Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից. Բենիամին Մաթևոսյան

Իրանն ու ՌԴ-ն տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը համարում են իրենց համար «կարմիր գիծ»

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Անցյալ շաբաթ Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը օրակարգային մի քանի հարց ուներ՝ ներքաղաքական թոհուբոհի պահին Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ աշխարհաքաղաքական ծրագրերի մասին հայտարարությունները։

Ինչպես Ջոն Բոլթոնը 2018 թվականին, այնպես էլ Ջեյմս Օ’ Բրայենը 2024 թվականին իրական օրակարգի հիմնական մասը հնչեցրել է «Ազատություն»ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում: Ամերիկացի դիվանագետն ասել է. «Մեր կարծիքով, սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Այսինքն՝ Ջեյմս Օ՛Բրայենը խոսել է տրանսպորտային միջանցքի մասին, որը կարող է Հայաստանով անցնել մի քանի ուղիներով։ Սրան գումարվում է նաև այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ ասում էին, որ «կոմունիկացիաների վրա կարող են հայտնվել երրորդ կողմի ներկայացուցիչներ, ինչ-որ մասնավոր ընկերության ներկայացուցիչներ, որոնք էլ կապահովեն կոմունիկացիաների գործունեությունը», ինչպես նաև այն, որ «ամերիկյան դեսանտի» այցից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հաղորդակցությունները կարող են բացվել նույնիսկ մինչև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը», և Դուք կհասկանաք, որ իշխանությունները պատրաստ են միջանցք տրամադրել, և տալ այն «ինքնիշխանության պահպանման» խոսույթի ներքո «ինչ-որ մի մասնավոր ընկերության» (չնայած երբվանի՞ց Frontex-ը՝ «Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը», կարելի է համարել անկախ մասնավոր կառույց, հայտնի է միայն ՀՀ իշխանություններին): Եվ իշխանությունները պատրաստ են դա անել ամենակարճ ժամկետում։

«Տրանսպորտային և լոգիստիկ էքստազում» այսօր նույնիսկ հայտարարվեց Հայաստանում վճարովի ճանապարհների ցանցի հնարավոր ներդրման մասին։ ««Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի գործարկումը կմեծացնի միջազգային բեռնափոխադրումների ծավալը։ Ուստի տեղական հոսքերը այնտեղից հեռացնելու անհրաժեշտություն կլինի»,- Սյունիքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ամերիկացի դիվանագետի հայաստանյան այցի էությունը Թեհրանում և Մոսկվայում հիանալի հասկացել են։ Այդ իսկ պատճառով Իրանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունները հունիսի 16-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կտրականապես դեմ են արտահայտվել Անդրկովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «3+3» հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա)՝ արձագանքելու համար տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին»:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի փորձագետների ճնշող մեծամասնությունը միակարծիք է այն հարցում, որ պաշտոնական Թեհրանի և Մոսկվայի այս հայտարարությունն ազդանշան էր առաջին հերթին Հայաստանին։ Շարունակական պետականության բազմադարյա պատմություն ունեցող պետությունները հիանալի հասկանում են, որ խոշոր ոչ տարածաշրջանային պետությունները «ներթափանցում են» աշխարհի տարբեր շրջաններ հենց փոքր երկրների միջոցով… Այսինքն՝ տարածաշրջանային երեք տերություններից երկուսն այսօր հատուկ հայտարարություն են անում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության:

Զուգահեռաբար Ադրբեջանն ակտիվորեն փորձում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ, իսկ Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացրել է գրեթե ռազմավարական գործընկերության մակարդակի։

Իսկ Իրանի և ՌԴ-ի հետ բացահայտ առճակատման Փաշինյանի նպատակաուղղված քաղաքականությունը՝ Բաքվի և Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի միջև փոխգործակցության զուգահեռ աճով, Բաքվի և Անկարայի համար «պատմական հնարավորությունների պատուհան» է ստեղծում Հայաստանից մի շարք տարածքներ անջատելու համար…

Թեհրանի և Մոսկվայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ մենք վտանգավոր կերպով մոտեցել ենք տարածաշրջանային նոր առճակատմանը։ Եթե Փաշինյանը հատի այս «կարմիր գիծը»՝ կապված Իրանի, Ռուսաստանի և նույնիսկ հենց Հայաստանի շահերի հետ (քանի որ ՀՀ տարածքով ցանկացած սուբյեկտի արտատարածքային միջանցք տրամադրելը հակասում է ՀՀ ռազմավարական, խորքային շահերին), ապա մենք անխուսափելիորեն կմտնենք նոր ցնցումների շրջան…

Մտածե՛ք այդ մասին…»։

դիտվել է 508 անգամ
Լրահոս
Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց "Безотчетник" քայլիստ գաիՇՆԻԿ Արմենը Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում "Հրեշ" Անդոյի բացահայտումը... Սպասելի էր...Ադրբեջանը Հիքմեթ Հաջիևի շուրթերով ավելացրեց նախապայմանները Դաղստանի բենզալցակայանում պայթյուն է որոտացել, զոհվածների թվում երեխա կա Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին Ազգակործան պատուհասները նույնիսկ սրբատեղին են փորձում դարձնել քաղաքական արոտավայր Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն Դոլարի փոխարժեքը նվազել է Նիկոլը ընկել է դռնեդուռ վարկանիշն է բարձրացնում, իր թիմակիցները տապալում են․ Արթուր Գևորգյան Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերաձավոր դավաճանակույտին․ Ռուբեն Մելիքյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Լեհ գործիչը քննադատել է Նիկոլի ժպտալը Էրդողանին Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը. Հաջիև Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե և ցույց տա, որ Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ չունի. Ալիևի օգնական Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին «Հրայր Թովմասյանի գործով դատավոր Գրիգորյան Տաթևիկի (Նիկոլի Շոու Տաթո) կենսագրությունից հետաքրքիր դրվագներ Ձերբակալվել է Երևանում մեքենաներ հրկիզած երիտասարդը Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում ԱՄՆ-ն 20 մլն դոլար պարգև է առաջարկել իրանցու համար, որը մեղադրվում է Բոլթոնի դեմ մահափորձ ծրագրելու համար Վերականգնվել է ցեմենտ արտադրող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված մոտ 162 միլիոն դրամ վնասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am