«Միասին» շարժումը պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում

Սահմանագծում-սահմանազատում կարևորագույն գործընթացում ՔՊ վարչախումբը չունի ազգային-պետական շահերից բխող համապարփակ և իրավական ծրագիր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի օրակարգով անցկացված ապօրինի գործընթացը ոչ մի առնչություն չունի սահմանագծում և սահմանազատում միջազգայնորեն ընդունված հասկացությունների և փորձի հետ։

Գործող վարչախմբի իրականացրած ծրագիրն իրականում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո կատարված սահմանահանձնում է, Հայաստանի ինքնիշխան տարածքների ապօրինի բռնազավթում հակառակորդին անձնատուր իշխանության համաձայնությամբ։

Տավուշյան սահմանահանձնման գործընթացին նախորդել է իր բնույթով հակասահմանադրական նույնպիսի գործողություն Սյունիքում՝ Գորիս-Կապան-Ճակատեն միջպետական ճանապարհի հանձնումը, ինչպես նաև Շուռնուխի, Ներքին Հանդի տարածքների զիջումը Ադրբեջանին։ Այժմ հերթը «անկլավ» կոչված հայկական տարածքներինն է և Ադրբեջանի համար սկզբունքային՝ Սյունիքով Նախիջևանին միանալու ծրագրինը։ Չկարողացանք կասեցնել այս պետականակործան «սահմանագծումը»․ եթե շարունակենք լռել կամ անհամակարգ պայքարել, ապա Հայաստանի ինքնիշխանության և անկախության կորուստները կարող են անդառնալի լինել։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծում գործընթացի հիմքում դնել 1984 թվականից սկսված և Ադրբեջանի ու Հայաստանի Խորհրդային Հանրապետությունների գործադիր իշխանությունների կողմից վավերացված վարչական սահմանների ճշգրտման արձանագրությունները։ 1984 թ․ հոկտեմբերի 24-ից, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության հետ համաձայնեցված, սկսվել է ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ վարչական սահմանների զատումը, որն ավարտին է հասցվել ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վ․ Մովսիսյանի և ԱդրԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Շ․Ռասիզադեի գլխավորած պատվիրակությունների կողմից։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կատարվել է վարչական սահմանների հստակեցում Նոյեմբերյանից մինչև Մեղրի: Ընդունվել է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»։ Այս փաստաթղթի արձանագրությունների ներքո դրված են երկու խորհրդային պետությունների ստորագրությունները։ Դրանցից հրաժարվելը հավասարազոր է պետական դավաճանության։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
ՔՊ-ականն առաջարկում է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներին Հորդառատ անձրևների պատճառով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը, վնասվել են խմելու ջրի խողովակները Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքները Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման մեկնարկը տրված է․ Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այսօր կժամանի Դիարբեքիր Վիշապն արթնացել է․ Վահե Դավթյան Էրդողան-Փաշինյան հանդիպումը մնում է հարցականի տակ ՔՊ-ականների հարազատները, ընտանիքի անդամներն էլ են մեզ աջակցում. Գառնիկ Դանիելյան «Համախմբել արցախահայությանը»․ Թեմակալ առաջնորդը մարզերում հանդիպումներ է անցկացնում արցախցիների հետ Ադամ Շիֆի առաջնորդությամբ ևս 47 կոնգրեսական պետքարտուղար Բլինքենին կոչ է արել բարձրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում Հայաստանը հերթական վարկն է վերցնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Բաքու. քննարկվելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Փարիզը Երևանն օգտագործում է որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. ՌԴ ԱԳՆ Այն ինչ բանակցում է այս իշխանությունը, խաղաղության պայմանագիր չէ, կապիտուլյացիա է, որը չեմ բացառվում, որ կկնքվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Սյունիքում 20-ամյա քաղաքացին փորձել է նետվել եկեղեցու տանիքից․ ինքնասպանության փորձը կանխվել է Խոշոր ավտովթար՝ Ազատության պողոտայում․ կա վիրավոր Երևանի երկնակամարում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել Խուճապի չմատնվել Անպաշտոն չթողեց Հային ատող թուրքը Հայաստանի ղեկավարին "հարգարժան" է ասում...
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am