան՝ անձնական անվտանգության երաշխիքների ու մասնավոր շահերի սպասարկման դիմաց,
Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, բայց անունը կդրվի ճանապարհ, որպեսզի Փաշինյանը կարողանա «ինքնիշխանություն» բառն օգտագործելով խաբել իր փոքրաթիվ կողմնակիցներին,
Եթե Ռուսաստանին Հայաստանից հեռացնելու գինը Հայաստանի վերացումն է լինելու, ապա ոչինչ, կարևորը «ինքնիշխանություն» բառը հաճախ օգտագործելն է,
ԱՄՆ-ն դեռ գնահատական չունի Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ, բայց ողջունում է 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի ունեցածը, որի շրջանակներում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ու նպաստեց հայերի էթնիկ զտմանը։
Եվ այսպես, Արցախի հայաթափումից հետո եկել է երկրորդ՝ Հայաստանի հայաթափման փուլը, և այդ մասին անոնս են անում ամերիկյան պաշտոնյաները։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դա կանխելու նախապայմանն է։ Կարևոր է նաև հստակ այլընտրանքի ներկայացումը հանրությանը։ Շատ ժամանակ չունենք»։

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց "Безотчетник" քայլիստ գաիՇՆԻԿ Արմենը Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում "Հրեշ" Անդոյի բացահայտումը... Սպասելի էր...Ադրբեջանը Հիքմեթ Հաջիևի շուրթերով ավելացրեց նախապայմանները Դաղստանի բենզալցակայանում պայթյուն է որոտացել, զոհվածների թվում երեխա կա Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին Ազգակործան պատուհասները նույնիսկ սրբատեղին են փորձում դարձնել քաղաքական արոտավայր Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն Դոլարի փոխարժեքը նվազել է Նիկոլը ընկել է դռնեդուռ վարկանիշն է բարձրացնում, իր թիմակիցները տապալում են․ Արթուր Գևորգյան Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերաձավոր դավաճանակույտին․ Ռուբեն Մելիքյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Լեհ գործիչը քննադատել է Նիկոլի ժպտալը Էրդողանին Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը. Հաջիև Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե և ցույց տա, որ Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ չունի. Ալիևի օգնական Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին «Հրայր Թովմասյանի գործով դատավոր Գրիգորյան Տաթևիկի (Նիկոլի Շոու Տաթո) կենսագրությունից հետաքրքիր դրվագներ Ձերբակալվել է Երևանում մեքենաներ հրկիզած երիտասարդը Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում ԱՄՆ-ն 20 մլն դոլար պարգև է առաջարկել իրանցու համար, որը մեղադրվում է Բոլթոնի դեմ մահափորձ ծրագրելու համար Վերականգնվել է ցեմենտ արտադրող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված մոտ 162 միլիոն դրամ վնասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am