Իշխանության կեղտոտ սպիտակեղենը բացվում է

Նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է ու առաջիկա օրերը Հայաստանում կարելի է հայտարարել կեղտոտ սպիտակեղենի ցուցադրման  շաբաթներ : Եւ քանի որ ՀՀԿ-ի ամենազոր ձեռքով ջարդուփշուր է արվել քաղաքական ներկապնակի ընդդիմադիր երանգները, ուստի այս ընտրությունները հատուկենտ բացառությամբ վերածվել են ՀՀԿ-ականների պայքարի: Գրեթե բոլոր համայնքներում ՀՀԿ-ականների մրցակիցները ՀՀԿ-ականներն են, որոնք մրցասպարեզ են դուրս եկել ու Հայաստանում ընդունված ընտրական ավանդույթներից մի մետր չշեղվելով որքան ուժ ունեն, ցեխ են շպրտում իրար վրա՝ ցույց տալով ՀՀԿ-ի ողջ պերճանքն ու թշվառությունը: Ահավասիկ դրամատիկ ընթացքից չեն շեղվում հատկապես Գորիսի ընտրությունները: Այստեղ իրավիճակը առավել սրված է, քանի որ իրական պայքարը նախկին ու ներկա մարզպետների միջեւ է, եւ այստեղ առավել էնտուզիազմով է ի տես դրվում այս իշխանությունների հանցավոր գործունեությունը: Sեպտեմբերին Գորիսի այլեւս նախկին  քաղաքապետ Վաչագան Ադոնցը պարտադրված հրաժարական ներկայացրեց, նա Լիսկայի մարդն էր ու հայտնվել էր մարզպետ Վահե Հակոբյանի թիրախում: Դրանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, ապա նաեւ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում թեկնածություն առաջադրեց Առուշ Առուշանյանը: Մամուլի տեղեկությունների համաձայն խորհրդարանական ընտրությունների ձախողված փորձից հետո Հակոբյանը Առուշանյանին սփոփել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնի խոստումով: Առուշանյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակում առաջադրված թեկնածու էր, անցել էր խորհրդարան, սակայն չարաբաստիկ մի միջադեպի պատճառով մանդատ չստացավ: Նա իր մանդատի կապակցությամբ կազմակերպած խնջույքից հետո գնացել էր իրեն չընտրած մի գորիսեցու տան վրա եւ լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով: Ինչեւէ, առերեւույթ թվում էր, որ գործող մարզպետին հաջողվեց լիսկաթափել Սյունիքը եւ ազատվել Լիսկայի վերջին բաստիլից. Սակայն դա միայն թվում էր: Օրերս երկար լռությունից հետո, իր մասին հիշեցրեց Սուրիկ Խաչատրյանը: Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի  վերաբերյալ հարցին, Սուրիկ Խաչատրյանը եւ քողարկված մեսիջ հղեց, որ իրեն դեռեւս վաղ է մոռանալը: Մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ Գորիսում թեկնածությունն է առաջադրել նաեւ նախկին քաղաքապետ, Լիսկայի հետ երբեմնի վատ հարաբերությունները հարթած Սամվել Հարությունյանը: Գորիսում վստահ են, որ Հարությունյանի առաջադրումը խրախուսել է Սուրիկ Խաչատրյանը: Այս թեկնածուների դրամատիկ պայքարը դեռ առջեւում է, եւ չի բացառվում, որ ընտրություններն այստեղ վերածվեն մինչեւ անգամ ձեռնամարտի, սակայն մինչ այդ  կողմերը հրապարակային կսմիթներով են բավարարվում: Հրապարակվել է երիտասարդ Առուշանյանի հերթական հարցազրույցը, որը կարելի է ասել հաղորդում է հանցագործության մասին, իսկ հանցագործը իշխանությունն է, ՀՀԿ-ն՝ ի դեմս նախկին մարզպետի, որը տարիներ շարունակ ըստ երիտասարդ քաղաքապետացուի  ավերել է Գորիս քաղաքը, իսկ արդյունքը եղել է արտագաղթը: <<Իսկապես լուրջ խնդիրներ են  եղել, դա փաստ է, սակայն չէի ցանկանա անդրադանալ: Այսօր փորձում ենք Գորիսը նորից դարձնել միասնական, արագորեն զարգացող համայնք, որում ամեն ոք ունի աշխատելու, ստեղծագործելու և բարկեցիկ  ապրելու հնարավորություն>> լալահառաչ ներկայացնում է Առուշանյանը ու չի թաքցնում նաեւ արտագաղթի փաստը.<<Արտագաղթած ընտանիքներ ունենք: Սա այն կարևոր խնդիրներից մեկն է, որի լուծման ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի; Մենք պետք է մեր ամենօրյա աշխատանքով ստեղծենք միջավայր, որպեսզի նրանք, ովքեր հեռացել են քաղաքից, հետ վերադառնան>>: Երիտասարդը, որն իրեն  արդեն քաղաքապետ է զգում էլի շատուշատ բաներ է ասել, բայց դա արդեն կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ՀՀԿ-ում ինքնախժռման, ուստիեւ ինքնամաքրման գործընթաց է սկսել: Անի Սահակյան

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am